Սեղմել Esc փակելու համար:
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0762.251100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2000 թվականի N 762

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մի շարք պետական առևտրային կազմակերպությունների և պետական մարմինների «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերության կողմից 1998-1999 թվականներին մատուցված ծառայությունների դիմաց գոյացած պարտքերի մարման, ինչպես նաև նախկինում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների վերաձևակերպումների նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կատարել հետևյալ հատկացումները`

ա) «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 51629,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որպես բյուջետային վարկ, մինչև 2002 թվականի հուլիսի 30-ը մարման ժամկետով, տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով` «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերության նկատմամբ ունեցած պարտքը («Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Ֆերսթ Դայնսթի Մայնզ Արմենիա» ընկերության կողմից «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծման վերաբերյալ հիմնադիր փաստաթղթերի մշակման և բանակցությունների վարման ծառայությունների դիմաց) մարելու համար.

բ) «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերության նկատմամբ ունեցած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 53894,2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բեռնային համալիրը շահագործողի մրցույթի նախապատրաստման և 19781,2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` քաղաքացիական ավիացիայի մասնավորեցման ուղղությունների մշակման համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) վերաձևակերպել և մեկ վարկային պայմանագրով միասնականացնել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն տրամադրվելիք վարկի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայոսկի» ՀՆՊՁ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկ տրամադրելու մասին» N 62 և 1998 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին» N 560 որոշումների համաձայն «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված 213,7 մլն դրամ վարկի հետ կապված կողմերի հարաբերությունները.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին» N 560 որոշման համաձայն «Զարգացման հայկական գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված 18814360 դրամ վարկը վերաձևակերպել որպես պետական պատվերով ֆինանսավորում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Յուրի Սենկևիչի և նրա ստեղծագործական խմբի 1998 թվականին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի հետ կապված ծախսերի համար, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված 6264360 դրամ վարկը վերաձևակերպել որպես գումարի հատկացում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում խորհրդատվական ծառայություն վարձելու համար, «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը որպես վարկ տրամադրված` համապատասխանաբար 2605400 և 8121270 դրամ գումարները վերաձևակերպել որպես գումարի հատկացում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հանքարդյունաբերության ու ադամանդագործության զարգացման ծրագրերի կազմման նպատակով խորհրդատվական ծառայություն վարձելու համար.

գ) սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը և 2-րդ կետի «բ» ենթակետում նշված վերաձևակերպումներն իրականացնել պատվիրատուների ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված ծառայությունների կատարողական ակտերի հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2000
N 762
Որոշում