Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1012-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած` ստորև նշված քաղաքացիներին մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ`

1) Արմեն Արտակի Մուսիկյանին` ծնված` 2003 թվականի մարտի 13-ին (հաշվառման վայրը` ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 տարածքային ստորաբաժին), սովորում է Գուրգեն Մարգարյանի անվան N 94 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2023 թվականի հունիսի 30-ին.

2) Սերգեյ Սմբատի Դավթյանին` ծնված` 2003 թվականի ապրիլի 10-ին (հաշվառման վայրը` ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն), սովորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բարգտեհայդեի Էքհորսթ գիմնազիայի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2023 թվականի ամռանը.

3) Էդգար Արշալույսի Դանիելյանին` ծնված` 2003 թվականի փետրվարի 22-ին (հաշվառման վայրը` ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Հ. Խաչատրյանի անվան N 3 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2023 թվականի հունիսի 30-ին.

4) Ֆրունզ Արայիկի Մնացականյանին` ծնված` 2003 թվականի ապրիլի 29-ին (հաշվառման վայրը` ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ՀՀ Արարատի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է «Բաղրամյանի Թ. Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2023 թվականի հունիսի 30-ին.

5) Տիգրան Միսակի Գրիգորյանին` ծնված` 2003 թվականի ապրիլի 27-ին (հաշվառման վայրը` ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ՀՀ Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է «Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

6) Արմեն Գևորգի Բարեկյանին` ծնված` 2003 թվականի ապրիլի 16-ին (հաշվառման վայրը` ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 տարածքային ստորաբաժին), սովորում է «Երևանի Ս. Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2023 թվականի հունիսի 30-ին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1012-Ա
Որոշում