Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2022 թվականի N 735-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին 2022 թվականի հունիսի 27-30-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Միավորված ազգերի կազմակերպության Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կայանալիք նախապատրաստական միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Արթուր Մարտիրոսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 22

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.06.2022
N 735-Ա
Որոշում