Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0774.251100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2000 թվականի N 774

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին (կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել`

ա) տարածքի գոտևորման նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.

բ) կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`

ա) նշված տարածքի կադաստրային քարտեզագրման հողի և անշարժ գույքի գույքագրման ու գնահատման վերաբերյալ.

բ) սահմանված կարգով հողամասերը պետության կարիքների համար վերցնելու և դրանց վրա գտնվող անշարժ գույքի դիմաց հատուցման հարցերը կարգավորելու վերաբերյալ:

 

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Մինչև դարի 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով և դիրքով Երևանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը և միայն Ա. Լ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը: Ալեքսանդր Թամանյանը` հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով` Հյուսիսային պողոտա անվամբ:

Ժամանակին շատերին անհավանական թվացող այդ մտահղացումն այսօր ընդունել է իրական ուրվագծեր:

20-30-ական թվականներին կառուցվեցին Երևանի քաղաքաշինական առաջին դոմինանտները` Ազգային Օպերային թատրոնը` Ազատության հրապարակով և Կառավարական շենքը` Հանրապետության հրապարակով, իրապես նշմարելի դարձնելով երկու հրապարակներն իրար կապող ամենակարճ ճանապարհի` Հյուսիսային պողոտայի իրականացման հնարավորությունը: Պողոտան իր ընդհանուր երկարությամբ` երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց կազմում է 6,5 կմ երկարության, որի շուրջ 85%-ն իրականացված է: Այս առանցքի վրա, բացի երկաթուղային կայարանի շենքից գտնվում են «Ռոսիա» կինոթատրոնը, Օղակաձև զբոսայգու վրա կառուցվող Երևանի Մայր Տաճարը, Կասկադ համալիրն իր հոյակերտ ճարտարապետությամբ:

Պողոտայի կենտրոնական հիմնական հատվածի չիրականացված մասը մոտ 400 մ երկարությամբ` երկու գլխավոր հրապարակները կարող են Հյուսիսային պողոտայով կավարտի հորինվածքային գլխավոր շղթայի կազմավորումը:

Պողոտայի այս հատվածի նախագծային լուծման առաջին փորձը նախաձեռնվեց 60-ական թվականներին` փակ մրցույթով (Գ. Աղաբաբյան, Մ. Մազմանյան և Է. Սարապյան) պողոտան, որպես հրապարակների շարք առաջարկությամբ:

70-ական թվականների` կազմակերպվեց համամիութենական մրցույթ` Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի և Կիևի խոշորագույն նախագծային ինստիտուտների մասնակցությամբ:

Արդյունքում «Երևաննախագիծ» ինստիտուտի կոլեկտիվին հանձնարարվեց մշակել տարածքի մանրամասն հատակագծման նախագիծը, որը հաստատվեց 1982 թ-ին:

Մրցույթային աշխատանքի թերություններն, առանց էական վերամշակման, փոխադրվեցին վերջնական ՄՀՆ-ի մեջ և հետագայում նոր, բաց մրցույթի անհրաժեշտություն առաջացրեցին:

1984 թ-ին ներկայացված 11 աշխատանքներից առաջին մրցանակը շնորհվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին` Գ. Մուշեղյանի ղեկավարությամբ կատարված աշխատանքին:

1996 թ. մշակվեց մրցութային նոր ծրագրի, սակայն մրցույթը չկայացավ:

1997 թ. քաղաքաշինական փոքր խորհուրդը որոշեց հենվել Թամանյանական հայեցակարգի վրա և «Երևաննախագիծ» ինստիտուտում մշակել նախագիծը: Հետագա իրադարձությունների զարգացումով խնդիրը տեղից չշարժվեց:

1999 թ. հունվարին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված նոր մրցույթը ևս չբերեց ցանկալի արդյունքների` ներկայացված ընդամենը երեք աշխատանքներն էլ որևէ հիմնավոր եզրակացության չհագեցրին:

Վերլուծելով անցած ճանապարհը, կարելի է ասել, որ այդպես էլ չգտնվեց ճարտարապետա-գեղարվեստական վառ կերպար ունեցող առաջարկություն, որը երկու հրապարակների ճարտարապետական համալիրները կկապեր ամբողջական մասշտաբային լուծումներով: Եվ քանի որ հարցի պատասխանատվությունը գիտակցում էին նախորդ բոլոր տասնամյակների ղեկավարները, ուստի սույն տարածքը մնում էր անձեռնմխելի ռեժիմի ներքո` կառուցապատման առումով:

Սույն թվականի հունիսի 8-ին Երևանի գլխավոր ճարտարապետի նախաձեռնությամբ քաղաքաշինության խորհրդին ներկայացվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման քաղաքաշինական և կազմակերպչական նոր ռազմավարությունը, որի հակիրճ դրույթները կայանում են հետևյալում`

 

1. Պողոտայի կառուցապատման հրատապ անհրաժեշտությունը.

