ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2022 թվականի N 772-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-386-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. հուլիսի 1-ի
N 772-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի |Իրավական |Իրավական |Իրավական |Իրավական|
|ը/կ|վերնագիրն ու տեսակը |ակտի |ակտի |ակտի |հիմքը |
| | |նախագիծը |նախագիծը |ընդունման | |
| | |ներկայաց-|ներկայաց-|առնչությամբ | |
| | |նելու |նելու |իրականացվող | |
| | |համար |ժամկետը |միջոցառումների| |
| | |պատասխա- | |ֆինանսական | |
| | |նատու | |ապահովման | |
| | |պետական | |աղբյուրը | |
| | |կառավար- | | | |
| | |ման | | | |
| | |մարմինը | | | |
|___|_____________________|_________|_________|______________|________|
|1. |«Տրանսպորտային միջոցի|ՀՀ |2023 թ. |Ֆինանսավորում |Համա- |
| |անձնագրի |էկոնոմի- |մարտի |չի պահանջվում |ձայնագրի|
| |(տրանսպորտային միջոցի|կայի |3-րդ | |4-րդ |
| |ամրաշրջանակի |նախարա- |տասնօրյակ| |հոդվածի |
| |անձնագրի) և |րություն | | |1-ին |
| |ինքնագնաց մեքենայի |ՀՀ | | |պարբե- |
| |ու տեխնիկայի այլ |տարածքա- | | |րության |
| |տեսակների անձնագրի |յին կառա-| | |պահանջի |
| |միասնական ձևերի |վարման և | | |ապահո- |
| |ներդրման և |ենթակա- | | |վում |
| |էլեկտրոնային |ռուցվածք-| | | |
| |անձնագրերի |ների | | | |
| |համակարգերի |նախարա- | | | |
| |կազմակերպման լիազոր |րություն | | | |
| |մարմիններ նշանակելու |_________| | | |
| |մասին» |ՀՀ | | | |
| |ՀՀ կառավարության |պետական | | | |
| |որոշման նախագիծը |եկամուտ- | | | |
| |ՀՀ վարչապետի |ների | | | |
| |աշխատակազմ |կոմիտե | | | |
| |ներկայացնելը |ՀՀ | | | |
| | |ոստիկա- | | | |
| | |նություն | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 13.12.2022 թիվ 1465-Ա որոշում)