Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՕԼԳԱ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՇՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՕԼԳԱ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2022 թվականի N 723-Ա

 

ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՕԼԳԱ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի պետ Օլգա Աբովյանին 2022 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 26-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:

2. Աշոտ Մուրադյանի և Օլգա Աբովյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հունիսի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.2022
N 723-Ա
Որոշում