ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2022 թվականի N 874-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին`
1) ֆինանսական միջոցների առկայությամբ կապալառուի հետ 2022 թվականի մարտի 30-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/8 և 2022 թվականի փետրվարի 3-ին կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/21 պայմանագրերը` տասնօրյա ժամկետում համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով, համապատասխանեցնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին.
2) մինչև սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության տրամադրումը և դրա հիման վրա աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համաձայնագրերի կնքման հիմքերի առաջացումը, 2022 թվականի փետրվարի 3-ին և մարտի 30-ին կնքված համապատասխանաբար N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/21 և N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/8 գնման պայմանագրերի շրջանակներում բանկային երաշխիքների ձևով ներկայացված պայմանագրերի և որակավորման ապահովումները` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, փոխարինել տուժանքների ձևով միակողմանի հաստատված հայտարարություններով.
3) ֆինանսական միջոցները համապատասխան համաձայնագրերով ուժի մեջ դնելու միջոցով, շինարարության թույլտվություն ստանալուց հետո, առաջարկ ներկայացնել կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններին` ֆինանսական միջոցների համամասնությամբ և սահմանված չափով պայմանագրերի կատարման ու որակավորման երաշխիքներ ներկայացնելու պայմանով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2022 թվական: