Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2022 թվականի N 729-Ա

 

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2022 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Պետերբուրգյան միջազգային 10-րդ իրավաբանական համաժողովի շրջանակներում անցկացվող «Օրենսդրությունը հողի և անշարժ գույքի ոլորտում» թեմայով քննարկումներին մասնակցելու նպատակով:

2. Սուրեն Թովմասյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հունիսի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.2022
N 729-Ա
Որոշում