Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 նոյեմբերի 2000 թվականի N 48

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի զարգացման հայեցակարգին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ապահովագրության ոլորտի զարգացման համալիր միջոցառումների ծրագիրը:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական համակարգի

և ապահովագրական շուկայի զարգացման

 

Բաժին I. ՀՀ ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի արդի վիճակը, զարգացման հիմնական միտումները

 

Ապահովագրության ոլորտի օրենսդրական դաշտը

 

Անցած տասնամյակում ՀՀ ապահովագրական համակարգի զարգացման առաջին` այսպես կոչված, ձևավորման փուլում ապահովագրական ընկերությունների ստեղծման գործընթացը և նրանց գործունեությունը և նրանց գործունեությունը բնութագրվում է տարերայնությամբ, պետության կողմից այդ գործունեության նկատմամբ կարգավորման և վերահսկողության անկատարությամբ:

1991-1996 թթ. տեղի էր ունեցել ՀՀ ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ընդհանուր թվաքանակի կտրուկ աճ: Այդ ժամանակահատվածում Հայաստանում գործում էր 82 ապահովագրական ընկերություն:

Մտահոգիչ էր հատկապես ապահովագրական ընկերությունների գործունեության լիցենզավորման գործընթացը: Այն սկսեց որոշ չափով կանոնակարգվել միայն 1993 թ. «ՀՀ տարածքում ապահովագրական գործունեությամբ զբաղվելու ժամանակավոր կարգով», որը հաստատվել էր ՀՀ ֆինանսների նախարարի 1993 թ. ապրիլի 12-ի թիվ 28 հրամանով:

1996 թ-ի հունիսին ապահովագրության ոլորտում կուտակված հիմնահարցերի լուծման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում ստեղծվեց առանձին կառուցվածքային ստորաբաժանում` ապահովագրական տեսչություն:

Այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը 1996 թ. նոյեմբերի 19-ին վավերացրեց «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, իսկ 1996 թ. նոյեմբերի 29-ին ընդունվեց այդ օրենքից բխող «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության թիվ 368 որոշումը, մեր հանրապետությունում դրվեցին ապահովագրական գործի ապամենաշնորհման իրավական դաշտի առաջին հիմնաքարերը: Սկսեց ձևավորվել պետության կողմից կարգավորվող ապահովագրական շուկա:

Ներկայումս արդեն իսկ կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ-ում ավարտվել է ապահովագրական հարաբերությունների կարգավորման օրենսդրական դաշտի ձևավորման առաջին փուլը:

2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է մի շարք օրենսդրական, ենթաօրենսդրական, ենթաօրենսդրական, ենթաօրենսդրական և գերատեսչական-նորմատիվ ակտերով:

 

Ապահովագրական համակարգի ընդհանուր բնութագիրը

 

Ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության և վճարունակության ապահովման, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման նպատակով վերոհիշյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման արդյունքում սկսեց արագորեն կրճատվել գործող ապահովագրական ընկերությունների թվաքանակը:

2000 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է 25 ապահովագրական ընկերություն, այդ թվում` 11 ՍՊԸ, 13 ՓԲԸ, 1 ԲԲԸ, և 5 ապահովագրական բրոքեր, այդ թվում` 3 ՍՊԸ, 2 անհատ ձեռներեց:

Ընդ որում 01.07.1999-ից 01.07.2000 թթ. ժամանակահատվածում ապահովագրական գործունեության լիցենզիա է ստացել 7 ընկերություն, ուժը կորցրած է ճանաչվել 5 ընկերության լիցենզիան: Ապահովագրական ընկերություններից միայն մեկ ընկերություն ունի կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա:

 

Աղյուսակ 1

 

ՀՀ-ում գրանցված և լիցենզավորված

ընկերությունների թվաքանակը

 

._____________________________________________________________.

|                |01.07.97|01.01.98|01.01.99|01.07.99|01.07.00|

|________________|________|________|________|________|________|

|լիցենզավորված   |        |        |        |        |        |

|ընկերությունների|  10    |   20   |  21    |  23    |  25    |

|թվաքանակը       |        |        |        |        |        |

|________________|________|________|________|________|________|

|գործունեություն |        |        |        |        |        |

|իրականացնող     |  4     |   11   |  15    |  18    |  25    |

|ընկերությունների|        |        |        |        |        |

|թվաքանակը       |        |        |        |        |        |

._____________________________________________________________.

 

Շուկայում գործող ապահովագրողների դասակարգումը` ըստ գործունեության ակտիվության (ապահովագրավճարների մուտքերի և այլ ցուցանիշների բացարձակ ու հարաբերական մեծությունների), ֆինանսական հզորության (կապիտալիզացիայի աստիճանի), մատուցվող ծառայությունների` շուկայում պահանջարկի բավարարման ունակության, տարաբնույթ ֆինանսական ռիսկերի կառավարման, վերաապահովագրության գործառույթներին տիրապետման մակարդակի և այլ բազմաթիվ չափանիշների, շուկայի կայացման ներկայիս փուլում մասնակիցների դինամիկ փոփոխության պարագայում չափազանց տրոհված է, ինչը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատուկ ուսումնասիրության առարկա է հանդիսանում:

 

Ապահովագրական ընկերությունների կապիտալը և դրա կառուցվածքը

 

Առ 01.01.00 թ. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 1,313,109.4 հազ. դրամ, իսկ սեփական կապիտալի հանրագումարը` 1,410,157.0 հազ. դրամ: Նախորդ տարվա համեմատ ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալն` աճել է 36.2%-ով, իսկ սեփական կապիտալը` 35.4%-ով:

Ընկերությունների կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրումների մասնաբաժինը կազմում է 195,204.0 հազ. դրամ կամ համակարգի կանոնադրական կապիտալների հանրագումարի 14.8%-ը, գույքային ներդրումները կազմում են 513,700.0 հազ. դրամ կամ համակարգի ընդհանուր կանոնադրական կապիտալի 39.1%-ը:

Ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալի կառուցվածքում գերակայող մասը բաժին է ընկնում կանոնադրական կապիտալին` 93%, այնուհետև 5.4%-ը` ֆինանսատնտեսական գործունեության արդյունքին` շահույթին:

Հարկ է նշել, որ համաձայն համակարգի տարեկան ցուցանիշների` 1999 թ. ընթացքում ապահովագրական գործունեությունը եղել է շահութաբեր: Տարվա արդյունքներով` շահույթը կազմել է 75,722.0 հազ. դրամ, ընդ որում, այդ ժամանակահատվածում ստացված իրական շահույթը (139,708.3 հազ. դրամ) գերազանցում է նշված մեծությանը, քանզի նախորդ ֆինանսական տարին համակարգը եզրափակել էր վնասով: 1998 թ. ֆինանսական տարվա արդյունքներով` ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերություններից ֆինանսական տարին շահույթով ավարտել են ընդամենը 4-ը, ինչ վերաբերում է 1999 թ-ին, ապա այդ ժամանակահատվածում 15 ընկերության գործունեությունը եղել է շահութաբեր:

Ապահովագրական համակարգի շահութաբերության մակարդակը (ընդհանուր շահույթի հարաբերակցությունը կանոնադրական կապիտալների հանրագումարի նկատմամբ) 1999 թ. արդյունքներով կազմել է 5.8%:

 

Ապահովագրական ընկերությունների ակտիվները և դրանց կառուցվածքը

 

Ապահովագրական ընկերությունների ակտիվներն առ 01.01.00 թ. կազմել են 2,455,508.0 դրամ:

 

Աղյուսակ 2

 

Ապահովագրական ընկերությունների

ակտիվները և դրանց կառուցվածքը

 

.______________________________________________________________.

|    Ակտիվների տարրերը                |Մեծությունը,|Տեսակարար  |

|                                     |հազ. դրամ   |կշիռը, %-ով|

|_____________________________________|____________|___________|

|Դրամական միջոցներ (այդ թվում դրամարկղ|            |           |

|և  հաշվ. հաշիվ)                      |135,650.0   |5.5%       |

|_____________________________________|____________|___________|

|Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ  |122,318.0   |5%         |

|_____________________________________|____________|___________|

|Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ   |987,914.0   |40.2%      |

|_____________________________________|____________|___________|

|Ապահովագրական պահուստներում          |            |           |

|վերաապահովագրողների բաժինը           |214,894.0   |8.8%       |

|_____________________________________|____________|___________|

|Ապահովագրության գծով դեբիտորական     |            |           |

|պարտավորություններ                   |119,649.0   |4.9%       |

|_____________________________________|____________|___________|

|Այլ դեբիտորական պարտքեր              |172,766.0   |7%         |

|_____________________________________|____________|___________|

|Նյութական ակտիվներ                   |572,576.0   |23.3%      |

|_____________________________________|____________|___________|

|Այլ ակտիվներ                         |129,741.0   |5.3%       |

|_____________________________________|____________|___________|

|Ընդամենը                             |2,455,508.0 |100%       |

.______________________________________________________________.

 

Ապահովագրողների ակտիվների զգալի մասը բաժին է ընկնում կարճաժամկետ ֆինանսական ներդրումներին` շուրջ 40%: Վերջինիս կառուցվածքում մոտ 10%-ը կազմում են պետական արժեթղթերը, 90%-ը` բանկային դեպոզիտներն ու այլ ներդրումները: Ընկերությունների թույլ տեխնիկական հագեցվածության և շենքային անբավարար պայմաններում նյութական ակտիվների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում կազմում է 23,3%:

 

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունները և դրանց

կառուցվածքը

 

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունները 01.01.00 թ. դրությամբ կազմել են 1,040,409.0 հազ. դրամ: Պարտավորությունների մոտ 66%-ը բաժին է ընկնում ապահովագրական պահուստներին, կրեդիտորական պարտքերը կազմում են 26%, ընդ որում, վերաապահովագրողների նկատմամբ կրեդիտորական պարտավորությունները` վերաապահովագրավճարների գծով կազմում են 18%: Պարտավորությունների ընդհանուր կառուցվածքը վկայում է այն մասին, որ համակարգի մասնակիցների մոտ հաշվետու օրվա դրությամբ գերակայում են բուն ապահովագրական գործունեությունից ստանձնած պարտավորությունները, որոնք միջնորդված ձևով արտացոլված են ապահովագրական պահուստներում:

 

Ապահովագրական պահուստների ձևավորումը և դրանց տեղաբաշխումը,

ընկերությունների վճարունակությունը

 

Ապահովագրողների վճարունակության առաջին մակարդակը պայմանավորված է ապահովագրական համարժեք պահուստների մեծությամբ: Հաշվարկների հիման վրա կարելի է եզրակացնել, որ համակարգում ստացված ապահովագրավճարների դիմաց ձևավորվել են համարժեք ապահովագրական պահուստներ, որոնք 01.01.00 թ-ի դրությամբ կազմում են 687,992.0 հազ. դրամ: Նման եզրահանգումն արդյունք է մի շարք գործոնների` պայմանագրերի քանակի, դրանց տևողության ժամկետների, պահուստավորման առանձնահատկությունների և պահուստավորված միջոցների դինամիկ շարժի ազդեցության հաշվի առնման:

Ամբողջ համակարգի ակտիվների կառուցվածքը, համադրելով պահուստների ընդհանուր մեծության հետ, հարկ է նշել, որ միշտ չէ, որ ընկերությունների կողմից պահպանվում է ապահովագրական պահուստների տեղաբաշխման պահանջվող կանոնակարգը: Սակայն նշված եզրակացությունն ունի որոշակի վերապահումներ այն առումով, որ ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ցուցանիշները միջինացված չեն ներկայիս գործող հաշվետվությունների համակարգի պահանջներից ելնելով և կրում են դիսկրետ բնույթ:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ընկերությունները ապահովագրական պահուստները ձևավորում են հիմնականում` «ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության 1996 թ. նոյեմբերի 29-ի թիվ 368 որոշմամբ հաստատված, այսպես կոչված, «pro rata temporis»` համամասնական եղանակով, քանի որ համակարգում մեծ չէ ֆինանսական ռիսկերի ապահովագրության տեսակարար կշիռը, որի գծով պահուստների ձևավորումը իրականացվում է այլ կերպ` պահանջելով առավել մեծ չափերի պահուստավորում: Դրան ավելացնենք նաև այն, որ համակարգում չնչին տեսակարար կշիռ են կազմում կյանքի ապահովագրության պահուստները:

Ապահովագրողների վճարունակությունն ի վերջո պայմանավորված է սեփական կապիտալի համարժեք մեծությամբ և դրա հիման վրա հաշվարկվող վճարունակության նորմատիվի պահանջվող նվազագույն սահմանաչափի պահպանմամբ: Ընկերությունների կողմից հաշվետու ժամանակաշրջանում հիմնականում պահպանվել է վճարունակության նորմատիվի սահմանաչափը:

Ընկերությունների ֆինանսական կայունության վերահսկողությունը ենթադրում է նաև իրացվելիության, ապահովագրողների տարաբնույթ ռիսկերի տարբերարկման անհրաժեշտ մակարդակի պահպանում: Քանի որ օրենսդրությամբ նշված պարամետրերի վերահսկողության առումով սահմանված չեն որոշակի նորմատիվներ, անհրաժեշտ է ապահովել այդպիսի նորմատիվների ներդրումը մոտ ապագայում:

 

Տրված ապահովագրական հատուցումները

 

1999 թ. արդյունքներով համակարգում տրված հատուցումների բացարձակ մեծությունը, ներկայացված հաշվետվությունների համաձայն, կազմել է 51,105.0 հազ. դրամ, իսկ 1998 թ. տարեկան արդյունքներով այն կազմել է 108,500.0 հազ. դրամ:

Հատուցումների մեծության գնահատման համար հիմք կարող է հանդիսանալ վնասաբերության ցուցանիշը, որը ցույց է տալիս վնասի հավանականությունը և օգտագործվում է ռիսկի փոփոխությունը վերահսկելու համար: Ընդ որում, ապահովագրության մեջ վնասաբերությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից` 1) վնասաբերությունը, որպես տնտեսական կատեգորիա, իրենից ներկայացնում է ապահովագրողների կողմից իրականացված հատուցումների հարաբերակցությունը նույն ժամանակաշրջանում հավաքագրված ապահովագրավճարների գումարի նկատմամբ, որը ՀՀ-ում 1998 թ. կազմել է 12.5%, 1999 թ.` 4.7%. 2) վնասաբերությունը, որպես ռիսկի զարգացման ցուցանիշ, իրենից ներկայացնում է ապահովագրողների կողմից իրականացված հատուցումների հարաբերակցությունը նույն ժամանակաշրջանում ապահովագրական գումարների նկատմամբ, որը ՀՀ-ում 1998 թ. կազմել է 0.036%, 1999 թ.` 0.006%:

Ըստ էության, հավաքագրված յուրաքանչյուր 100 դրամ ապահովագրավճարին բաժին է ընկնում 4.7 դրամ ապահովագրական հատուցում, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է նույնիսկ այն ապահովագրական շուկաների համար, որոնք գտնվում են իրենց զարգացման սկզբնական փուլում, ինչպիսին է նաև հայկական շուկան: Միջազգային չափանիշներին համաձայն` այդ ցուցանիշի մեծությունը պետք է տատանվի 60-100%:

Վնասաբերության ցուցանիշի վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում ապահովագրական հատուցումների մակարդակը խիստ ցածր է տեսականորեն ընդունելի մակարդակից, սակայն դա ունի իր պատճառները: Առաջինը, հատուցումների դինամիկան ունի խիստ արտահայտված տատանողական բնույթ, որն, ըստ էության, բնորոշ է ներկայիս համակարգին: Երկրորդը, ստանձնված ապահովագրական ռիսկերը (իրենց բնույթով) փաստացի չեն դրսևորել ապահովագրական դեպքերի ի հայտ գալու բարձր աստիճան, որի կրիտիկական կետը, տեսականորեն և այլ երկրների ապահովագրական գործունեության վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական վիճակագրությունից ելնելով, կարող է ի հայտ գալ մի քանի տարիների համեմատաբար կայուն վիճակից հետո: Երրորդը, ըստ ստանձնած պարտավորությունների ապահովագրական գումարները, ելնելով պահանջարկից, շատ հաճախ քանակապես մեծ չեն: Չորրորդը, համաձայն պայմանագրի` ոչ բոլոր պատահարները կարող են դասվել ապահովագրական պատահարների թվին, բացի այդ ապահովագրական պատահարները կարող են առաջանալ նաև ապահովադրի կամ երրորդ անձանց մեղքով, որի պարագայում ակնհայտորեն առաջանում է ետպահանջի իրավունքը (հատկապես երրորդ անձանց պատասխանատվության ապահովագրության տեսակներով) ապահովագրվողի կամ այլ անձի նկատմամբ, և նման դեպքերում հատուցում ստացող կողմը ձեռնպահ է մնում այդ պահանջի իրավունքից:

Թվարկված գործոնները կարելի է շարունակել, ինչպես նաև նշել հակառակ փաստարկներ: Ի վերջո հարկ է նկատի ունենալ, որ ապահովագրվողների (ապահովադիրների) շահերի պաշտպանությունը վերահսկվում է` այն իմաստով, որ, ինչպես վերը նշվեց, ապահովագրողների կողմից ձևավորված են ապահովագրական պարտավորություններին համարժեք ապահովագրական պահուստներ, և գործող պարտավորությունների գծով ապահովագրական պատահարների ի հայտ գալու դեպքում դրանք ունեն որոշակի ծածկույթ:

Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ հատուցումների ցածր մակարդակը բարենպաստ ազդեցություն է գործում ընկերությունների աճի և ամրապնդման վրա:

 

Ապահովագրական շուկայի ընդհանուր բնութագիրը

 

2000 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերություններն ունեցել են թվով 49,399.0 գործող պայմանագիր, ընդ որում, նախորդ տարվա համեմատ դրանց թիվն աճել է 3.4%-ով:

1999 թ. ընթացքում կնքված պայմանագրերով ապահովագրավճարների մուտքերը կազմել են 1,084,201.0 հազ. դրամ: Ընդ որում, ապահովագրավճարների մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 25%-ով:

Հարկ է նշել, որ ՀՀ ապահովագրական համակարգում հավաքագրված ապահովագրավճարների հանրագումարի մեծությունը 1999 թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.1%, իսկ մեկ շնչին ընկնող ապահովագրավճարների ծավալը` 285 դրամ: Այս նույն ցուցանիշները 1998 թ. կազմել են համապատասխանաբար` 0.09% և 228 դրամ: Ակնհայտ է, որ նշված ցուցանիշների մակարդակը չափազանց ցածր է, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում մեկ շնչին ընկնող ապահովագրավճարների ծավալը կազմում է մոտ 1,650.0 հազ. դրամ (մոտ 3000$):

2000 թ. հունվարի 1-ի դրությամբ գործող պայմանագրերով ապահովագրական գումարների հանրագումարը կազմել է 843,092,004.1 հազ. դրամ, որից վերաապահովագրության մասը կազմել է 816,447,944.6 հազ. դրամ:

 

Աղյուսակ 3

 

Ապահովագրական պարտավորությունները և դրանցում

վերաապահովագրողների բաժինը

 

մլն. դրամ

.________________________________________________________________________.

|  Ցուցանիշներ       |01.01.98 |01.07.98 |01.01.99  |01.07.99  |01.01.00 |

|____________________|_________|_________|__________|__________|_________|

|Պարտավորությունների |         |         |          |          |         |

|ծավալը բոլոր գործող |63,204.7 |284,798.8|297,069.2 |773,055.1 |843,092.0|

|պայմանագրերով       |         |         |          |          |         |

|____________________|_________|_________|__________|__________|_________|

|Վերաապահովագրությանը|         |         |          |          |         |

|տրված               |57,367.7 |273,320.6|278,426.6 |760,247.9 |816,447.9|

|պատասխանատվության   |         |         |          |          |         |

|բաժինը              |         |         |          |          |         |

.________________________________________________________________________.

 

Ըստ աղյուսակում բերված ցուցանիշների, հայկական ապահովագրական ընկերությունները վերաապահովագրում են ստանձնած ապահովագրական պարտավորությունների 90-98%-ը, որը պայմանավորված է ավիացիոն և բեռնափոխադրումների ապահովագրության մեծ ծավալներով և դրանց գրեթե 100%-ոց վերաապահովագրությամբ:

 

Ապահովագրության տեսակները

 

Հայկական ապահովագրողների կողմից հիմնականում իրականացվում են ապահովագրության հետևյալ տեսակները`

- դժբախտ դեպքերից ապահովագրություն,

- բեռների ապահովագրություն,

- բժշկական ապահովագրություն,

- ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ապահովագրություն,

- փոխադրամիջոցների ապահովագրություն,

- երրորդ անձանց հանդեպ փոխադրամիջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն,

- ավիացիոն ռիսկերի ապահովագրություն,

- շինմոնտաժային աշխատանքների հետ կապված ռիսկերի ապահովագրություն,

- շինարարների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն,

- գրավի ապահովագրություն,

- ֆինանսական ռիսկերի ապահովագրություն:

1999 թ. ընթացքում ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններն իրենց կողմից առաջարկվող ծառայությունների մեջ զգալի չափով ավելացրել են գրավադրված գույքի, շինմոնտաժային ռիսկերի և շինարարների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության ծավալները:

Ապահովագրողների կողմից շարունակվում է հիմնական ակտիվությունը ցուցաբերվել բեռների, գույքի և արտասահման մեկնողների դժբախտ պատահարներից ապահովագրության ոլորտներում:

 

Բաժին II. Հայեցակարգի հիմնական նպատակը և խնդիրները

 

Սույն հայեցակարգի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի հետագա զարգացումը: Ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս ապահովագրական համակարգի ձևավորման նախնական փուլը կարելի է համարել ավարտված, հայեցակարգի ընդունումը կհանդիսանա մեր հանրապետությունում ապահովագրության ոլորտի զարգացման նոր փուլի սկիզբ:

Վերոհիշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները` 1. մշակել ՀՀ ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի զարգացման

ռազմավարությունը և կանխորոշել ապահովագրության ոլորտի օրենսդրական

դաշտի զարգացման ուղղվածությունը, 2. կանխորոշել ապահովագրական շուկան ֆինանսական շուկայի այլ հատվածների հետ

ինտեգրացմանն ուղղված մոտեցումները և ձևավորել դրա անհրաժեշտ

նախադրյալները, 3. կանխորոշել միջազգային ապահովագրական շուկայի հետ ազգային ապահովագրական

շուկայի ինտեգրացման քաղաքականությունը` շուկայի ինստիտուցիոնալ

մասնակիցների և ենթակառուցվածքների, ինչպես նաև ապահովագրության

կարգավորող մարմինների մակարդակով, 4. ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ապահովագրական շուկայի

ենթակառուցվածքների զարգացման համար, 5. իրականացնել համալիր միջոցառումներ ապահովագրական բիզնեսի և կարգավորման

ու վերահսկողության ոլորտների որակյալ կադրերի պատրաստման և

վերապատրաստման ուղղությամբ, 6. կանխորոշել ապահովագրական գործունեության պետական կարգավորման

քաղաքականությունն ու դրա գերակայությունները:

Ապահովագրական շուկայի կայուն զարգացումն անհնար է առանց տվյալ հայեցակարգի հիմնական տարրերի միջև համամասնությունների պահպանման: Ապահովագրական համակարգում իրականացվող բարեփոխումները չեն կարող հանդիսանալ մեկուսացված գործողությունների հանրագումար, քանզի այն իրավական, տնտեսական և ֆինանսական հարաբերությունների համակարգի կառուցման միասնական գործընթաց է:

Հայեցակարգի առանձին բաղադրամասերը պետք է իրականացվեն հաջորդաբար, իսկ առանձին դեպքերում` զուգահեռ:

 

1. ՀՀ ապահովագրական համակարգի և ապահովագրական

շուկայի զարգացման ռազմավարությունը, ապահովագրության

ոլորտի օրենսդրական դաշտի զարգացման ուղղվածությունը

 

ՀՀ ապահովագրական համակարգում կատարվող բարեփոխումները սերտորեն փոխկապակցված են հանրապետության տնտեսական և սոցիալական ոլորտներում համակարգային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում իրականացվող ռազմավարական բնույթի գործընթացների հետ:

Դրանք պայմանավորված են նրանով, որ ապահովագրության ինստիտուտն իրեն բնորոշ ֆինանսական հարաբերություններով, գործունեության մեխանիզմներով տնտեսության իրական հատվածի, սոցիալական ոլորտի, յուրաքանչյուր անձի գործունեության կայունացումն ու անընդհատությունն ապահովող կարևոր և գործունակ համակարգ է: Այն իր մեջ պարունակելով կայունացնող կառուցվածքային ու ֆունկցիոնալ ներուժ` հանդես է գալիս որպես ազգային անվտանգության ընդհանուր համակարգի չափազանց կարևոր բաղադրամաս, քանզի նշված հիմնախնդիրը ներառում է յուրաքանչյուր առանձին քաղաքացու և տնտեսավարող սուբյեկտի տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Այս առումով ապահովագրական համակարգի համարժեք զարգացումն ինքնանպատակ չէ և ծառայում է որոշակի ազգային, պետական խնդիրների լուծմանը:

ՀՀ ապահովագրության ոլորտի զարգացման ռազմավարությունը, բովանդակելով զարգացման հիմնական ուղղությունները, երկարաժամկետ նպատակներն ու գերակայությունները, պետք է բխի հանրապետության սոցիալտնտեսական զարգացման ռազմավարությունից:

Այդուհանդերձ, ապահովագրության ոլորտի հետագա զարգացումը պահանջում է հաստատել ապահովագրական համակարգի ձևավորման և ապահովագրական շուկայի զարգացման ծրագիր` նպատակ ունենալով ապահովագրության ոլորտի բարեփոխումները կոորդինացնել տարբեր ոլորտների բարեփոխումների գործընթացների հետ:

ՀՀ ապահովագրական համակարգի զարգացման ներկայիս փուլում առկա են լուծում պահանջող մի շարք կարևոր հիմնախնդիրներ:

Դրանց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում ապահովագրության ոլորտի զարգացման գործընթացում պետության դերի որոշման հարցը:

Բնական է, որ պետությունն ապահովագրական գործունեության զարգացման, կարգավորման, վերահսկման, գերակայությունների որոշման հարցում պետք է կարևոր դեր ստանձնի: Սակայն, մյուս կողմից, ապահովագրությանը բնորոշ է չափազանց բարձր ռիսկայնության աստիճան` անգամ ֆինանսական շուկայի բոլոր ինստիտուցիոնալ կառույցների համեմատ, և այս առումով, ապահովագրական գործունեությունը բիզնես է, և ինչպես յուրաքանչյուր բիզնես, ի վերջո, շահույթ ստանալու նպատակ է հետապնդում: Պետության ֆունկցիան այս բնագավառում չպետք է լինի ուղղակի ապահովագրության իրականացումը, այն պետք է կայանա «խաղի կանոնների» սահմանման և դրանց կատարման վերահսկողության մեջ: Որպես պետական կարգավորման ելակետ պետք է ընդունվի այն դրույթը, որի համաձայն անհրաժեշտ է ապահովել հավասար պայմաններ մրցակցության համար և խրախուսել ինչպես առանձին ապահովագրողների, այնպես էլ ամբողջ համակարգի գործունեության շահութաբերությունն ու կայունությունը:

Ապահովագրության բնագավառում պետության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը պետք է լինի, այն, որ տնտեսության ցանկացած ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրները, ինչպես նաև ապահովագրության ոլորտում առկա այլ խնդիրները պետք է լուծվեն միայն ապահովագրական համակարգի շրջանակներում:

ՀՀ ապահովագրության ոլորտում պետության կարևոր հիմնախնդիրներից է հանդիսանում պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման ապահովումը:

Հարկ է նշել, որ պարտադիր ապահովագրության տեսակները, որպես կանոն, ունեն, այսպես կոչված, սոցիալական ուղղվածություն, և դրանց ներդրման նպատակը` բնակչության շահերի պաշտպանությունն է:

Սույն հայեցակարգով նախատեսվում է իրականացնել բժշկական, տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության, հրդեհից և բնական աղետներից շենքերի և շինությունների, գործատուի քաղաքացիական պատասխանատվության, բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտական պատասխանատվության, պետական ծառայողների առանձին խմբերի, պետական առավել կարևոր նշանակություն ունեցող գույքի, ինչպես նաև ծերությունից, հաշմանդամությունից, հիվանդությունից, կերակրողին կորցնելուց, գործազրկությունից պարտադիր ապահովագրության տեսակների ներդրումը:

Սակայն այստեղ հարկ է հիշատակել մեկ այլ առանձին խնդրի առկայության մասին, այն է` ապահովագրության այդ տեսակների ներդրման առաջնահերթության որոշումը:

Նշված առաջնահերթության որոշման ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման հետ մեկտեղ անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել կրճատելու բյուջետային հատկացումները այն ոլորտներին, որտեղ նախատեսվում է ապահովագրության այդ տեսակների ներդրումը` դրանով իսկ նվազեցնելով պետական բյուջեի ծանրաբեռնվածությունը: Միևնույն ժամանակ, պետք է ի նկատի ունենալ նաև, որ պետության կողմից ներդրված յուրաքանչյուր պարտադիր ապահովագրության տեսակ իր մեջ անպայմանորեն, առաջին հերթին, կրում է սոցիալական ծանրաբեռնվածություն, ինչպես նաև հարկային բեռ գործատուի համար: Ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության պահանջներից` նշված բեռը չմեծացնելու ուղղությամբ, անհրաժեշտ է այն իրականացնել հարկային բեռի վերաբաշխման (համապատասխան հարկային և պարտադիր վճարումների նվազեցման) և տվյալ ոլորտի համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակներում:

Նշվածից ելնելով` պարտադիր ապահովագրության տեսակները պետք է ներառվեն`

ա) պարտադիր պետական ապահովագրության համակարգում (երբ ապահովագրվողների (ապահովադիրների) ապահովագրության ծախսերը կատարվում են պետական բյուջեից, ինչպիսին է պետական ծառայողների, այդ թվում` զինծառայողների անձնական ապահովագրությունը),

բ) պարտադիր ապահովագրության համակարգում, ընդ որում դրանք պետք է սահմանվեն համապատասխան օրենքներով, ըստ որի` ապահովագրական վճարները կկատարվեն օրենքով սահմանված անձանց, այդ թվում` նաև գործատուների կողմից:

Ապահովագրության առանձին տեսակները պետք է ընդգրկվեն, այսպես կոչված, անուղղակի պարտադիրների շարքում, երբ այս կամ այն գործունեության իրականացման համար ապահովագրության պահանջը սահմանվում է գործադիր իշխանության առանձին մարմինների կողմից, որպես այդ գործունեության անքակտելի մաս: Անուղղակի պարտադիր ապահովագրության տեսակներից է, օրինակ, գրավատների լիցենզավորման համար անհրաժեշտ գրավի պարտադիր ապահովագրված լինելու պահանջը:

Պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման առաջնահերթության որոշումը պետք է հանդիսանա ՀՀ կառավարության կողմից լուծում պահանջող կարևոր խնդիրներից մեկը:

Պետության հիմնախնդիրներից է նաև ապահովագրական ծառայությունների շուկայում կամավոր և պարտադիր ապահովագրության տեսակների միջև օպտիմալ համամասնությունների սահմանումը: Պարտադիր ապահովագրության տեսակների չափից ավելի ծավալուն ցանկը ապահովագրական շուկայի կառուցման ներկայիս փուլում կարող է արմատապես ճնշել կամավոր ապահովագրության զարգացումը, որն էլ բնական արդյունք կլինի` հաշվի առնելով բնակչության եկամուտների անբավարար մակարդակը, տնտեսավարող սուբյեկտների անկայուն զարգացման միտումները և ցածր ապահովագրական կուլտուրան:

Ապահովագրության ոլորտի հիմնախնդիրների շարքում առանձին տեղ է զբաղեցնում սոցիալական ապահովության և ապահովագրության համակարգերի հստակ տարանջատումը: Հարկ է նշել, որ պետությունը սուղ հնարավորությունների պարագայում չի կարող բոլոր սոցիալական խնդիրները լուծել ապահովության համար նախատեսվող սահմանափակ ռեսուրսների հաշվին: Սակայն կարող է և պետք է իրականացվի հատուկ քաղաքականություն` ուղղված այն բանին, որ սոցիալական խնդիրները կարգավորվեն պարտադիր ապահովագրության տեսակների ներդրմամբ: Պետությունն այս դեպքում ուղղակիորեն փող չի հավաքում և չի բաշխում, այլ ընդամենը կարգավորում է (այս պարագայում անհրաժեշտաբար) ֆինանսական հոսքերն ու բաշխման հարաբերությունները` շուկայական հարաբերություններին բնորոշ մեխանիզմների ու կառույցների միջոցով:

Ապահովության միջոցով, ըստ էության, պետությունը յուրաքանչյուր երկրում փորձում է ապահովել իր բնակչության կենսականորեն անհրաժեշտ նվազագույն սոցիալական պայմանները, իսկ դրա իրագործումն այս կամ այն ձևով հիմնված է սոցիալական հարկի վրա: Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարվում է իր աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում, և դրանք ուղղվում են այսօրվա կենսաթոշակառուների ու տարբեր բնույթի նպաստներ ստացող անձանց պահանջների բավարարմանը:

Ամբողջ սխեման, ընդհանուր առմամբ, բավականին պարզ է. հասարակության մի մասը, այն է` աշխատող հատվածը (գործատուի կամ իր միջոցների հաշվին), վճարում է հասարակության մեկ այլ մասին` չաշխատողներին (կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, այլ խմբերի կարիքավորներին):

Ի տարբերություն դրա, ապահովագրական հարաբերություններն, առաջին հերթին, անձնավորված են և, ի վերջո, ծառայում են ապահովագրական վճարում կատարած անձի անհատական շահերի պաշտպանությանը: Վերը նշվածից ելնելով` դրանք պետք է ունենան պայմանագրային բնույթ, որտեղ հստակ երևալու են ապահովագրողը, ապահովագրվողը կամ ապահովադիրը, ապահովագրված անձն ու շահառուն: Ապահովագրական հարաբերությունների մեջ մտնելով` անձը պետք է համոզված լինի, որ իր վճարած գումարը` ապահովագրավճարը, աշխատելու է իր շահերի պաշտպանության օգտին:

Ապահովության ու ապահովագրության համակարգերի և մեխանիզմների տարանջատման պարագայում նպատակահարմար է սոցիալական հիմնախնդիրների լուծման համար ՀՀ պետական բյուջեի ծախսային հոդվածներով նախատեսված գումարների մի մասը ուղղել ապահովագրության ոլորտ` դրանով իսկ դրանց տալով կոնկրետ, անձնավորված ուղղվածություն և բարձրացնելով բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել սոցիալական ապահովության և ապահովագրության համակարգերի միջև օպտիմալ համամասնությունների սահմանման անհրաժեշտության մասին, քանզի ներկայումս գոյություն ունեցող կենսաթոշակային ապահովության և նպաստների համակարգերը բացառիկ կարևորություն ունեն հանրապետության համար:

Պետության կարևոր հիմնախնդիրներից է նաև ապահովագրական համակարգի և շուկայի զարգացման գերակայությունների որոշումը:

Այստեղ կարևորվում է ապահովագրական շուկայում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, դրանց առանձին տեսակների զարգացման համար նախադրյալների ստեղծումը: Այդպիսի ծառայությունների շարքին կարելի է դասել, առաջին հերթին, կյանքի ապահովագրությունը:

Կյանքի ապահովագրության ներդրումն ու զարգացումը մեր հանրապետության համար կարող է ունենալ ոչ միայն սոցիալական մեծ նշանակություն, այլ նաև կարող է հանդիսանալ ներդրումային միջոցների, այսպես կոչված, «երկար» փողերի կուտակման կարևոր նախապայման:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զարգացած երկրներում կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների միջոցները (ապահովագրական պահուստները) հանդիսանում են տվյալ երկրներում ներդրումների իրականացման հզոր ու կարևոր աղբյուր, իսկ մեր հանրապետությունում ապահովագրության այս տեսակը, կարելի է ասել, դեռևս գտնվում է զրոյական փուլում, այդ իսկ պատճառով ՀՀ-ում կյանքի ապահովագրության ներդրման ու զարգացման ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան նախադրյալներ, որոնք, առաջին հերթին, կապված են սոցիալ- տնտեսական կայունության, տնտեսական աճի և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովման հետ:

