ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2022 թվականի N 936-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` համագործակցելով Գորիս համայնքի ղեկավարի հետ, սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ սույն որոշման հավելվածում նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 23-ի
N 936-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
._______________________________________________________________________.
|NN |Անշարժ |Անշարժ |Շենք, |Շենք, |Հողամասի|Անշարժ գույքի |
|ը/կ|գույքի |գույքի |շինության|շինության |մակերեսը|սեփականության |
| |հասցեն |անվա- |մակերեսը |վերարտադր-|(հա) |իրավունքի |
| | |նումը |(քառ. մ) |ման | |գրանցման |
| | | | |արժեքը | |վկայականի |
| | | | |(դրամ) | |համարը |
|___|___________|________|_________|__________|________|________________|
|1. |Սյունիքի |անավարտ |76.3 |391 000 |3.8132 |29012021-09-0018|
| |մարզ, |շինու- | | | | |
| |համայնք |թյուն | | | | |
| |Գորիս, |________|_________|__________| | |
| |քաղաք |խանութ- |74.6 |352 000 | | |
| |Գորիս, |պահակա- | | | | |
| |Երևանյան |կետ | | | | |
| |խճուղի 1-ին|________|_________|__________| | |
| |նրբանցք |M-3-4-19|4117 |38 688 000| | |
| |22/1 |մոդուլ | | | | |
| | |________|_________|__________| | |
| | |պոմպա- |92.1 |241 000 | | |
| | |կայան | | | | |
| | |________|_________|__________| | |
| | |արտադրա-|4135.7 |28 265 000| | |
| | |կան | | | | |
| | |կորպուս | | | | |
| | | | | | | |
| | |________|_________|__________| | |
| | |Մոդուլ |924.8 |13 273 000| | |
| | |M1 | | | | |
| | |Կիսլա- | | | | |
| | |վոդսկ | | | | |
| | |________|_________|__________| | |
| | |անավարտ |21.4 |105 000 | | |
| | |շինու- | | | | |
| | |թյուն | | | | |
| | |________|_________|__________| | |
| | |պարիսպ |127.1 |3 177 000 | | |
| | | |(343.2 | | | |
| | | |խ.մ) | | | |
|___|___________|________|_________|__________|________|________________|
|2. |Սյունիքի |ջրավա- |139.6 |882 000 |0.3 |29012021-09-0022|
| |մարզ, |զաններ | | | | |
| |համայնք |________|_________|__________| | |
| |Գորիս, |էներգա- |420.4 |3 305 000 | | |
| |քաղաք |բլոկ | | | | |
| |Գորիս, |________|_________|__________| | |
| |Երևանյան |կաթսա- |493.5 |3 190 000 | | |
| |խճուղի 1-ին|յատուն | | | | |
| |նրբանցք | | | | | |
| |22/2 | | | | | |
|___|___________|________|_________|__________|________|________________|
|3. |Սյունիքի |Ինժենե- |1480.2 |15 846 695|0.3384 |29012021-09-0024|
| |մարզ, |րական | | | | |
| |համայնք |լաբորա- | | | | |
| |Գորիս, |տորիա | | | | |
| |գյուղ Ակներ|________|_________|__________| | |
| |15-րդ |պահակա- |17.3 |243 000 | | |
| |փողոց 16/1 |տուն | | | | |
|___|___________|________|_________|__________|________|________________|
|4. |Սյունիքի |Ինժենե- |232.8 |2 492 305 |0.06345 |29012021-09-0023|
| |մարզ, |րական | | | | |
| |համայնք |լաբորա- | | | | |
| |Գորիս, |տորիա | | | | |
| |գյուղ | | | | | |
| |Ակներ 15-րդ| | | | | |
| |փողոց 16/2 | | | | | |
._______________________________________________________________________.