Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0783.211100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2000 թվականի N 783

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Էներգամատակարարման անվտանգություն անցումային տնտեսություն ունեցող երկրի համար. Հայաստանի էներգետիկ համակարգը տարածաշրջանային տեսանկյունից» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու և եվրոպական ընկերությունների հետ բանակցություններ վարելու նպատակով 2000 թվականի նոյեմբերի 21-24-ը Բրյուսել գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Կ. Գալուստյան    - ՀՀ էներգետիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

    Է. Ներսիսյան     - ՀՀ էներգետիկայի նախարարության վարչության պետ

Կ. Խուդավերդյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

վարչության խորհրդական

 

2. Կ. Գալուստյանի և Է. Ներսիսյանի Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների, իսկ Կ. Խուդավերդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.11.2000
N 783
Որոշում