Ապահովագրական համակարգի զարգացման ռազմավարական ուղղությունների շարքում կան նաև այնպիսիք, որոնք կարող են մեծապես նպաստել տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Դրանք են` գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության մեխանիզմների ներդրումը, արտահանման վարկերի ու ներդրումների ապահովագրության կազմակերպումը: Չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանում առկա մեծ և առավել վտանգավոր (սեյսմիկ, բնական աղետների, ատոմային, տեխնոծին, էկոլոգիական) ռիսկերի կառավարման համակարգերի ստեղծումը և նրա ընդգրկումը ապահովագրական համակարգում: Թե ինչ կարևորություն և նշանակություն ունեն դրանք մեր երկրի անվտանգության, տնտեսության զարգացման համար, ակնհայտ է: Նշված խնդիրների թվարկումը կարելի է շարունակել, սակայն դրանց արդյունավետ լուծման առումով ևս անհրաժեշտ է ճիշտ ձևակերպել քաղաքականությունը և ուժերը կենտրոնացնել առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցառումների վրա:

Հաշվի առնելով ապահովագրական բիզնեսի միջազգային ինտեգրացման բարձր մակարդակը, ինչպես նաև ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման ներկայիս գործընթացը` խնդիր է դրվում լուծել հայրենական շուկայի պաշտպանվածության հարցը այնպես, որպեսզի այն մի կողմից` խթանի ինտեգրացիոն գործընթացը, հնարավորություն կտա ապահովագրվողին (ապահովադրին) ունենալ համարժեք ապահովագրական պաշտպանվածություն և մյուս կողմից` ինչ որ չափով պաշտպանի նոր զարգացող հայրենական ապահովագրական շուկան:

Ընդհանուր առմամբ, շուկայի զարգացման ցանկացած փուլում խնդիրը ձևակերպվում է միանշանակ` ապահովագրվողները (ապահովադիրները) մշտապես պետք է ունենան հուսալի և համարժեք ապահովագրական պաշտպանվածություն, եթե անգամ դրա համար անհրաժեշտ է ստացված ապահովագրավճարների ամբողջ ծավալը փոխանցել հուսալի և միջազգային վարկանիշ ունեցող վերաապահովագրողին:

Այս պարագայում լիազորված պետական կառավարման մարմնի գործունեության գերակայություններից մեկն էլ վերաապահովագրական գործարքների նկատմամբ համարժեք վերահսկողության իրականացումն է, քանզի վերաապահովագրողն, ըստ էության, հանդիսանում է ապահովագրողի պարտավորությունների երաշխավորը:

ՀՀ ապահովագրության ոլորտի զարգացման ռազմավարության կարևոր ուղղություններից է հանդիսանում ապահովագրողների ու ապահովագրական բրոքերների գործունեության կարգավորման և վերահսկողության կատարելագործումը, որն, ի սկզբանե, պետք է կառուցվի միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշների հիման վրա: Այս մոտեցումը հանդիսանում է սույն հայեցակարգի կարևոր սկզբունքներից մեկը:

Ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման և նրանց ֆինանսական կայունության վերահսկման հետ կապված խնդիրները պետք է լուծվեն նորմատիվների համակարգի ներդրման միջոցով, ընդ որում նորմատիվների սահմանային մեծությունները պետք է սահմանվեն առանձին` կյանքի, ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների և բացառապես վերաապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:

Հաշվի առնելով տնտեսության իրական հատվածի զարգացման և հասարակության սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ապահովագրության ոլորտի կարևոր դերն ու նշանակությունը, ինչպես նաև ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման և պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման հետ կապված ապահովագրական համակարգում պետական կարգավորման և վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` նպատակահարմար է ՀՀ տարածքում ապահովագրական գործունեությունը կարգավորող և վերահսկող լիազորված պետական կառավարման մարմնին հետագայում տալ նոր կարգավիճակ, այն է ` ստեղծել Հայաստանի Հանրապետության ապահովագրական տեսչություն, որը կհանդիսանա ինքնուրույն և ինքնակառավարվող առանձին մարմին: Ինչ վերաբերվում է ապահովագրության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, ապա այն կմշակվի ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

Լիազորված պետական կառավարման մարմնի նոր կարգավիճակի սահմանումը պետք է բխի շուկայի զարգացման օբյեկտիվ պահանջներից:

Այն պետք է լինի անկախ քաղաքականության ազդեցություններից, հաշվետու իր իրավասությունների կիրառման օրինականության և ռեսուրսների օգտագործման համար, որոնք տրվում են օրենսդրությամբ վերապահված խնդիրների լուծման համար:

Ապահովագրական համակարգի ձևավորման և ազգային ապահովագրական շուկայի զարգացման ռազմավարությունից ելնելով` նախ և առաջ անհրաժեշտություն է առաջանում կանխորոշել ապահովագրական գործունեության օրենսդրական կարգավորման ուղղվածությունն ու հիմնական սկզբունքները: Ուստի, սույն հայեցակարգը սահմանում է ապահովագրական օրենսդրության զարգացման ու կատարելագործման հիմնական ուղղությունները:

Նշված ուղղություններից է, մասնավորապես, ապահովագրական գործունեության կազմակերպման, կարգավորման ու վերահսկման օրենսդրական դաշտի բարեփոխումն ու ընդլայնումը:

Սույն հայեցակարգի շրջանակներում այդ նպատակով նախատեսվում է մշակել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրական ընկերությունների սնանկացման մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Այստեղ առաջնային է համարվում գործող օրենսդրական ակտերի, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ապահովագրության մասին գլխի) և «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի միջև առկա հակասությունների վերացումը, ինչը հիմնականում կապված է մի շարք հասկացությունների սահմանումների հստակեցման, ինչպես նաև ապահովագրության տեսակների կիրառվող դասակարգումների, այն է` անձնական և գույքային, կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասակարգումների միջև համապատասխանության ապահովման հետ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովագրական օրենսդրության խախտման համար վարչական պատժամիջոցներ կիրառել ապահովագրական ընկերությունների (ապահովագրական բրոքերների) տնօրենների և գլխավոր հաշվապահների նկատմամբ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման հիմնական նպատակը շահութահարկի հաշվարկման համար ապահովագրական ընկերությունների եկամուտների և ծախսերի, ինչպես նաև համախառն եկամտի նվազեցումների հոդվածների հստակեցումն է:

«Ապահովագրական ընկերությունների սնանկացման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը նպատակ ունի ընդլայնել և կատարելագործել ապահովագրական գործունեության կարգավորման և վերահսկողության օրենսդրական դաշտը:

Կարևոր ուղղություն է հանդիսանում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ պարտադիր ապահովագրության տեսակների մասին առանձին օրենքների նախագծերի մշակումը:

Սույն հայեցակարգով նախատեսվում է ապահովագրության նշված տեսակների ներդրումն ապահովելու նպատակով իրականացնել «Պարտադիր բժշկական ապահովագրության մասին», «Տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Հրդեհից և բնական աղետներից շենքերի և շինությունների պարտադիր ապահովագրության մասին», «Գործատուի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Պետական ծառայողների առանձին խմբերի պարտադիր ապահովագրության մասին», «Պետական առավել կարևոր նշանակություն ունեցող գույքի պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը:

Ենթաօրենսդրական մակարդակով ապահովագրողների ու ապահովագրական բրոքերների գործունեության կարգավորման և վերահսկողության կատարելագործման նպատակով` սույն հայեցակարգով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 368 որոշման մեջ, ինչպես նաև մշակել «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիների մասին» ՀՀ կառավարության որոշման և «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիների հաշվարկման մասին» կանոնակարգի նախագծերը:

Օրենսդրական այս բարեփոխումները նպատակաուղղված են որակապես նոր մակարդակի բարձրացնել ապահովագրողների ֆինանսական կայունության նկատմամբ վերահսկողությունը և ապահովագրական շուկան զերծ պահել կասկածելի ընկերությունների գործունեությունից, ինչը կբարձրացնի բոլոր պոտենցիալ ապահովադիրների վստահությունը` ապահովագրական շուկայի ինստիտուցիոնալ մասնակիցների նկատմամբ:

Տնտեսության իրական հատվածի զարգացմանն ուղղված օրենսդրական միջոցառումների շարքում` ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության մեխանիզմների ներդրման, արտահանման վարկերի ու ներդրումների ապահովագրության կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է մշակել «Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի և համաճարակային հիվանդություններից գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության պետական կարգավորման մասին» և «Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Առանձին ուղղություն է հանդիսանում ապահովագրական օրենսդրության փոխկապակցումը ՀՀ բոլոր օրենքների հետ: Հարկ է ճշգրտել և փոխկապակցել ՀՀ տարբեր օրենքներում առանձին դրույթներ, որոնք այսպես կամ այնպես սահմանում են պահանջներ` տարբեր գույքային շահերի ապահովագրության նկատմամբ: Միևնույն ժամանակ, պետք է համաձայնեցնել կառավարության և գործադիր իշխանության տարբեր օղակների բոլոր ակտերը, որոնցում նույնպես ներկայացվում են որոշակի պահանջներ այս կամ այն գույքային շահերի ապահովագրության նկատմամբ, որոնք կապված են ինչպես քաղաքացիների կյանքի և առողջության, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հետ:

 

2. Ֆինանսական շուկայի այլ հատվածների հետ ապահովագրական

շուկայի ինտեգրացման գործընթացը

 

Հանդիսանալով ֆինանսական շուկայի առանձին օղակ` ապահովագրությունը մեծ ազդեցության լծակներ ունի տնտեսության իրական հատվածի, ինչպես նաև ֆինանսական շուկայի այլ հատվածների կայունության պահպանության վրա:

Ներկայումս ՀՀ օրենսդրությունն արգելում է բանկային և ապահովագրական գործունեության համատեղումը, չնայած մի շարք երկրներում բանկերը և ապահովագրողները զբաղվում են գործունեության այս երկու տեսակներով միաժամանակ: Սակայն մեր իրականության մեջ ընտրված և միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքականությունը լիովին արդարացված է, քանի որ նման համատեղումը առաջացնում է հնարավոր տարաբնույթ ռիսկերի մեծացում, և ոչ բոլոր ֆինանսական հաստատություններն են ի վիճակի միաժամանակ կառավարել ռիսկերի այս խոշոր բաղկացուցիչ մասերը:

Այնուամենայնիվ, բանկային և ապահովագրական կապիտալները լայն իմաստով ունեն փոխշահավետ և արդյունավետ փոխներթափանցման ուղիներ. բանկերը հանդես են գալիս որպես ներդրողների ապահովագրական ընկերություններում, և շատ հաճախ ապահովագրական ընկերությունները հանդիսանում են բանկերի դուստր ձեռնարկություններ: Միջազգային պրակտիկայում հաճախ ապահովագրական ընկերություններն են կլանում բանկերին, որն իրականացվում է ֆինանսական ծառայությունների շուկայում տվյալ ֆինանսական խմբի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով:

Ինչպես բիզնեսի այլ ոլորտներում, ապահովագրողները կարող են արդյունավետորեն վտանգազերծել նաև շատ բանկային ռիսկերի` սկսած ինկասացիոնից և գործառնականից, վերջացրած վարկայինով և ներդրումայինով: ՀՀ ֆինանսական շուկայում բանկային և ապահովագրական հատվածների գոյություն ունեցող մեկուսացումը ճեղքված է, քանզի ֆինանսական շուկայի երկու ինստիտուցիոնալ կառույցների ներկայացուցիչների համար պարզ է ֆունկցիոնալ առումով միասնական գործունեության անհրաժեշտությունը և փոխշահավետությունը:

Բնական է, որ ֆինանսական շուկայի երկու հատվածների ժամանակավոր մեկուսացումը չէր կարող պահպանվել երկար ժամանակ: Չնայած դրան, տվյալ գործընթացն այսուհետ պահանջելու է կառավարելի խթանիչ մոտեցումների կիրառում, բնականաբար, ոչ ուղղակի դիրեկտիվ (ցուցումային) եղանակներով ու մեխանիզմներով:

Ապահովագրական շուկայի զգալի հետամնացությունն այսօր, փաստորեն, սահմանափակում է ֆինանսական շուկայի այլ հատվածների և, հատկապես, փոխատվական կապիտալի և արժեթղթերի շուկաների զարգացումը:

Կորպորատիվ արժեթղթերի շուկայի և, հատկապես, երկրորդային շուկայի կազմավորումն ու ակտիվացումը նույնպես անհնար է առանց համապատասխան ապահովագրական մեխանիզմների:

Ապահովագրական համակարգի սուբյեկտներն օբյեկտիվորեն ինտեգրացվելու մղում ունեն ինչպես ֆինանսական շուկայի, այնպես էլ գործունեության տարբեր ուղղություններով սպասարկման ոլորտի այլ ինստիտուցիոնալ մասնակիցների հետ, ֆունկցիոնալ կոոպերացիոն հիմքերի վրա (ոչ կազմակերպական առումով) համատեղ բազմաբնույթ, այդ թվում` ֆինանսական գործառույթներն իրականացնելու առումով:

