Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԵ ԹԱՓԱԼՑՅԱՆԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԵ ԹԱՓԱԼՑՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2022 թվականի 828-Ա

 

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԵ ԹԱՓԱԼՑՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մանե Թափալցյանին 2022 թվականի հուլիսի 27-29-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Նյուրենբերգ)` «ԲԻՈՖԱԽ 2022» խորագրով օրգանական արտադրանքի ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արման Խոջոյանի և Մանե Թափալցյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 15

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.07.2022
N 828-Ա
Որոշում