ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2022 թվականի N 1021-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականությունը հանդիսացող` Արենի համայնքի Խաչիկ գյուղի 1-ին փողոցի 11 հասցեում գտնվող, 874 158 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 69,41 քառ. մ մակերեսով պոմպակայանը և դրա զբաղեցրած` 0,03456 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը` 10-025-0013-0012) հողամասը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Արենի համայնքի ղեկավարի հետ`
1) նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի
Երևան