. Հին, խարխուլ բնակելի ֆոնդի վատթար, հակասանիտարահիգիենիկ պայմաններով:

. Երևանի բուն կենտրոնում արևելյան հետնախորշերով տարածքի

վերակառուցման անհրաժեշտությամբ:

. Քաղաքական նոր պայմաններում համայն հայությանը նոր հազարամյակի շեմին

համազգային կառույցի գաղափարի հիմքի վրա նորովի վերամիավորվելու

անհրաժեշտությամբ, ներդրումների խթանման և հազարավոր աշխատատեղերի

ստեղծման պահանջով:

Երևանը ձեռք կբերի գեղագիտական և ճարտարապետական նոր փայլ և

կավարտվի Թամանյանական Երևանի քաղաքաշինական հիմնակմախքի ձևավորումը:

 

2. Պողոտայի կառուցապատման ճարտարապետա-հատակագծային

առաջադրանքի հիմնական դրույթները.

ա) Հատակագծում

. Պողոտայի նախագծվող հատվածը հանդիսանում է քաղաքի գլխավոր փողոցը:

. Պողոտայի երկրաչափական առանցքը, նախկինում ուղղված է եղել դեպի

կառավարության տան նիստերի չիրականացված դահլիճի ծավալը: Պատմության

թանգարանի վերնաշենքի հետ կապված, ենթակա է աննշան սրբագրության,

ելնելով հետևյալ նկատառումներից`

- Պողոտան միաձուլվելով Աբովյան փողոցի հետ շարունակվում է մինչև

Հանրապետության հրապարակ, կազմելով մեկ ամբողջություն:

- Առավելագույնս պահպանվում են գոյություն ունեցող պատմամշակութային

հուշարձանները:

. Պողոտայի կարմիր գծերն ընդունվում են 21 մ կամ 24 մ, ելնելով քաղաքի

առաջին հատակագծի դրույթներից:

. Պողոտան ամբողջ երկայնքով նախատեսվում է որպես հետիոտն փողոց:

. Պողոտայի հատակագծումն ընդգրկում է նրան հարող բոլոր թաղամասերը և

փողոցները, ներկայացված սահմաններով:

. Հատակագծում հատուկ նշանակություն է տրվում պողոտայի լայնակի տարածական

կապերին ներքին թաղամասերի հետ, որտեղ ստեղծվում են առավելապես

հասարակական սպասարկման հանգույցներ:

. Նախագծի ընդհանուր հատակագծում առանձնացվում է շինարարության առաջին

հերթը, պողոտայի կարմիր գծերից 30-35 մ խորությամբ: Թաղամասերի մնացած

մասերը` հատկապես Լալայանց փողոցը նախատեսվում է որպես ազգագրական

իրերի ցուցադրման և վաճառքի գոտի:

բ) Տրանսպորտային և հետիոտն շարժման կազմակերպումը

. Պողոտան սպասարկող տրանսպորտային հաղորդակցության հիմնական փողոցներն

են Նալբանդյան, Թումանյան, Տերյան, Պուշկինի և մասամբ Ամիրյան փողոցը:

. Տրանսպորտային մոտեցումից մինչև պողոտայի ցանկացած կետ, հետիոտն

շարժման մատչելիությունը չի գերազանցում 25 մ (համաձայն գործող

նորմերի):

. Պողոտայի հետիոտն գոտին հատում է Տերյան և Պուշկին փողոցները:

. Ապագայում նախատեսվում է Թումանյան փողոցը պողոտայի հատման մասում

լուծել ստորգետնյա անցումով:

. Տերյան փողոցը վերակառուցվում է գլխավոր պողոտայի միջով Զաքյան փողոցի

հետ միացնելու նպատակով:

. Պողոտայի օբյեկտների տրանսպորտային ծառայողական սպասարկումն

իրականացվում է վերը նշված փողոցներից: Նույն ուղիներում եմ

սպասարկվում նաև վերգետնյա և ստորգետնյա ժամանակավոր ավտոկանգառների

մուտքերը, որոնց տարողունակությունը հաշվարկվում է ելնելով օբյեկտի կամ

նրանց խմբերի պահանջներից:

գ) Կառուցապատման պարամետրերը

. Պողոտայի ֆունկցիոնալ բովանդակությունը, որպես քաղաքի գլխավոր փողոցի,

կանխորոշվում է այստեղ բնակելի և հասարակական սպասարկման օբյեկտների,

առևտրի և գործարարական հաստատությունների տեղադրմամբ:

