Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2022 թվականի 823-Ա

 

ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լիա Ավագյանին 2022 թվականի հուլիսի 18-22-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Միլան)` «Հարկային տեսուչ առանց սահմանի» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Նաիրուհի Ավետիսյանի և Լիա Ավագյանի` Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 15

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.07.2022
N 823-Ա
Որոշում