ՀՀ տնտեսության մեջ առկա ուղղակի և անուղղակի ներդրումային հոսքերի կարելի է բազմակիորեն մեծացնել այսպես կոչված «արտահանման վարկերի և ներդրումների» ապահովագրական ինստիտուտի ձևավորման դեպքում, որը հնարավորություն կտա բեկում մտցնել ուղղակի ներդրումների ավելացման և երկրի վճարային հաշվեկշռի բացասական միտումը շտկելու գործում: Այդ գործընթացների խթանման համար կարևորվում է արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության պետական գործակալության ստեղծումը, որը կհանդիսանա այդ ինստիտուտի զարգացման առաջին խթանը և գործունեության առաջին փուլում ֆունկցիոնալ առումով կինտեգրացվի միջազգային շուկայի բարձր վարկանիշ ունեցող կառույցների հետ, այնուհետև այդ ինտեգրացումը կընթանա կառույցում` ուղղակի ներդրումների ուղղությամբ` նրա կապիտալում պետության մասնաբաժնի փոքրացման և հայրենական ու միջազգային շուկայի ապահովագրողների մասնաբաժնի ավելացմամբ, քանզի այդ ուղով է ընթացել աշխարհի բոլոր երկրների նմանատիպ կառույցների ձևավորումը: Եվ, բացի այդ, Հայաստանի պայմանագրում բացակայում է հնարավոր այլընտրանքը` հզոր և լիդեր ապահովագրողի առկայությունը, որը պետական որոշակի աջակցությամբ կարող էր ստանձնել այդ կառույցի բնորոշ գործառույթների իրականացումը: Նշված կառույցի արդյունավետ գործունեության համար պետք է նաև խթանել այլ անհրաժեշտ հարակից կառույցների (տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական վիճակն ու գործունեության պատմությունը կուտակող տեղեկատվական կազմակերպության և այլնի) ձևավորումը:

 

3. Միջազգային ապահովագրական շուկայի, նրա ինստիտուցիոնալ

մասնակիցների և լիազորված պետական կառավարման

մարմինների մակարդակով ապահովագրական շուկայի

ինտեգրացման բացակայությունը

 

Ապահովագրական շուկայի ինտեգրացման հիմնախնդիրները բազմակողմանի են, ինչից ելնելով` անհրաժեշտ է նախանշել դրանց հիմնական ուղղությունները: Առաջինը` դա ՀՀ-ում օտարերկրյա ապահովագրողների և այլ ներդրողների կողմից ապահովագրական ընկերությունների հիմնադրման, դրանց կապիտալում մասնաբաժնի խնդիրն է, որը գործող օրենսդրության համաձայն չունի խտրականացնող բնույթի սահմանափակումներ, և օտարերկրյա ներդրողների համար սահմանված չեն որևէ սահմանափակումներ կանոնադրական կապիտալի մասնաբաժինների նկատմամբ:

Այնուամենայնիվ, ապահովագրական շուկան պետք է պաշտպանված լինի: Մասնավորապես, «Ապահովագրության մասին» ՀՀ գործող օրենքում նշված է, որ ապահովագրական գործունեություն ՀՀ տարածքում կարող են իրականացնել միայն օրենսդրության համապատասխան գրանցված և լիցենզավորված ընկերությունները: Հետագայում կարող է նախատեսվել նաև օտարերկրյա ապահովագրողների մասնաճյուղերի գործունեությունը ՀՀ տարածքում` նրանց նկատմամբ կարգավորման և վերահսկողության համապատասխան մեխանիզմներով:

Որոշակիորեն կանոնակարգված է նաև ապահովագրական ընկերությունների վերաապահովագրական գործունեությունը, ըստ որի օտարերկրյա վերաապահովագրողների մոտ ռիսկերի վերաապահովագրությունը որևէ կերպ սահմանափակված չէ, քանի որ դա «թթվածնային բարձիկ» է ֆինանսապես և մասնագիտական պատրաստվածության առումով չզարգացած ազգային ապահովագրողների ֆինանսական կայունության համար:

Միևնույն ժամանակ օրենսդրության զարգացումը կարող է նախատեսել վերը նշված գործոնների ընդհանուր հաշվեկշիռը չխախտող որոշակի սահմանափակումներ վերաապահովագրական գործունեության նկատմամբ, որոնք ոչ մի կերպ չպետք է անդրադառնան ներքին շուկայի բավարար մրցակցության, ընկերությունների ֆինանսական կայունության պահպանման և ապահովադիրների ապահովագրական պաշտպանվածության աստիճանի վրա: Մասնավորապես, անուղղակի գործիքներով կարող է սահմանափակվել ապահովագրության որոշ տեսակների գծով ռիսկերի վերաապահովագրությունը և/կամ ապահովագրական ընկերության ապահովագրական պարտավորությունների ամբողջ փաթեթի 100 տոկոսանոց վերաապահովագրությունը: Դա, մասնավորապես, կարող է վերաբերվել կյանքի ապահովագրության պահուստների կուտակային միջոցներին, որոնք հանդիսանում են երկրի ներսում ինվեստիցիոն միջոցների շատ կարևոր աղբյուր:

Երկարաժամկետ հեռանկարում օրենսդրական կարգավորիչ որոշակի նախադրյալների ձևավորմամբ կարող են հանդես գալ ազգային վերաապահովագրական ընկերություններ, որոնք ցեդենտների (անմիջական ապահովագրողների) հետ միասին ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնել ռիսկերի մեծ մասը` ձևավորելով զգալի ապահովագրական պահուստներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովագրական շուկայի զարգացման ցանկացած փուլում խնդիրը կայանում է ապահովագրվողների (ապահովադիրների) հուսալի և համարժեք ապահովագրական պաշտպանվածության ապահովման մեջ, առաջիկայում այն հնարավոր է արդյունավետ լուծել` վերաապահովագրողին ապահովագրավճարների և ռիսկի մեծ մասի փոխանցման ճանապարհով: Պաշտպանվածության հիմքն ապահովելու նպատակով ընկերությունները կարող են դիմել նաև այլ արդյունավետ քայլերի, օրինակ` համաապահովագրության, առանձին ընկերությունների մասնակցությամբ համատեղ խմբերով (պուլերով) իրականացվող ապահովագրության:

Այս առումով կարգավորող և վերահսկող մարմինը, օգտագործելով իր բոլոր գործիքները, պետք է վերահսկի, որպեսզի օտարերկրյա վերաապահովագրողը տվյալ գործունեությամբ զբաղվելու համապատասխան իրավունք ունենա` տրված այդ երկրի համապատասխան լիազորված մարմնի կողմից, նրա նկատմամբ կիրառված չլինեն սահմանափակող որևէ սանկցիաներ, և ընդհանուր առմամբ ունենան միջազգային շուկայում հեղինակավոր վարկանիշ: Ապահովագրական ընկերությունները իրենց հերթին պետք է ի վիճակի լինեն գնահատել իրենց վերաապահովագրողների ֆինանսական վիճակը, որպեսզի կարողանան որոշել իրենց համար ընդունելի ռիսկի մակարդակը: Այս նպատակով ապահովագրողների համար կարգավորվող լիազորված մարմնի կողմից կմշակվեն նաև համապատասխան մեթոդական բնույթի գործիքներ:

Ապահովագրության կարգավորման և վերահսկողության համակարգի օրենսդրության հնարավոր ունիֆիկացման նպատակով օտարերկրյա ընկերությունների կողմից հնարավոր օրինախախտումների կանխման համար պետական կառավարման լիազորված մարմինը կընդլայնի կապերն ու կխորացնի համագործակցությունը Ապահովագրական վերահսկողության միջազգային կազմակերպության (IAIS) հետ` անդամակցելով նրան, ինչպես նաև ապահովագրական ոլորտի միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԱՊՀ-ի և այլ երկրների համապատասխան լիազորված մարմինների հետ:

 

4. Ապահովագրական պահուստներում ինվեստիցիոն միջոցների

կուտակումը և դրանց արդյունավետ տեղաբաշխումը

 

Հայեցակարգի գերակայություններից մեկն է հանդիսանում ապահովագրական պահուստների (որպես ինվեստիցիոն ռեսուրսների աղբյուր) ձևավորման նպատակով անհրաժեշտ օբյեկտիվ նախադրյալների ստեղծումը` կյանքի երկարաժամկետ ապահովագրության տեսակների զարգացման համար: Այդ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ են հետևյալ նախադրյալները`

առաջինը, մակրոտնտեսական կայունություն, արժեզրկման կառավարելի մակարդակ, ՀՆԱ-ի կայուն աճի տեմպ, տնտեսության մասնավոր հատվածի հետևողական ընդլայնում, հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացում և այլն.

երկրորդը, շուկայում ֆինանսապես կայուն ապահովագրական և ընդհանուր ֆինանսական ռիսկերը համարժեք կառավարող մասնակիցների կայացում, որոնք կկարողանան կիրառել ապահովագրական ծառայությունների մատուցման առաջնակարգ տեխնոլոգիաները, կառավարել ապահովագրական ինվեստիցիոն և այլ ռիսկերը, ընկերությունների կազմակերպչական կառուցվածքի մեջ ձևավորել համապատասխան ֆունկցիոնալ ծառայություններ, այդ թվում` ակտուարական, իրավաբանական և այլն: Այս պայմաններում զգալիորեն կբարձրանա ապահովագրության ոլորտի մասնագետների, այդ թվում` ակտուարների պաշտոնական կարգավիճակը.

երրորդը, կյանքի երկարաժամկետ ապահովագրության միջոցով կուտակային երկարաժամկետ ինվեստիցիոն միջոցների ներգրավում:

Մյուս կողմից, պետությունը որոշակիորեն պետք է կարգավորի ոչ կյանքի և կյանքի ապահովագրության ընթացքում կուտակված ֆինանսական միջոցների` ապահովագրական պահուստների տեղաբաշխումը` նպատակ ունենալով այդ միջոցները ուղղել տնտեսության զարգացմանը և, միաժամանակ, հուսալի գործիքներով ապահովել ապահովագրական ընկերությունների համարժեք ֆինանսական կայունությունը: Դրան ուղղված որոշակի քայլ կարող է հանդիսանալ ապահովագրական ընկերությունների մուտքը պետական արժեթղթերի առաջնային շուկա` առաջնային դիլերների կարգավիճակով:

Կյանքի ապահովագրության զարգացման դեպքում ՀՀ-ում հնարավոր կդառնա միջազգային փորձի կիրառումը` պետական միջին ժամկետային և երկարաժամկետ արժեթղթերի հատուկ թողարկումների իրականացման բնագավառում, որի ընթացքում պարտատոմսերը կտեղաբաշխվեն բացառապես ապահովագրական ընկերությունների միջև: Սա լուրջ քայլ կհանդիսանա պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման խնդրի լուծման ճանապարհին:

Նպատակահարմար է նաև առավել խիստ կանոնակարգել կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների գործունեության կարգավորման և լիցենզավորման գործընթացը, մասնավորապես փոխատվական գործառնությունները:

 

5. Ապահովագրական շուկայի ենթակառուցվածքի կազմավորումը

 

Ապահովագրական շուկայի հուսալի և արդյունավետ աշխատանքը մեծապես կանխորոշվում է դրան համարժեք ենթակառուցվածքի առկայությամբ` դրան բնորոշ որոշակի ֆունկցիոնալ մեխանիզմներով ու գործիքներով:

Տվյալ դեպքում շուկայի ենթակառուցվածքը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Առաջինը` համարժեք օրենսդրական դաշտի, ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման համակարգի, ֆինանսական շուկայի տարբեր գործիքների, առկայության առումով: Երկրորդը` շուկայի գործունեության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցների (ի դեմս ապահովագրական գործակալների, բրոքերների, անդերռայթերների, ապահովագրողների ներկայացուցչությունների և գործակալությունների, ապահովագրական միությունների, ասոցիացիաների, աուդիտորների, ակտուարների, ապահովագրական ռիսկերն ու կորուստները գնահատողների (սուրվեեռների)) կազմավորման ու կայուն գործունեության առումով:

Նշված գործառույթներն իրականացնող ենթակառույցների միջոցով հնարավոր է ապահովել.

