Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԻ (Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԻ (ԱՏԳ ԱԱ 1209 21 0000) ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

16 մայիսի 2022 թվականի N 339

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԻ (ԱՏԳ ԱԱ 1209 21 0000) ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը ՀՀ է ներմուծել ԱՏԳ ԱԱ 1209 21 0000 ծածկագրին դասվող ապրանք, մասնավորապես առվույտի սերմացու: Տվյալ ապրանքի ներմուծումը ՀՀ ազատված է ԱԱՀ-ից, թե՞ ոչ:

 

Պատասխան

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով

(29.06.2001թ., ՀՕ-195) սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և ձեռնարկատերերի կողմից ազատվում է ԱԱՀ-ից: ԱՏԳ ԱԱ 12 խմբին դասակարգվող ապրանքատեսակները (յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր` տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր), բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1201, 1202, 1206 00, 1208, 1211 և 1212 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների, ներառված են նույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ապրանքատեսակների ցանկում, որոնց ներմուծումն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ազատվում է ԱԱՀ-ից:

Միաժամանակ, ապրանքների ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի համապատասխան ծածկագրերի դասակարգումը կատարվում է` հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ. «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N 80 որոշմամբ սահմանված դասակարգման կանոնները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ԱՏԳ ԱԱ 1209 21 0000 ծածկագրին դասվող ապրանքի` առվույտի սերմացուի, ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.05.2022
N 339
Իրազեկման թերթիկ