041.0777.201100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2000 թվականի N 777
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի հրավերով 2000 թվականի դեկտեմբերի 3-8-ը Պեկին գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ա. Մարգարյանի, Վ. Ղազարյանի, Մ. Հարությունյանի, Գ. Հակոբյանի, Գ. Կարապետյանի, Ռ. Դավթյանի, Ս. Գուբրյանի, Կ. Ճշմարիտյանի և Լ. Հարությունյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկ ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Գ. Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների, Թ. Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 2000 թ.
նոյեմբերի 20-ի N 777 որոշման
ԿԱԶՄ
2000 թվականի դեկտեմբերի 3-8-ը Չինաստանի Ժողովրդական
Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության
կառավարական պատվիրակության
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Գ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Մ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական
Գ. Կարապետյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի օգնական
Ռ. Դավթյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ս. Գուբրյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
Լ. Հարությունյան - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ-ի
«Հայլուր» ծրագրի թղթակից