Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ ԵՎ (ԿԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ...

 

 

040.0771.251100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2000 թվականի N 771

 

i

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետին և 18 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

նոյեմբերի 25-ի N 771 որոշմամբ

 

ԿԱՐԳ

չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում

իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական

ծառայությունների հավատարմագրման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են իրավաբանական անձանց չափագիտական ծառայություններին ներկայացվող պահանջները և դրանց հավատարմագրման կարգը:

2. Իրավաբանական անձանց չափագիտական ծառայություններին (այսուհետև` չափագիտական ծառայություն) չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու իրավունք տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` Հայպետստանդարտ) որոշմամբ, սահմանված կարգով հավատարմագրվելուց հետո:

3. Չափագիտական ծառայության հավատարմագրումից հետո նրան Հայպետստանդարտի կողմից տրվում է հավատարմագրման վկայագիր:

 

II. Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու

համար հավատարմագրման ենթակա չափագիտական ծառայության

տեխնիկական իրավասությանը ներկայացվող պահանջները

 

i

4. Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու համար հավատարմագրման ենթակա չափագիտական ծառայության տեխնիկական իրավասությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով, Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով և սույն կարգով:

Չափագիտական ծառայությունը պետք է ունենա`

ա) որակի ապահովման համակարգ, որը պետք է համապատասխանի չափագիտական ծառայության գործունեության և կատարվող աշխատանքների ծավալին:

Որակի ապահովման համակարգի տարրերի վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներառված լինեն որակի ձեռնարկում` մշակված ԻՍՕ/ԻԷԿ ուղեցույցների համաձայն.

բ) որակի ձեռնարկ, որը պետք է պարունակի չափագիտական ծառայության ու ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման աշխատանքների կազմակերպման համալիր նկարագիրը:

Չափագիտական ծառայության որակի ձեռնարկը պետք է պարունակի`

չափագիտական ծառայության կառուցվածքը,

որակի քաղաքականության մասին հայտարարությունը,

գործունեության իրավասության նկարագիրը,

ներքին աուդիտի անցկացման ընթացակարգը,

պաշտոնեական հրահանգները,

աշխատանքների կատարման ընթացակարգերը և հրահանգները (կամ դրանց մասին վկայակոչումները):

Որակի ձեռնարկը վարում է ծառայության ղեկավարի կողմից նշանակված անձը, որի պարտականությունները սահմանվում են պաշտոնեական հրահանգով.

գ) տեխնիկական անձնագիր, որը պետք է պարունակի`

տեղեկատվական տվյալները,

հավատարմագրման ոլորտում նշված չափման միջոցների ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման համար անհրաժեշտ չափանմուշներով ապահովվածության (հագեցվածության) մասին տեղեկությունները,

կիրառվող նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկությունները,

ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում կատարող անձնակազմի մասին տեղեկությունները,

արտադրական տարածքների վիճակի մասին տեղեկությունները.

դ) չափանմուշներ, նմուշային չափման միջոցներ (այսուհետև` ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցներ), որոնք ժամանակին պետք է ստուգաչափված լինեն և ունենան ստուգաչափման մասին գործող վկայականներ կամ չափման միջոցի վրա դրոշմի արտատիպը:

Ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցները պետք է պահվեն այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դրանց պաշտպանվածությունը ժամանակից շուտ մաշվելուց և վնասվածքներից: Ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցների համար պետք է մշակված և հաստատված լինեն տեխնիկական սպասարկման, ինչպես նաև ստուգաչափման գրաֆիկներ, որոնք պետք է համաձայնեցվեն Հայպետստանդարտի հետ:

Ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման անսարք միջոցները պետք է հանվեն շահագործումից և մակնշվեն անսարքության մասին տվյալներով:

Յուրաքանչյուր ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոց պետք է գրանցված լինի չափագիտական ծառայությունում:

Յուրաքանչյուր միավորի գրանցման փաստաթուղթը պետք է ներառի`

անվանումը,

արտադրող կազմակերպության անվանումը, տեսակը, գործարանային և գույքային համարը,

չափագիտական բնութագրերը,

արտադրման, ձեռքբերման և շահագործման տարեթվերը,

ձեռքբերման ժամանակ միավորի վիճակը (նոր է, օգտագործված է, նորոգումից հետո է և այլն),

տեղադրման վայրը,

անսարքության, նորոգման և տեխնիկական սպասարկման մասին տվյալները,

ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման միջոցների միջստուգաչափական ժամանակահատվածի մասին տվյալները.