. համապատասխան ազգային ինստիտուտների ստեղծումը, որոնք իրավասու կլինեն

հաստատելու ապահովագրական դեպքի առկայությունը և գնահատելու պատճառված

վնասի չափերը, անցկացնելու ապահովագրական հետաքննություն համապատասխան

իրավունքներով և պարտականություններով,

. ապահովագրության համակարգում ընդհանուր (միասնական) երաշխիքային

ապահովագրական հիմնադրամի ձևավորումը,

. ռիսկերի կառավարման առումով արդյունավետ ապահովագրական սակագների

որոշման համար միասնական և հուսալի տեղեկատվական բազայի, անվստահելի

ապահովագրվողների (ապահովադիրների) գծով տվյալների բանկի, ինչպես նաև

կորուստների գծով տվյալների բանկի ստեղծումը:

Վերը նշված և այլ ֆունկցիոնալ մեխանիզմների ստեղծումը միաժամանակ կնպաստի ապահովագրողներին արդյունավետ կառավարել ապահովագրական ռիսկերը, իսկ վերահսկող մարմնին` զերծ պահել ապահովագրողներին չափազանց բարձր ռիսկերի բացասական հետևանքներից:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական համակարգի

և ապահովագրական շուկայի զարգացման

 

6. Ապահովագրության ոլորտի մասնագետների պատրաստման

և վերապատրաստման համակարգի ձևավորումը

 

Ապահովագրական շուկայի և ապահովագրական հարաբերությունների զարգացման առաջնահերթ հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ նշանակություն ունի կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումների կազմակերպումը: Այս նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան ուսումնական ծրագրեր և ապահովել դրանց ներդրումը: Նշված ծրագրերը պետք է մշակվեն` հիմք ընդունելով միջազգային չափանիշներն ու զարգացած երկրներում կիրառվող մեթոդոլոգիան:

Կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցը համակարգված հաջորդականության մեջ կարելի է լուծել երեք զուգահեռ ուղղություններով.

Առաջինը` ապահովագրության ոլորտի տնտեսագետ մասնագետների պատրաստումը ԲՈՒՀ-երում համապատասխան կրթական ծրագրերի ներդրմամբ, որով կձևավորվի բարձրագույն կրթության որակավորում ունեցող որոշակի քանակակազմ, որը հետագայում կհանդիսանա ապահովագրական շուկայի զարգացման հիմքն ապահովող երաշխիքներից մեկը:

Ներկայումս Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայում, ինչպես նաև Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտում արդեն գոյություն ունեն Ապահովագրության ամբիոններ, ընդ որում վերջինս 2002 թվականին կունենա իր առաջին շրջանավարտները:

Երկրորդը` հաշվի առնելով կադրերի վերապատրաստման անընդհատ գործընթացը և այն առավել համակարգված ձևով իրականացնելու խնդիրը` անհրաժեշտ է ունենալ կադրերի վերապատրաստման կենտրոն ապահովագրական շուկայի բոլոր մասնակիցների համար: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է «Բյուջետային համակարգի մասնագետների ուսուցման և որակավորման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն, որի գործունեության հիմնական նպատակներից են նաև` 1. Հայաստանի Հանրապետության ապահովագրության բնագավառում լայն պրոֆիլի

մասնագետների (ապահովագրական գործակալների, ապահովագրական բրոքերների,

ակտուարների, հաշվապահների, դեմոգրաֆների, վիճակագիրների, դիսպաշերների,

վթարային կոմիսարների, աուդիտորների, իրավաբանների, մենեջերների,

գործավարների, քարտուղարների և այլն) պատրաստումը, ինչպես նաև նրանց

որակավորման բարձրացումը. 2. Ապահովագրական ընկերությունների տնօրենների, գլխավոր հաշվապահների և

ապահովագրական բրոքերների ատեստավորումը և համապատասխան որակավորման

վկայագրերի տրամադրումը. 3. Նպաստել Հայաստանում ապահովագրական շուկայի և ապահովագրության համակարգի

կայացմանն ու արագ զարգացմանը:

Երրորդը` չափազանց արդիական է ապահովագրական տեսչության աշխատակիցների վերապատրաստումը, հաշվի առնելով այն աշխատանքների որոշիչ դերը, որն իրականացվում է նրանց կողմից ապահովագրական համակարգի ռազմավարության մշակման, կարգավորման, վերահսկողության և մեթոդոլոգիական ապահովման և շուկայի զարգացման ոլորտներում: Դրա հետ կապված առաջնահերթ պահանջ է դառնում միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը, ինչն էապես կնպաստի ապահովագրության կարգավորման ու վերահսկողության արդյունավետ և առաջադեմ մեխանիզմների ներդրմանը:

Վերահսկողության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման մյուս կարևոր տարրն է ապահովագրական տեսչության աշխատակիցների համար փորձի փոխանակման և գործնական ուսուցման կազմակերպումն առաջավոր համակարգ ունեցող երկրներում, ինչպես նաև ապահովագրության գծով միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին և նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը:

Ապահովագրական տեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևոր գործոն է հանդիսանում նրա աշխատակիցների ակտիվ մասնակցությունը ապահովագրական ոլորտի կարգավորման և զարգացման գծով միջազգային կազմակերպությունների ու կառույցների աշխատանքներում, այդ թվում` Ապահովագրական վերահսկողության միջազգային ասոցիացիայում, ԱՊՀ երկրների համանման կառույցներում և առանձին երկրների ապահովագրությունը կանոնակարգող մարմինների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքներում:

 

7. Ապահովագրական գործունեության պետական կարգավորման

նպատակներն ու մեթոդները, ապահովագրության նորմատիվա-իրավական

բազայի կատարելագործումը

 

Ապահովագրական գործունեության պետական կարգավորումը հետապնդում է մի շարք նպատակներ, որոնցից են ապահովագրվողների (ապահովադիրների) շահերի պաշտպանվածության ապահովումը, ապահովագրական շուկայում մենաշնորհային գործունեության և անառողջ մրցակցության կանխումը` առանց թույլատրելի և առողջ գործունեության սահմանափակման, «պետական հովանավորություն» ապահովագրական ծառայություններից բոլոր օգտվողների համար, որն ունի մի շարք դրսևորումներ, մասնավորապես` օրենսդրական և այլ մեխանիզմների միջոցով ապահովագրության այնպիսի տեսակների ներդրման ապահովումը կամ խրախուսումը. որոնք կոչված են ապահովելու տնտեսության իրական հատվածի և հասարակության սոցիալական կայունությունը:

Պետական կարգավորման նպատակներից ամենակարևորը ապահովագրողների ֆինանսական կայունության և ապահովագրական համակարգի հուսալիության վերահսկումն է, որի պարագայում հնարավոր է իրականացնել վերը նշված բոլոր նպատակները:

1999 թ. ընթացքում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ապահովագրական տեսչության ներկայացմամբ ապահովագրական ընկերություններին տրվել է 24 նախազգուշացում` համապատասխան հանձնարարականներով, այդ թվում` 7 ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան կասեցվել է , ուժը կորցրած է ճանաչվել 5 ընկերության լիցենզիան, ինչը կապված է եղել կանոնադրական կապիտալի նվազագույն մեծության ապահովման պահանջի չկատարման հետ:

Նշված ժամանակաշրջանում ապահովագրական տեսչության կողմից համալիր ստուգում է իրականացվել երկու ապահովագրական ընկերություններում: Ստուգման ընթացքում ընկերությունների գործունեությունում տեղ գտած և հայտնաբերված սխալներն ու անճշտություններն ընկերությունների կողմից հիմնականում վերացվել են:

Ապահովագրողներին տրված նախազգուշացումներից և կասեցումներից 16-ը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կիրառվել է կանոնադրական կապիտալի համալրման ժամանակացույցը խախտելու համար: Թվով 8 սանկցիաներ կիրառվել են ընկերությունների կողմից կանոնադրական կապիտալի` զուտ ակտիվներից (սեփական կապիտալից) նվազեցնելու պատճառով:

Սկսած 1998 թ. հունվարի 1-ից, ընկերությունների նկատմամբ կիրառված սանկցիաները գերազանցում են հարյուրը, այդ թվում չորս ընկերությունների լիցենզիաները ճանաչվել են չեղյալ, տասնմեկ ընկերությունների ապահովագրական գործունեությունը կասեցվել է:

Կիրառված սանկցիաները` նախազգուշացումները, հանձնարարականները և կասեցումները, կրելով կանխարգելիչ բնույթ, զերծ են պահել ընկերություններին հնարավոր անվճարունակության դեպքերից, նպատակաուղղված են եղել ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության համարժեք պահպանմանը, ընդհանուր համակարգի հուսալիության բավարար մակարդակի ապահովմանը և ապահովագրողների շահերի պաշտպանությանը:

Ապահովագրողների ֆինանսական կայունության ապահովումը ձեռք է բերվում նպատակաուղղված միջոցառումների` ապահովագրական գործունեության լիցենզավորման, կարգավորման, արտաքին (փաստաթղթային կամ պրուդենցիալ) վերահսկողության և տեղերում իրականացվող վերահսկողության համակարգի միջոցով: Այդ գործընթացն իր հերթին պահանջում է օրենսդրորեն սահմանված կարգավորման նորմատիվաիրավական հիմքեր:

Հանրապետության ապահովագրական շուկայի զարգացման այս փուլում առաջնային է համարվում շուկայի անմիջական մասնակիցների ձևավորումը` ֆինանսական կայունության, այդ թվում` վճարունակության բարձր աստիճանով:

Ներկայումս ՀՀ-ում գործող` ապահովագրողների գործունեության օրենսդրական կարգավորումը ենթադրում է հետևյալ չորս հիմնական պահանջների կատարում.

ա) պարտադիր լիցենզավորում,

բ) կանոնադրական կապիտալի նվազագույն մեծության ապահովում,

գ) ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգի պահանջների կատարում,

դ) վճարունակության նորմատիվի պահպանում:

Քանի որ ներկայումս գործող վճարունակության նորմատիվը ամբողջովին չի արտացոլում ապահովագրողների վճարունակության մակարդակը, ուստի անհրաժեշտ է ապահովել նորմատիվների ամբողջական ցուցանիշների համակարգի ներդրումը:

Ապահովագրողների արդյունավետ նորմատիվային բազայի սահմանման համար անհրաժեշտ է նաև մեթոդաբանորեն ճիշտ մոտեցում սահմանել ապահովագրողների պարտավորությունների նկատմամբ:

Հաշվի առնելով ՀՀ ապահովագրական համակարգի ձևավորման սկզբնական վիճակը, դրա հետ կապված` ձևավորված որոշակի համամասնությունները և վերոհիշյալ նորմատիվներին աստիճանական անցման ապահովման անհրաժեշտությունը` նպատակահարմար է կառավարության որոշմամբ սահմանել ընդունելի ժամկետներ` այդ նորմատիվների սահմանային հարաբերակցություններին հասնելու համար: Առանձին ժամանակահատվածների համար նորմատիվների որոշակի սահմանաչափերի ամրագրումը կապահովի ապահովագրական ընկերությունների սահուն մուտքը գործունեության կարգավորման նոր դաշտ:

Ապահովագրական ընկերությունների վճարունակության բարձրացման գործում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում ապահովագրական համակարգում կապիտալիզացիայի ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը:

Հարկ է նշել, որ ապահովագրական ընկերությունների նվազագույն կանոնադրական կապիտալի մեծությունը արդեն իսկ 2001 թվականի հունվարի 1-ից կկազմի 50 մլն. դրամ: Հեռանկարում նախատեսվում է այն աստիճանաբար էլ ավելի մեծացնել` հասցնելով 200-300 մլն. դրամի մինչև 2005 թվականը: Այսպիսի քաղաքականությունը ոչ միայն կբարձրացնի ապահովագրողների վճարունակությունը, այլ նաև կտա նրանց համեմատաբար ավելի խոշոր ռիսկեր վերցնել` առանց դրանք վերաապահովագրության փոխանցելու: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այս գործընթացի իրականացումը մեծապես կախված է ՀՀ ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի վիճակից, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների զուտ ակտիվների մեծությունից:

Ապահովագրական գործունեության կարգավորման և վերահսկողության հաջորդ ուղղությունը կապված է լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող ֆինանսական և տեսչական հաշվետվությունների համակարգերի կատարելագործման հետ, որոնք իրենց հերթին հիմնվում են ապահովագրողների համար սահմանված հաշվապահական հաշվառման, ֆինանսական և կառավարման նպատակով տարվող հաշվառման և հաշվետվությունների համակարգերի վրա: Դրանք ևս պետք է ձևավորվեն միջազգային ստանդարտներին համապատասխան:

