Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 1994 թ. թիվ 429

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) նպատակները և «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրում ամրագրված սկզբունքները ու ելնելով Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական, կոնստրուկտորատեխնոլոգիական, նախագծային, արտադրական և այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների և փորձարարակոնստրուկտորային մշակումների վերակողմնորոշման (կոնվերսիայի) անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միանալ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրին:

i

2. Սահմանել, որ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում կատարվող աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

/խմբ. 27.12.96 թիվ 389 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.09.1994
N 429
Որոշում