ե) անձնակազմ, որի գործառույթները, իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, կրթության, մասնագիտական պատրաստվածության, չափման միջոցների ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման ոլորտում աշխատանքային փորձի ու տեխնիկական գիտելիքների մասին պահանջները սահմանվում են որակի ձեռնարկում:

Ստուգաչափում իրականացնող անձինք, որպես ստուգաչափող, սահմանված կարգով պետք է վկայագրված լինեն լիազորված մարմնի` Հայպետստանդարտի ղեկավարի կողմից.

զ) շինություններ, որոնք ըստ արտադրական մակերեսի, վիճակի և շինությունում ապահովվող պայմանների (ջերմաստիճան, խոնավություն, օդի մաքրություն, լուսավորվածություն, աղմուկ, ձայնա- և թրթռամեկուսացում, ճառագայթային, մագնիսական, էլեկտրական և այլ ֆիզիկական դաշտերից պաշտպանվածություն, էլեկտրական էներգիայով, օդով, ջերմությամբ ու սառցակիրներով մատակարարում և այլն) պետք է համապատասխանեն ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման համար կիրառվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, սանիտարական կանոններին ու նորմերին, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին.

է) նորմատիվ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հավատարմագրման գործընթացին և սահմանվում միջազգային ու ազգային ստանդարտներով:

Չափագիտական ծառայությունը պետք է ունենա ընթացակարգեր` կապված ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման անցկացման, տեխնիկայի անվտանգության և փաստաթղթերի վարման հետ, որոնք ապահովում են նորմատիվ փաստաթղթերի արդիականացումը և դրանց առկայությունը սահմանված տեղերում:

(4-րդ կետը փոփ. 30.05.01 թիվ 473 որոշում)

 

III. Չափագիտական ծառայության հավատարմագրման

ընթացակարգը

 

5. Իրավաբանական անձի չափագիտական ծառայությունը Հայպետստանդարտի հավատարմագրման բաժին է ներկայացնում հավատարմագրման հայտը` կից փաստաթղթերով, որոնց ձևերը սահմանվում են չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով:

Հայտին կից փաստաթղթերը ներառում են`

հավատարմագրման ոլորտը,

չափագիտական ծառայության տեխնիկական անձնագիրը,

որակի ձեռնարկը,

չափագիտական ծառայության մասին դրույթների նախագիծը:

 

IV. Չափագիտական ծառայության հավատարմագրման

գործընթացը

 

6. Ստուգաչափում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայության հավատարմագրման գործընթացն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`

հայտը և հայտին կից փաստաթղթերը փորձաքննության ներկայացնելը.

հայտին կից փաստաթղթերի փորձաքննության արդյունքների հիման վրա չափագիտական ծառայության հավատարմագրման աշխատանքները շարունակելու մասին եզրակացության կազմումը,

փորձագետներից կազմված գնահատման հանձնաժողովի ստեղծումը և կազմի հաստատումը,

չափագիտական ծառայության` հավատարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատումը (վկայագրումը)` ըստ ծառայության գտնվելու վայրի` սույն կարգի II բաժնին համապատասխան,

հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննության եզրակացության և գնահատման (վկայագրման) արդյունքների մասին Հայպետստանդարտի չափագիտության և չափողական տեխնիկայի գիտատեխնիկական հանձնաժողով (այսուհետև` ԳՏՀ) քննարկման համար հաշվետվություն ներկայացնելը,

ԳՏՀ-ում հավատարմագրման նյութերի քննարկումը,

Հայպետստանդարտի կողմից հավատարմագրման մասին որոշման ընդունումը կամ մերժումը,

հավատարմագրման վկայագրի ձևակերպումը, գրանցումը և հանձնումը,

չափագիտական ծառայության համապատասխանության հսկողությունը:

7. Ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայության հավատարմագրման գործընթացն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`

հայտը և հայտին կից փաստաթղթերը փորձաքննության ներկայացնելը,

փորձագետներից կազմված գնահատման հանձնաժողովի ստեղծումը և կազմի հաստատումը,

չափագիտական ծառայության` հավատարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատումը (վկայագրումը)` ըստ դրա գտնվելու վայրի` սույն կարգի II բաժնին համապատասխան,

Հայպետստանդարտի կողմից հավատարմագրման մասին որոշման ընդունումը կամ մերժումը,

հավատարմագրման վկայագրի ձևակերպումը, գրանցումը և հանձնումը,

չափագիտական ծառայության համապատասխանության հսկողությունը:

8. Հայպետստանդարտը հայտը ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կատարում է սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի փորձաքննություն, որի դրական արդյունքների հիման վրա կազմում է հայտատուի հավատարմագրման գործընթացը շարունակելու հնարավորության մասին եզրակացությունը, հաստատում փորձագետներից բաղկացած հանձնաժողովի կազմը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ:

Փաստաթղթերի փորձաքննության բացասական արդյունքների դեպքում փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին: Լրամշակված փաստաթղթերը կարող են ներկայացվել Հայպետստանդարտ` կրկնակի փորձաքննության: Փաստաթղթերի կրկնակի փորձաքննությունը կարող է տևել մինչև մեկ ամիս:

9. Հանձնաժողովը գնահատման արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն, որում առաջարկվում է հավատարմագրել կամ հավատարմագրումը մերժել` նշելով մերժման պատճառները:

10. Ստուգաչափում իրականացնող չափագիտական ծառայության հավատարմագրման նյութերը, փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը, գնահատման հաշվետվությունը ներկայացվում են ԳՏՀ` քննարկման համար:

ԳՏՀ-ն (ստեղծվում է Հայպետստանդարտի կոլեգիայի որոշմամբ` չափագիտության ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և չափումների միասնականության ապահովման աշխատանքների համակարգման նպատակով) 15 օրվա ընթացքում, քննարկման արդյունքների հիման վրա, Հայպետստանդարտի հավատարմագրման բաժին է ներկայացվում հավատարմագրման վերաբերյալ իր առաջարկությունը:

11. Հայպետստանդարտը ներկայացված նյութերի, փաստաթղթերի փորձաքննության, գնահատման (վկայագրում) արդյունքների (իսկ ստուգաչափում իրականացնող չափագիտական ծառայության հավատարմագրման դեպքում` նաև ԳՏՀ-ի առաջարկության) հիման վրա մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում իրավաբանական անձի չափագիտական ծառայությունը հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:

Հավատարմագրման մասին որոշում ընդունվելու դեպքում տրվում է հավատարմագրման վկայագիր (ձևը կցվում է), որը 2 օրվա ընթացքում գրանցվում է հավատարմագրման գրանցամատյանում:

12. Չափագիտական ծառայության, հավատարմագրման վկայագրի գրանցման, ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման դրոշմի ծածկագրի շնորհման և չափման միջոցների ստուգաչափում իրականացնելու համար հավատարմագրված չափագիտական ծառայությունների գրանցամատյանի վարման կարգերը սահմանվում են չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի ստանդարտներով:

13. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրված իրավաբանական անձի չափագիտական ծառայությունը հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման համար կարող է հայտ ներկայացնել Հայպետստանդարտի հավատարմագրման բաժին:

Հավատարմագրման ոլորտն ընդլայնվում է կամ կրճատվում է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան:

Հավատարմագրված չափագիտական ծառայության հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել կամ կրճատվել նաև համապատասխանության հսկողության արդյունքներով:

 

V. Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող

հավատարմագրված չափագիտական ծառայության գործունեության

համապատասխանության հսկողությունը

 

14. Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող հավատարմագրված չափագիտական ծառայության գործունեության համապատասխանության հսկողությունն իրականացնում է Հայպետստանդարտը:

 

VI. Հավատարմագրված չափագիտական ծառայության

հավատարմագրման վկայագրի գործողության կասեցումը

կամ հավատարմագրման վկայագրի չեղյալ հայտարարումը

 

15. Հայպետստանդարտը չափագիտական ծառայության հավատարմագրման վկայագրի գործողությունը կարող է կասեցնել, եթե`

ա) համապատասխանության հսկողության արդյունքներով պարզվել է, որ չափագիտական ծառայությունն իր չափանիշներով չի համապատասխանում հավատարմագրված չափագիտական ծառայությանը ներկայացվող պահանջներին.

բ) հավատարմագրված չափագիտական ծառայությունն ընդունել է որոշում հավատարմագրված գործունեությունը ժամկետից շուտ դադարեցնելու մասին:

16. Հայպետստանդարտը չափագիտական ծառայության հավատարմագրման վկայագիրը կարող է չեղյալ հայտարարել, եթե`

ա) համապատասխանության հսկողության արդյունքներով պարզվել է, որ չափագիտական ծառայությունն իր գործառույթներով չի համապատասխանում հավատարմագրված չափագիտական ծառայությանը ներկայացվող պահանջներին.

բ) հավատարմագրված չափագիտական ծառայությունն ընդունել է որոշում հավատարմագրումից հրաժարվելու մասին.

գ) լուծարվել է իրավաբանական անձը:

 

VII. Հավատարմագրմանը վերաբերող` ընդունված որոշումների

բողոքարկումը

 

17. Իրավաբանական անձը կարող է հավատարմագրմանը վերաբերող` ընդունված որոշումները բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

ՀՀ զինանշանի պատկերը

 

  SARM       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

              ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ

                      ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ)

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

չափագիտական ծառայության չափման միջոցների

ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու

 

Գրանցված է հավատարմագրման

գրանցամատյանում

 

_____ ___________ _____ թ.

 

N _____________

 

Ուժի մեջ է մինչև ___ _____ ____ թ.

 

Սույն վկայագիրը հավաստում է, որ ___________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու

վայրը)

 

______________________________________________________________ չափագիտական

 

ծառայությունը համապատասխանում է ___________________________________________ ստանդարտի պահանջներին և հավատարմագրված է սույն վկայագրին կից հավելվածով`

 

կազմված _____ էջից, հավատարմագրման ոլորտի շրջանակներում ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում կատարելու համար:

 

    Վարչության պետ ___________________    ____________________

                    (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

______  ___________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N ______

 

հավատարմագրման վկայագրի

 

N ___________________

 

____ _____________ _____ թ.

 

Չափագիտական ծառայության

հավատարմագրման ոլորտը

 

___________________________________________________________________________

              (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)

 

___________________________________________________________________________

           (ստուգաչափման և (կամ) ստուգաճշտման դրոշմի ծածկագիրը)

 

.__________________________________________________________________________.

|NN |Չափման միջոցի   |Չափման միջոցի կամ |Չափման միջոցի     |Ծանոթագրություն|

|ը/կ|ստուգաչափման և  |չափվող մեծության  |չափագիտական       |               |

|   |(կամ) չափումների|անվանումը, խումբը,|բնութագրերը       |               |

|   |տեսակը (խումբը) |տեսակը, ծածկագիրը,|                  |               |

|   |                |նշագիրը           |                  |               |

|___|________________|__________________|__________________|_______________|

|   |                |                  |չափման  |սխալանքը,|               |

|   |                |                  |տիրույթը|ճշտության|               |

|   |                |                  |        |  դասը,  |               |

|   |                |                  |        |  կարգը, |               |

|   |                |                  |        | բաժանքի |               |

|   |                |                  |        | արժեքը  |               |

|___|________________|__________________|________|_________|_______________|

| 1 |       2        |       3          |   4    |   5     |      6        |

|___|________________|__________________|________|_________|_______________|

|   |                |                  |        |         |               |

.__________________________________________________________________________.

 

    Վարչության պետ ___________________    ____________________

                    (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2000
N 771
Որոշում