Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՊԱՏԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՊԱՌԻՉՆԵՐԻ ՀՈՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳ ...

 

 

041.0771.171100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2000 թվականի N 771

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՊԱՌԻՉՆԵՐԻ ՀՈՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ատոմային էլեկտրակայանի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի շինմոնտաժային աշխատանքների ավարտման կապակցությամբ`

1. Ստեղծել Հայկական ատոմային էլեկտրակայանի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի շահագործման հանձնման-ընդունման միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Կ. Սարգսյան        - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                         նախագահ)

    Ս. Կոտոլիկյան      - ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն

                         ծրագրերի գլխավոր վարչության պետ

    Ա. Գևորգյան        - ՀՀ էներգետիկայի նախարարության ատոմային

                         էներգետիկայի վարչության պետ

    Ս. Ազատյան         - «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր

                         տնօրեն

    Գ. Մարկոսյան       - «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր

                         ճարտարագետ

    Ա. Վարդանյան       - «ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական

                         ընկերության տնօրենի պաշտոնակատար

    Ս. Գալստյան        - Մեծամորի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

    Ա. Շատվերյան       - Նիժնի Նովգորոդի «Ատոմէներգանախագիծ» փակ

                         բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը Հայկական

                         ատոմային էլեկտրակայանում

    Ս. Պետրոսյան       - ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական

    Վ. Սարդարյան       - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության

                         գործունեությունը համակարգող նախարարության

                         շինարարության ծրագրավորման և կազմակերպման

                         վարչության պետ

    Ս. Թավաքալյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         վառելիքաէներգետիկ համալիրի ֆինանսական ծրագրերի

                         վարչության պետ

    Ա. Ավշարյան        - «Էլեկտրաարհմիություն» հայկական ֆեդերացիայի

                         տեխնիկական տեսուչ

    Ռ. Խաչունց         - ՀՀ ներքին գործերի նախարարության հրշեջ

                         պահպանության վարչության պետի տեղակալ

    Ս. Հովհաննիսյան    - ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և  

                         համաճարակային հսկողության վարչության առաջատար

                         մասնագետ

 

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում ավարտել Հայկական ատոմային էլեկտրակայանի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի շահագործման հանձնման-ընդունման աշխատանքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.11.2000
N 771
Որոշում