Լիազորված պետական կառավարման մարմնի գլխավոր խնդիրներից է իր երեք կարևոր գործառույթների` լիցենզավորման, պրուդենցիալ կամ փաստաթղթային վերահսկողության և տեղերում իրականացվող ստուգումների արդյունավետության ապահովումը:

Հաշվի առնելով տեղերում իրականացվող ստուգումների դիսկրետ բնույթը` արտաքին փաստաթղթային վերահսկողությունը պետք է հանդիսանա ապահովագրական գործունեության նկատմամբ վերահսկողության քաղաքականության կանխորոշող օղակներից մեկը: Պրուդենցիալ (կամ փաստաթղթային) վերահսկողությունը ուղղված է ոչ միայն առանձին ապահովագրողների ֆինանսական կայունության, այլ նաև ամբողջ ապահովագրական համակարգի հուսալիության մակարդակի գնահատմանը:

Ուստի, լիազորված պետական կառավարման մարմնի խնդիրը պետք է հանգի ապահովագրական համակարգում կամ նրա առանձին ենթախմբում զարգացման հիմնական միտումների և համակարգային հիմնախնդիրների բացահայտմանն այն նպատակով, որպեսզի հետագայում որոշակի ճշգրտումների միջոցով, ինչպես նաև առանձին ապահովագրողների ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումներով բարձրացվի նրանց ֆինանսական կայունության մակարդակը:

Ելնելով դրանից` փաստաթղթային վերահսկողության իրականացման մեթոդիկայում առաջին հերթին պետք է ամրագրվեն վաղ բացահայտման և տեղեկացման նախազգուշական մեխանիզմները, որոնք թույլ կտան բացահայտել առաջացող հիմնախնդիրները նախքան այն, երբ դրանք կհանգեցնեն զգալի բարդությունների կամ ակնհայտ ճգնաժամի: Բացի այդ, ապահովագրական վերահսկողության անընդհատ գործընթացը պետք է լրացվի տեղերում ավելի մանրակրկիտ իրականացվող ստուգումներով:

Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների լիցենզավորմանը, ապա այն պասիվ հավաստողական դիրքից պետք է անցնի ակտիվ դիրքի: Նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների առջև պետք է դրվեն ավելի խստացված պահանջներ, պահանջվեն հիմնավորված բիզնես-պլաններ, հետագայում վերահսկողության ընթացքում բացահայտվեն դրանցում տեղ գտած էական շեղումները, ընդհանուր առմամբ առավել ուշադիր վերահսկողություն պետք է իրականացվի նրանց գործունեության նկատմամբ:

Առանձին խնդիր է իրենից ներկայացնում ապահովագրական ստվերային բիզնեսի դեմ պայքարը, որը կապված է տարբեր ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից չլիցենզավորված ապահովագրական գործունեության իրականացման հետ:

 

Բաժին III. Հայեցակարգի իրականացման հետ կապված կանխատեսվող արդյունքները

 

Հայեցակարգով նախատեսվող միջոցառումների ելքային արդյունքները կանխորոշվում են առկա հիմնախնդիրների լուծման ուղղվածությամբ և հիմնականում ենթարկվում են որակական, իսկ մասնակիորեն` քանակական գնահատման:

Կանխատեսվող ելքային արդյունքների որակական գնահատականների շարքում կարելի է նշել.

. տնտեսավարող սուբյեկտների ու ֆիզիկական անձանց պաշտպանվածության ու երաշխիքների համակարգում ապահովագրության բաղադրիչի դերի և նշանակության կտրուկ բարձրացում, արդյունքում` երկրի տնտեսական ու սոցիալական անվտանգության մակարդակի բարձրացում.

. ապահովագրության ու ապահովության համակարգերի հստակ տարանջատում, արդյունքում` քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների որակական նոր մակարդակի ձեռքբերում.

. ապահովագրվողների (ապահովադիրների) շահերի պաշտպանության, ապահովագրողների ֆինանսական կայունության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների հաշվին դրա որակական նոր աստիճանի ձեռքբերում, արդյունքում` ապահովագրական համակարգի հուսալիության անհամեմատ բարձր մակարդակի ապահովում.

. ապահովագրական համակարգի ներուժի ձևավորման ու զարգացման միջոցով միջազգային տարբեր շուկաների հետ երկրի տնտեսության փոխշահավետ ինտեգրացման խթանում, արդյունքում` միջազգային առևտրի, ֆինանսական և այլ շուկաներում ՀՀ տնտեսության ամրապնդում և նրա վարկանիշի հետևողական աճի ապահովում.

. երկրից ապրանքների ու ծառայությունների արտահանումը ապահովագրության համարժեք մեխանիզմներով խթանող համակարգի ներդրում, երկրում օտարերկրյա և հայրենական ներդրումների իրականացման համար նպաստավոր միջավայրի ձևավորում, արդյունքում` երկրի վճարային հաշվեկշռի խիստ բացասական միտումի մեջ որոշակի բեկում մտցնելու համար իրական նախադրյալների ձևավորում.

. տնտեսության զարգացման համար խիստ անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական միջոցների աստիճանական կուտակում, արդյունքում` տնտեսության իրական հատվածի համար ինվեստիցիոն միջոցների պոտենցիալ աղբյուրի ձևավորում.

. ապահովագրական համակարգի զարգացման հաշվին պետական բյուջեի ծանրաբեռնվածության հարաբերական նվազեցում, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտը երկրի ներքին ֆինանսական ռեսուրսների աղբյուրներից ծածկելու համար պայմանների ստեղծում` ի հաշիվ ձևավորվող ապահովագրական պահուստների ծավալների զգալի աճի:

Կանխատեսվող ելքային արդյունքները կարելի է գնահատել նաև քանակական գնահատման ենթակա ցուցանիշներով:

. Հայեցակարգով նախատեսված պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման արդյունքում ակնկալվում է ապահովագրավճարների ծավալի աճ` մոտավորապես 20-25 մլրդ. դրամի չափով, որը կկազմի ՀՆԱ-ի 2-2.5%:

. Կամավոր ապահովագրության տեսակների շրջանակի ընդլայնմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև շուկայի զարգացման արդյունքում կմեծանա նաև կամավոր ապահովագրության գծով ապահովագրավճարների ծավալը, որի տարեկան նախատեսվող աճի տեմպը կկազմի 20%:

. Ընդհանուր առմամբ, հայեցակարգի միջոցառումների հաշվին նախատեսվում է փուլ առ փուլ մեծացնել ամբողջ համակարգի ապահովագրավճարների մուտքերը` հասցնելով դրանց ընդհանուր գումարը ՀՆԱ-ի 3-5%-ի, այս պարագայում ՀՀ-ում մեկ շնչին ընկնող ապահովագրավճարների ծավալը կկազմի 8-13 հազ. դրամ (1999 թ.` 285 դրամի փոխարեն):

. Համակարգում ապահովագրավճարների ընդհանուր ծավալի վերոհիշյալ աճի հետևանքով կմեծանա նաև ձևավորվող ապահովագրական պահուստների մեծությունը, որը կկազմի, մոտավոր հաշվարկների համաձայն, 15-25 մլրդ. դրամ: Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների ակտիվների կառուցվածքին, ապա դրանց կազմում աստիճանաբար կմեծանա երկարաժամկետ ֆինանսական ներդրումների տեսակարար կշիռը` հասնելով 40-50%-ի: Ընդհանուր ֆինանսական ներդրումների կազմում պետական արժեթղթերը պետք է կազմեն առնվազն 50%:

. Նախատեսվող միջոցառումների իրականացման հետևանքով կտրուկ փոփոխությունների կենթարկվի ապահովագրական շուկայի կառուցվածքը, որտեղ մատուցվող ծառայությունների կազմում արագ տեմպերով կաճի պարտադիր ապահովագրության տեսակների (հատկապես` քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեսակների) տեսակարար կշիռը, որը կհասնի 50-60%:

. Ապահովագրական շուկայի կապիտալիզացիայի մեծացմանն ուղղված օրենսդրական և այլ միջոցառումների հաշվին նախատեսվում է ապահովել վերջինիս աճ` ներկայիս մակարդակի համեմատ 5-7 անգամ: Ընդ որում, կանոնադրական կապիտալի պահանջվող նվազագույն չափի մեծացման հետևանքով, ամենայն հավանականությամբ, կնկատվի ապահովագրական շուկայի մասնակիցների (ապահովագրողների) քանակի կրճատում, ինչպես նաև ընկերությունների միաձուլման, խոշորացման և ֆինանսական հզորացման գործընթացի արագացում: Այս պարագայում ազգային ապահովագրողները ի վիճակի կլինեն ավելի խոշոր ռիսկեր վերցնել իրենց վրա, ինչը, բնականաբար, կբերի վերաապահովագրության փոխանցվող ռիսկերի բաժնի կրճատման մինչև 50-60%:

 

ՀՀ-ում ապահովագրական համակարգի և ապահովագրական

շուկայի զարգացման հայեցակարգով նախատեսվող

միջոցառումների ժամանակացույց

 

ա) Ընդունման ենթակա օրենսդրական ակտեր.

 

.__________________________________________________________________________.

| N | Ընդունման նպատակը |    Փաստաթղթի անվանումը     | Կատարման   |Կատարողը|

|   |                   |    (բովանդակությունը)      | ժամկետը    |        |

|___|___________________|____________________________|____________|________|

| 1 |       2           |             3              |     4      |   5    |

|___|___________________|____________________________|____________|________|

|1. |Ապահովագրական      |«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |գործունեությունը   |54 գլխում փոփոխություններ և |II եռամսյակ |և  էկ.  |

|   |կարգավորող         |լրացումներ կատարելու մասին» |            |նախ.    |

|   |օրենսդրության      |ՀՀ օրենքը                   |            |        |

|   |ստեղծում և         |                            |            |        |

|   |կատարելագործում    |                            |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|2. |                   |«Ապահովագրության մասին ՀՀ   |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |-------»---------  |օրենքում փոփոխություններ և  |II եռամսյակ |և  էկ.  |

|   |                   |լրացումներ կատարելու մասին» |            |նախ.    |

|   |                   |ՀՀ օրենքը                   |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|3. |                   |«Ապահովագրական              |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |-------»---------  |ընկերությունների սնանկացման |IV եռամսյակ |և  էկ.  |

|   |                   |մասին» ՀՀ օրենքը            |            |նախ.    |

|___|___________________|____________________________|____________|________|

|4. |Ապահովագրողների    |«Վարչական իրավախախտումների  |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |նկատմամբ վարչական  |վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում  |III եռամսյակ|և  էկ.  |

|   |պատժամիջոցների     |փոփոխություններ և           |            |նախ.    |

|   |կիրառում           |լրացումներ կատարելու մասին» |            |        |

|   |                   |ՀՀ օրենքը                   |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|5. |Ապահովագրական      |«Շահութահարկի մասին» ՀՀ     |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |շուկայի            |օրենքում փոփոխություններ և  |I եռամսյակ  |և  էկ.  |

|   |մասնակիցների       |լրացումներ կատարելու մասին» |            |նախ.,   |

|   |հարկման            |ՀՀ օրենքը                   |            |ՀՀ պետ. |

|   |կատարելագործում    |                            |            |եկ. նախ.|

|___|___________________|____________________________|____________|________|

|6. |                   |«Եկամտահարկի մասին» ՀՀ      |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |-------»---------- |օրենքում փոփոխություններ և  |I եռամսյակ  |և  էկ.  |

|   |                   |լրացումներ կատարելու մասին» |            |նախ.,   |

|   |                   |ՀՀ օրենքը                   |            |ՀՀ պետ. |

|   |                   |                            |            |եկ. նախ.|

|___|___________________|____________________________|____________|________|

|7. |Ֆիզիկական և        |«Տրանսպորտային միջոցների    |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |իրավաբանական անձանց|սեփականատերերի քաղաքացիական |III եռամսյակ|և  էկ.  |

|   |գույքային շահերի   |պատասխանատվության պարտադիր  |            |նախ.,   |

|   |ապահովագրական      |ապահովագրության մասին»      |            |ՀՀ      |

|   |պաշտպանության      |ՀՀ օրենքը                   |            |տրանս.  |

|   |ապահովում          |                            |            |և  կապի |

|   |                   |                            |            |նախ., ՀՀ|

|   |                   |                            |            |ներք.   |

|   |                   |                            |            |գործ.   |

|   |                   |                            |            |նախ     |

|___|___________________|____________________________|____________|________|

|8. |                   |«Հրդեհից և  բնական աղետներից|2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |                   |շենքերի և  շինությունների   |IV եռամսյակ |և  էկ.  |

