Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

9 հունիսի 2022 թվականի N 36-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ավանեսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2022 թվականի հունիս 9-ի

N 36-Ն հրամանի

 

ԾԱՎԱԼ ԵՎ ԿԱՐԳ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգավորվում են ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ընտանեկան բժիշկը հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս առաջնորդվում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներով և ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Ընտանեկան բժշկի կողմից անձին (այսուհետ` պացիենտ) տրամադրվող հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն:

4. Ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է`

1) պացիենտի անամնեստիկ տվյալների հավաքագրումը,

2) պացիենտի զննումը,

3) հետազոտության տվյալների գնահատումը,

4) նախնական ախտորոշման իրականացումը,

5) բժիշկ-հոգեբույժի խորհրդատվության նպատակով պացիենտին ուղեգրումը հոգեբուժական կազմակերպություն,

6) պացիենտին (օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին) իր մոտ հնարավոր հոգեկան խանգարման նշանների, բնույթի, ծագումնաբանության, համապատասխան բուժում չստանալու դեպքում հետևանքների մասին իրազեկումը,

7) արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտի հետագա բուժման ու հսկողության իրականացումը,

8) բժիշկ-հոգեբույժի կրկնակի խորհրդատվության կազմակերպումը,

9) բժիշկ-հոգեբույժի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և այլ դեղի դեղատոմսի դուրսգրումը:

5. Ընտանեկան բժիշկը պացիենտի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնում է սույն կարգի 6-12-րդ կետերով սահմանված ընթացակարգին համապատասխան:

6. Պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում ընտանեկան բժիշկն իրականացնում է անամնեստիկ տվյալների հավաքագրում, պացիենտի զննում և հետազոտության տվյալների գնահատում, նախնական ախտորոշման իրականացում, ինչի վերաբերյալ գրառում է արվում պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

7. Ընտանեկան բժիշկը պացիենտին բացատրում է իր մոտ հնարավոր հոգեկան խանգարման նշանների բնույթը, ծագումնաբանությունը, համապատասխան բուժում չստանալու դեպքում հետևանքները, ինչի վերաբերյալ գրառում է արվում պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

8. Եթե պացիենտն իր հոգեկան վիճակով ունակ չէ հասկանալու ընտանեկան բժշկի կողմից սույն կարգի 7-րդ կետով նշված տեղեկատվությունը, ապա այդ տեղեկատվությունը տրամադրվում է պացիենտի օրինական ներկայացուցչին:

9. Պացիենտի մոտ հոգեկան խանգարման կասկածի դեպքում ընտանեկան բժիշկը արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման շրջանակներում խորհրդատվական բժշկական օգնության տրամադրման նպատակով էլեկտրոնային ուղեգրմամբ պացիենտին ուղեգրում է հոգեբուժական կազմակերպություն` տրամադրելով ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, ընդ որում` խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը ներառում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 90-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի 12-րդ կետով սահմանված միջոցառումները:

10. Ընտանեկան բժիշկը արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտի հետագա բուժումն ու հսկողությունն իրականացնում է ըստ հոգեբուժական կազմակերպության բժիշկ-հոգեբույժի նշանակած բուժման` վերջինիս կողմից տրված եզրակացության հիման վրա և դրա վերաբերյալ գրառումներ է կատարում ամբուլատոր բժշկական քարտում:

11. Պացիենտի հոգեկան վիճակի փոփոխության դեպքում ընտանեկան բժիշկը կազմակերպում է բժիշկ-հոգեբույժի կրկնակի խորհրդատվություն:

12. Ընտանեկան բժիշկը կարող է դուրս գրել բժիշկ-հոգեբույժի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և այլ դեղի դեղատոմս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով, ընդ որում` հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի դուրսգրման համար հիմք է հանդիսանում բժիշկ-հոգեբույժի կողմից տրված մինչև 6 ամիս վաղեմություն ունեցող եզրակացությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
09.06.2022
N 36-Ն
Հրաման