Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՐԳԻՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՐԳԻՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2022 թվականի N 714-Ա

 

ՍԱՐԳԻՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետ Սարգիս Ալեքսանյանին և օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2022 թվականի հունիսի 20-26-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Յակուտսկ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող միջմշակութային 4-րդ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:

2. Սարգիս Ալեքսանյանի և Հովհաննես Ալեքսանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը` բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նշված ծախսերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սարգիս Ալեքսանյանին և Հովհաննես Ալեքսանյանին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 20

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2022
N 714-Ա
Որոշում