Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0775.251100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2000 թվականի N 775

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրին (կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել`

ա) տարածքի գոտևորման նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.

բ) կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը.

գ) ծրագրի իրականացման հնարավոր տարբերակների մշակումը:

 

i

ԾՐԱԳԻՐ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ԼԱՆՋԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ

(ծրագիրը փոփ. 04.09.01 թիվ 807 որոշում)

 

«Կասկադ» համալիրից աջ և ձախ ընկած` կառուցապատումից զերծ տարածքների ընդհանուր մակերեսը 25 հեկտար է (աջակողմյան հատվածը` 7.38 հա, ձախակողմյանը` 17.6 հա): Բնակելի թաղամասի կառուցապատման մակերեսը 7.5 հեկտար է (աջակողմյանը` 2.46 հա, ձախակողմյանը` 5.04 հա), որտեղ նախատեսվում է իրականացնել 2-3 հարկանի առնվազն 45 առանձնատան (աջակողմյան հատվածում` 15, ձախակողմյան հատվածում` 30), դրանց սպասարկման օբյեկտների, ինչպես նաև այլ հասարակական շենքերի շինարարություն: Նախատեսված է կառուցապատման համար անբարենպաստ (խիստ թեքությամբ)` ավելի քան 12 հեկտար տարածքներն օգտագործել որպես ընդհանուր օգտագործման և հասարակական կառուցապատման գոտի: Տարածքի բնակլիմայական պայմանները, դիրքը խիստ արժեքավոր են և բնակելի թաղամասի համար անհամեմատ նպաստավոր: Հաշվի առնելով տարածքի թեքությունը (մոտ 40%-ի) կառուցապատումը նախատեսվում է հորիզոնականներին զուգահեռ, չխաթարելով բնական լանդշաֆտի ընդհանրականությունը: Նման մոտեցմամբ փոքրանում են հողային աշխատանքները, և մեծանում է տարածքի նպատակային օգտագործումը:

Սխեմայում բերված են բոլոր անհրաժեշտ ինժեներական կոմունիկացիաների առաջարկվող ծրագծային լուծումները` խոշորացված ծավալներով մոտավոր գնային արտահայտությամբ:

Ըստ սխեմայի ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է`

- Գլխավոր ճանապարհ` 800 մետր, 8 մետր լայնությամբ (մայթի հետ միասին):

- Ներքին ճանապարհներ` 3600 մետր, 6 մետր լայնությամբ:

Ճանապարհների իրականացման աշխատանքների համար, սխեմատիկ մշակմամբ, մոտավոր հաշվարկներով կպահանջվի`

 

Աջակողմյան թաղամաս

.__________________________________________________________________________.

| Աշխատանքների անվանումը   |Նախատեսված       | Ծավալը  |Միավորի|Ընդհանուր  |

|                          |պարամետրերը      |         | գինը  | արժեքը    |

|                          |                 |         |(դոլար)|           |

|__________________________|_________________|_________|_______|___________|

|                          |                 |      2  |       |           |

|Գլխավոր ճանապարհ          |1=350 մ, b=8 մ   |2800 մ   | 20    | 56000     |

|__________________________|_________________|_________|_______|___________|

|                          |                 |        2|       |           |

|Ներքին ճանապարհներ        |1=1600 մ, b=6 մ  |9600.0 մ | 20    | 192000    |

|__________________________|_________________|_________|_______|___________|

|Բորդյուր                  |1=3600 մ         |         | 10    | 36000     |

|__________________________|_________________|_________|_______|___________|

|                          |                 |      3  |       |           |

|Հենապատ                   |1=1800 մ, h=2.3 մ|6300 մ   | 40    | 252000    |

|__________________________|_________________|_________|_______|___________|

|ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ    |                 |         |       |           |

|ԳՈՒՄԱՐԸ                   |                 |         |       |536000 դոլ.|

|__________________________|_________________|_________|_______|___________|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆ. ՀԵՏ.  |                 |         |       |818269 դոլ.|

.__________________________________________________________________________.

 

Ձախակողմյան թաղամաս

.__________________________________________________________________________.

| Աշխատանքների անվանումը  |Նախատեսված       | Ծավալը   |Միավորի|Ընդհանուր  |

|                         |պարամետրերը      |          | գինը  | արժեքը    |

|                         |                 |          |(դոլար)|           |

|_________________________|_________________|__________|_______|___________|

|                         |                 |      2   |       |           |

|Գլխավոր ճանապարհ         |1=450 մ; b=8 մ   |3600 մ    | 20    | 72000     |

|_________________________|_________________|__________|_______|___________|

|                         |                 |        2 |       |           |

|Ներքին ճանապարհներ       |1=2100 մ; b=6 մ  |12600 մ   | 20    | 252000    |

|_________________________|_________________|__________|_______|___________|

|Բորդյուր                 |1=4700 մ         |          | 10    | 47000     |

|_________________________|_________________|__________|_______|___________|

|                         |                 |      3   |       |           |

|Հենապատ                  |1=2400 մ; h=2.3 մ|8800 մ    | 40    | 352000    |

|_________________________|_________________|__________|_______|___________|

|ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ   |                 |          |       |           |

|ԳՈՒՄԱՐԸ                  |                 |          |       |723000 դոլ.|

|_________________________|_________________|__________|_______|___________|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆ.      |                 |          |       |395000 դոլ.|

|_________________________|_________________|__________|_______|___________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐԸ               |                 |          |       |1120000 դոլ|

.__________________________________________________________________________.

 

Աջակողմյան թաղամասերի համար կպահանջվի ընդամենը 1938269 դոլ.:

Ծրագրի արժեքը 40.0 մլն դոլ.:

 

«ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ԼԱՆՋԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԽԵՄԱ

 

    Ընդհանուր տարածքը          - 18.0 հա

    Կառուցապատման մակերեսը     - 4.5 հա

    Կանաչապատման մակերեսը      - 13.5 հա

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2000
N 775
Որոշում