. Պողոտայի ոչ մեծ երկարությունը պահանջում է կառուցապատման

միասնություն, նպատակահարմար է դարձնում ընդհատումների առավելագույն

կրճատումը:

. Կառուցապատման նախագծման ընթացքում շենքերի բարձրությունն ընդունվում է

20-25 մ սահմաններում, այսինքն Օպերայի երկրորդ հարկաշարքի

առավելագույն բարձրությամբ (25 մ):

. Օպերայի առաջին հարկաշարքի բարձրությունը 13 մ.: Թատրոնի առջևի և

Աբովյան փողոցի միացման հատվածի նիշերի տարբերությունը կազմում է 7 մ:

. Հաշվի առնելով շոգ բնակլիմայական պայմանները և պողոտայի հետիոտնային

հագեցվածությունը, նպատակահարմար է շենքերի առաջին հարկերում

սպասարկման օբյեկտների առջև պասաժների կազմակերպումը:

. Առաջարկվում է վերնահարկի տանիքները նախատեսել որպես ամառային

հարթակներ, ֆունկցիոնալ բազմաբնույթ օգտագործումով:

. Հաշվի առնելով պողոտայի գծային բնույթը, նպատակահարմար համարելով բոլոր

ինժեներական կոմունիկացիաները (բացի գազից) անցկացնել նկուղային

հարկերի միջանցիկ ուղիներով:

. Պարտադիր նախատեսվում է բոլոր կառույցներում նվազագույնը երկու հարկով

ստորգետնյա ավտոկանգառներ:

. Լալայանց փողոցը վերակառուցվում է երկու-երեք հարկանի կառույցներով,

որպես ազգագրական իրերի ցուցասրահ-վաճառքի կենտրոն: «Մոսկվա»

կինոթատրոնի հրապարակը Տերյան-Հյուսիսային պող. և Աբովյան-Հյուսիսային

պող. հատվածներում կազմավորված եռանկյունին դիտարկվում է որպես

քաղաքաշինական հիմնակմախք` հատումների յուրաքանչյուր մասում

առանձնահատուկ թեմայով լուծումներ առաջարկելու համար:

 

3. Պողոտայի կառուցապատման մի շարք ցուցանիշներ.

 

    . Պողոտայի երկարությունը                                     400 մ

 

    . Պողոտայի  լայնությունը                                     21 (24 մ)

 

    . Պողոտայի կառուցապատման բարձրությունը                       20-24 մ

 

    . Կառուցապատման ֆունկցիոնալ բնույթը             - բնակելի, հասարակական

                                                      և սպասարկման

                                                      օբյեկտներ

 

    . Լալայանց փողոցը                               - ազգագրական իրերի

                                                      ցուցասրահ, վաճառքի

                                                      հետիոտն գոտի

 

    . Պողոտայի տրանսպորտային բնույթը                - հետիոտն փողոց

 

    . Պողոտայի ամբողջ տարածքի ընդհանուր մակերեսը                  9.8 հա

 

    . Առաջին հերթի շինարարության տարածքի մակերեսը                 4.0 հա

 

    . Ամբողջ տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը           200 000 քմ

 

. Առաջին հերթի շինարարության կառուցապատման ընդհանուր

      մակերեսը                                                  112 000 քմ

 

. Պողոտայի ամբողջ տարածքի իրացման համար անհրաժեշտ  - 8 մլն ԱՄՆ դոլարին

      ներդրումների ծավալը                                 համարժեք դրամ

 

. Պողոտայի առաջին հերթի շինարարության

      տարածքների իրացման համար անհրաժեշտ             - 3.8 մլն ԱՄՆ դոլարին

      ներդրումների ծավալը                              համարժեք դրամ

 

    . Ամբողջ տարածքի կառուցապատման համար             - 120 մլն ԱՄՆ դոլարին

      անհրաժեշտ ներդրումների ծավալը                    համարժեք դրամ

 

    . Առաջին հերթին շինարարության համար               - 67 մլն ԱՄՆ դոլարին

      անհրաժեշտ ներդրումների ծավալը                     համարժեք դրամ

 

    . Տարածքների մաքրումը հին ֆոնդի                   - 1 մլն ԱՄՆ դոլարին

      շինարարական աղբից                                 համարժեք դրամ

 

    . Տարածքների բարեկարգում և  ինժեներական           - 5 մլն ԱՄՆ դոլարին

      ենթակառուցվածքների իրականացում                     համարժեք դրամ

 

Ընդամենը 134 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2000
N 774
Որոշում