Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԱԼԻՏԻԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԱԼԻՏԻԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ...

 

27.06.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1132-Ա

 

«ԱՆԱԼԻՏԻԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ և 36-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 3 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն 1) սեփականության իրավունքով իրեն պատկանող, 2021 թվականի նոյեմբերի 5-ի դրությամբ 2 207 670 000 դրամ շուկայական արժեքով, քաղ. Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտաս պողոտա 29 հասցեում գտնվող, 5051.8 քառ. մետր մակերեսով շենք-շինություններով, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.42 հեկտար մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12072017-01-0254 վկայական) (այսուհետ` գույք 1) վճարել ընկերություն 1-ի կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերություն 1-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերություն 1-ի կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին (այսուհետ` նախարար)`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ընկերություն 1-ի կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերություն 1-ի միջոցների հաշվին.

2) գույք 1-ի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Գույք 1-ն ամրացնել նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):

5. Նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կոմիտեի նախագահի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին:

6. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույք 1-ը ներկայացնել օտարման` մրցույթով:

7. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2021 թվականի նոյեմբերի 5-ի դրությամբ`

ա. գույք 1-ի գնահատված շուկայական արժեքը` 2 207 670 000 դրամ,

բ. գույք 1-ի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը` 1 790 355 000 դրամ,

գ. գույք 1-ի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 380 637 180 դրամ.

2) մրցույթով օտարման ենթակա գույք 1-ի վաճառքի գինը` 2 207 670 000 դրամ.

3) մրցույթին մասնակցելու նախավճարը` գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով` 110 383 500 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույք 1-ի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Մրցույթում հաղթող չճանաչված, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուին (հայտատուներին) մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա` 3 աշխատանքային օրվա ընթացքում` իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

4) գնորդը պարտավոր է վճարել նաև գույք 1-ի արժեքի որոշման ծառայությունների վճարը` 432 129.6 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում` գնահատողի համապատասխան հաշվին ու չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.

5) գույք 1-ի մրցույթի արդյունքում ձևավորված վաճառքի գինը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ (բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցն առաջարկել է մրցույթի արդյունքում ձևավորված վաճառքի գինը վճարել սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությամբ սահմանված ժամկետում)` ըստ հետևյալ ժամանակացույցի`

ա. 1-ին վճարում` սույն որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածում,

բ. 2-րդ վճարում` ոչ ուշ, քան 2025 թվականի մայիսի 1-ը,

գ. 3-րդ վճարում` ոչ ուշ, քան 2026 թվականի մայիսի 1-ը,

դ. 4-րդ վճարում` ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը,

ե. 5-րդ վճարում` ոչ ուշ, քան 2028 թվականի մայիսի 1-ը:

(7-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 1003-Ա որոշում)

8. Կոմիտեի նախագահին`

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույք 1-ի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) սույն որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված վճարումից, «Կոմետա» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն 2) փոխանցման ենթակա գումարի, ինչպես նաև գույք 1-ի արժեքի որոշման համար նախատեսված 432 129.6 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում ներառելով սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսվող պայմանները, ինչպես նաև հետևյալը`

ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,

բ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,

գ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:

(8-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 1003-Ա որոշում)

9. Կոմիտեի նախագահին` ընկերություն 1-ի հետ կնքել քաղ. Երևան, Աջափնյակ, Ալիխանյան եղբայրներ փողոց 2 հասցեում գտնվող` 599.4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև 31.55169 հեկտար մակերեսով հողամասի 5994/780612 բաժնեմասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27022020-01-0388 վկայական) (այսուհետ` գույք 2) անհատույց օգտագործման իրավունքի տրամադրման պայմանագիր` սահմանելով, որ`

1) սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը ենթակա են վճարման` ընկերություն 1-ի միջոցների հաշվին.

2) գույք 2-ը ընկերություն 1-ին կհանձնվի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո.

3) սույն ենթակետի «բ» պարբերությամբ նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերություն 1-ի հետ ապահովել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

10. Սահմանել, որ`

1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները`

ա. գնորդը պարտավորվում է պայմանագրի կնքման օրվանից վեցամսյա ժամկետում ընկերություն 1-ի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան, իր միջոցների հաշվին իրականացնել գույք 2-ի, ինչպես նաև տանիքի վերանորոգման աշխատանքներ (վերանորոգման հետ կապված փաստաթղթերի կազմումը, աշխատանքների վերահսկումը և արդյունքների ընդունումն իրականացվում են ընկերություն 1-ի կողմից), որն ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից տրամադրված խոշորացված հաշվարկի կազմում է մոտ 280.0 մլն դրամ: Այն չի ներառվում գույք 1-ի վաճառքի գնի մեջ,

բ. գնորդը պարտավոր է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում լուծարվող ընկերություն 2-ի հաշվին փոխանցել 47 000 000 դրամ, որը չի ներառվում գույք 1-ի վաճառքի գնի մեջ,

գ. գույք 1-ը գնորդին է հանձնվում սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, որը պայմանավորված է ընկերություն 1-ի կողմից գույք 2 տեղափոխման ժամկետով,

դ. գնորդը պարտավորվում է գույք 1-ի զբաղեցրած 0.42 հեկտար մակերեսով հողամասից Կոմիտաս պողոտային հարող մոտ 0.21 հեկտար մակերեսով հողամասը մշտապես շահագործել որպես հանրային զբոսայգի,

ե. գույք 1-ի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված արժեքից)` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակիցը` 0.7,

զ. գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակից` 0.3,

է. մրցույթի հայտատուների կողմից գույք 1-ի համար առաջարկվող գինը մրցույթի արձանագրությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վճարելու առաջարկի դեպքում սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ»պարբերություններով կիրառված կշռային գործակիցների արդյունքում հաշվարկված միավորների հանրագումարի մեծությանը գումարվում է հանրագումարի 20 տոկոսի չափով միավոր.

2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.

3) հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին.

4) գույք 1-ի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել հինգ տարին.

5) գույք 1-ի օտարման և գրավի պայմանագրով նախատեսել, որ մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման: Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը, և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ողջ պարտավորությունները:

(10-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 1003-Ա որոշում)

11. Գնորդի կողմից սույն որոշման 7-րդ կետի 4-րդ ենթակետով և 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ ու 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր մրցույթ` նույն պայմաններով:

12. Սահմանել, որ`

1) գնորդը սույն որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված 1-ին վճարումը կատարում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում`

ա. գույք 1-ի մեկնարկային գնում համամասնորեն հաշվարկված հողամասի շուկայական արժեքը (գնի բարձրացման դեպքում պահպանվում է հողամասի շուկայական արժեքի վճարման համամասնությունը) վճարում է համապատասխան գանձապետական հաշվին,

բ. առաջարկված գնի, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքի չափով` 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.

2) սույն որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով սահմանված գույք 1-ի վաճառքի գնում հաշվարկված հողամասի շուկայական արժեքն ամբողջությամբ վճարվելուց հետո վճարման ենթակա մնացած մասը, ինչպես նաև 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տույժերը (դրանց առկայության դեպքում) վճարվում են` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույք 1-ի գտնվելու վայրի.

3) սույն որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար գնորդը վճարում է տույժ` վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով.

4) սույն որոշման 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տույժով հաշվարկված վճարումներից որևէ մեկը, ինչպես նաև սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ, ընդ որում, գնորդի վճարած և ներդրած գումարները ենթակա չեն վերադարձման:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1132-Ա
Որոշում