|   |--------»--------- |պարտադիր ապահովագրության    |            |նախ.,   |

|   |                   |մասին» ՀՀ օրենքը            |            |ՀՀ անշ. |

|   |                   |                            |            |գույքի  |

|   |                   |                            |            |պետ.    |

|   |                   |                            |            |կադաստր,|

|   |                   |                            |            |ՀՀ      |

|   |                   |                            |            |սեյսմիկ |

|   |                   |                            |            |ծառ.,   |

|   |                   |                            |            |ՀՀ մարզ-|

|   |                   |                            |            |պետարան-|

|   |                   |                            |            |ներ     |

|___|___________________|____________________________|____________|________|

|9. |Սոցիալական պարտադիր|«Պարտադիր բժշկական          |Նախագիծը    |ՀՀ ֆին. |

|   |ապահովագրության    |ապահովագրության մասին»      |գտնվում է   |և  էկ.  |

|   |օրենքների ներդրում |ՀՀ օրենքը                   |քննարկման   |նախ.,   |

|   |                   |                            |փուլում     |ՀՀ      |

|   |                   |                            |            |առողջ.  |

|   |                   |                            |            |նախ.    |

|___|___________________|____________________________|____________|________|

|10.|                   |«Գործատուի քաղաքացիական     |2002 թվականի|ՀՀ ֆին. |

|   |---------»---------|պատասխանատվության պարտադիր  |I եռամսյակ  |և  էկ.  |

|   |                   |ապահովագրության մասին»      |            |նախ.,   |

|   |                   |ՀՀ օրենքը                   |            |ՀՀ      |

|   |                   |                            |            |սոցապ.  |

|   |                   |                            |            |նախ.,   |

|   |                   |                            |            |ՀՀ      |

|   |                   |                            |            |սոցապ.  |

|   |                   |                            |            |հիմն.   |

|___|___________________|____________________________|____________|________|

|11.|Պարտադիր           |«Բժշկական ծառայություններ   |2002 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ապահովագրության    |մատուցող                    |IV եռամսյակ |և  էկ.  |

|   |տեսակների ներդրում |կազմակերպությունների        |            |նախ.,   |

|   |                   |մասնագիտական                |            |ՀՀ      |

|   |                   |պատասխանատվության պարտադիր  |            |առողջ.  |

|   |                   |ապահովագրության մասին»      |            |նախ.    |

|   |                   |ՀՀ օրենքը                   |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|12.|                   |«Պետական ծառայողների առանձին|2003 թվականի|ՀՀ ֆին. |

|   |---------»-------- |խմբերի պարտադիր պետական     |II եռամսյակ |և  էկ.  |

|   |                   |ապահովագրության մասին»      |            |նախ.    |

|   |                   |ՀՀ օրենքը                   |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|13.|Պետության գույքային|«Պետական առավել կարևոր      |2003 թվականի|ՀՀ ֆին. |

|   |շահերի             |նշանակություն ունեցող գույքի|II եռամսյակ |և  էկ.  |

|   |ապահովագրական      |պարտադիր ապահովագրության    |            |նախ.,   |

|   |պաշտպանության      |մասին» ՀՀ օրենքը            |            |ՀՀ անշ. |

|   |ապահովում          |                            |            |գույքի  |

|   |                   |                            |            |պետ.    |

|   |                   |                            |            |կադաստր |

.__________________________________________________________________________.

 

բ) Ընդունման ենթակա ենթաօրենսդրական ակտեր.

 

.__________________________________________________________________________.

| N | Ընդունման նպատակը |    Փաստաթղթի անվանումը     | Կատարման   |Կատարողը|

|   |                   |    (բովանդակությունը)      | ժամկետը    |        |

|___|___________________|____________________________|____________|________|

| 1 |       2           |             3              |     4      |   5    |

|___|___________________|____________________________|____________|________|

|1. |Ապահովագրական      |«ՀՀ տարածքում գործող        |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |գործունեությունը   |ապահովագրական               |III եռամսյակ|և  էկ.  |

|   |կարգավորող         |ընկերությունների հիմնական   |            |նախ.    |

|   |օրենսդրության      |տնտեսական նորմատիվների      |            |        |

|   |ստեղծում և         |մասին» ՀՀ կառավարության     |            |        |

|   |կատարելագործում    |որոշումը և  «ՀՀ տարածքում   |            |        |

|   |                   |գործող ապահովագրական        |            |        |

|   |                   |ընկերությունների հիմնական   |            |        |

|   |                   |տնտեսական նորմատիվների      |            |        |

|   |                   |հաշվարկման մասին»           |            |        |

|   |                   |կանոնակարգը                 |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|2. |                   |«Ապահովագրական              |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |                   |ընկերությունների և          |III եռամսյակ|և  էկ.  |

|   |--------»--------  |ապահովագրական բրոքերների    |            |նախ.    |

|   |                   |լիցենզավորման, ապահովագրական|            |        |

|   |                   |պահուստների ձևավորման  և    |            |        |

|   |                   |տեղաբաշխման նոր կարգերը     |            |        |

|   |                   |հաստատելու մասին» ՀՀ        |            |        |

|   |                   |կառավարության որոշումը      |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|3. |                   |«Ապահովագրական              |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |                   |ընկերությունների և          |III եռամսյակ|և  էկ.  |

|   |--------»--------  |բրոքերների գործունեության   |            |նախ.    |

|   |                   |վերահսկողության` տեսչական   |            |        |

|   |                   |հաշվետվությունների մասին»   |            |        |

|   |                   |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի|            |        |

|   |                   |նախարարության հրամանը       |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|4. |                   |«Ապահովագրական              |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |                   |ընկերությունների            |III եռամսյակ|և  էկ.  |

|   |--------»--------  |հաշվապահական հաշվառման և    |            |նախ.    |

|   |                   |ֆինանսական                  |            |        |

|   |                   |հաշվետվությունների          |            |        |

|   |                   |հրահանգներում               |            |        |

|   |                   |փոփոխություններ կատարելու   |            |        |

|   |                   |մասին» ՀՀ ֆինանսների և      |            |        |

|   |                   |էկոնոմիկայի նախարարության   |            |        |

|   |                   |հրամանը                     |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|5. |Պարտադիր           |«Պարտադիր ապահովագրության   |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ապահովագրության    |առանձին տեսակներ իրականացնող|IV եռամսյակ |և  էկ.  |

|   |օրենքների ներդրումն|ընկերությունների            |            |նախ.    |

|   |ապահովող           |լիցենզավորման կարգը         |            |        |

|   |ենթաօրենսդրական    |հաստատելու մասին» ՀՀ        |            |        |

|   |ակտերը             |կառավարության որոշումը      |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|6. |                   |«Պարտադիր ապահովագրության   |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |                   |իրականացման ընթացքում       |IV եռամսյակ |և  էկ.  |

|   |--------»----------|ապահովագրական պահուստների   |            |նախ.    |

|   |                   |ձևավորման  և  տեղաբաշխման   |            |        |

|   |                   |կարգը հաստատելու մասին» ՀՀ  |            |        |

|   |                   |կառավարության որոշումը      |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|7. |Տնտեսության իրական |«Բնական աղետներից           |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |հատվածի զարգացմանն |գյուղատնտեսական             |I եռամսյակ  |և  էկ.  |

|   |ուղղված պետության  |մշակաբույսերի և             |            |նախ.,   |

|   |կողմից             |համաճարակային               |            |ՀՀ      |

|   |ապահովագրական      |հիվանդություններից          |            |գյուղ.  |

|   |շուկայի զարգացման  |գյուղատնտեսական կենդանիների |            |նախ.    |

|   |գերակայությունների |ապահովագրության պետական     |            |        |

|   |իրականացում        |կարգավորման մասին» ՀՀ       |            |        |

|   |                   |կառավարության որոշումը      |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|8. |                   |«Արտահանման վարկերի և       |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |                   |ներդրումների ապահովագրության|III եռամսյակ|և  էկ.  |

|   |--------»--------  |կազմակերպման մասին» ՀՀ      |            |նախ.,   |

|   |                   |կառավարության որոշումը      |            |ՀՀ արդ. |

|   |                   |                            |            |և  առ.  |

|   |                   |                            |            |նախ.    |

|___|___________________|____________________________|____________|________|

|9. |Ապահովագրության    |«Ապահովագրության ոլորտի     |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ոլորտի մասնագետների|մասնագետների ուսուցման և    |I եռամսյակ  |և  էկ.  |

|   |պատրաստման և       |վերապատրաստման ծրագիրը      |            |նախ.    |

|   |վերապատրաստման     |հաստատելու մասին» ՀՀ        |            |        |

|   |համակարգի          |ֆինանսների և  էկոնոմիկայի   |            |        |

|   |ձևավորում          |նախարարության հրամանը       |            |        |

.__________________________________________________________________________.

 

գ) Կազմակերպական միջոցառումներ.

 

.__________________________________________________________________________.

| N | Միջոցառման նպատակը|    Փաստաթղթի անվանումը     | Կատարման   |Կատարողը|

|   |                   |    (բովանդակությունը)      | ժամկետը    |        |

|___|___________________|____________________________|____________|________|

| 1 |       2           |             3              |     4      |   5    |

|___|___________________|____________________________|____________|________|

|1. |Ապահովագրության    |«Ապահովագրության ոլորտի     |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ոլորտի մասնագետների|մասնագետների ուսուցման և    |II եռամսյակ |և  էկ.  |

|   |պատրաստման և       |որակավորման կենտրոն» փակ    |            |նախ.    |

|   |վերապատրաստման     |բաժնետիրական ընկերություն   |            |        |

|   |համակարգի          |ստեղծելու մասին» ՀՀ         |            |        |

|   |ձևավորում          |ֆինանսների և  էկոնոմիկայի   |            |        |

|   |                   |նախարարության որոշումը      |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|2. |Ապահովագրության    |«Հաշվիչ կենտրոն ստեղծելու   |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ոլորտի զարգացման   |մասին» ՀՀ կառավարության     |II եռամսյակ |և  էկ.  |

|   |ռազմավարության     |որոշումը                    |            |նախ.    |

|   |ուղենշում, ստատիկ  |                            |            |        |

|   |բազայի             |                            |            |        |

|   |վերլուծություն,    |                            |            |        |

|   |կանխատեսումների    |                            |            |        |

|   |իրականացում        |                            |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|3. |Ապահովագրության    |«Գիտահետազոտական ինստիտուտ  |2002 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ոլորտում գիտական   |ստեղծելու մասին» ՀՀ         |II եռամսյակ |և  էկ.  |

|   |հետազոտությունների |կառավարության որոշումը      |            |նախ.    |

|   |իրականացում,       |                            |            |        |

|   |մեթոդոլոգիայի      |                            |            |        |

|   |մշակում            |                            |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|4. |Ապահովագրության    |«ՀՀ ապահովագրական տեսչության|2003 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ոլորտի             |ստեղծելու մասին» ՀՀ         |IV եռամսյակ |և  էկ.  |

|   |կանոնակարգման և    |կառավարության որոշումը      |            |նախ.    |

|   |վերահսկողության    |                            |            |        |

|   |կազմակերպական      |                            |            |        |

|   |միջոցառումների     |                            |            |        |

|   |իրականացում        |                            |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|5. |Ապահովագրական      |«Ապահովագրական պատահարների  |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |համակարգի          |հետևանքները  գնահատող       |IV եռամսյակ |և  էկ.  |

|   |ենթակառուցվածքների |մասնագիտացված կառույցներ    |            |նախ.,   |

|   |ձևավորմանն  ուղղված|ստեղծելու մասին» ՀՀ         |            |ՀՀ      |

|   |միջոցառումներ      |կառավարության որոշումը      |            |գյուղ.  |

|   |                   |                            |            |նախ.,   |

|   |                   |                            |            |ՀՀ անշ. |

|   |                   |                            |            |գույքի  |

|   |                   |                            |            |նախ.    |

|___|___________________|____________________________|____________|________|

|6. |ՀՀ ապահովագրության |Ապահովագրական վերահսկող     |2001 թվականի|ՀՀ ֆին. |

|   |ոլորտի միջազգային  |մարմինների միջազգային (IAIS)|II եռամսյակ |և  էկ.  |

|   |ինտեգրացմանն       |ՀՀ-ում լիազորված պետական    |            |նախ.    |

|   |ուղղված            |կառավարման մարմնի           |            |        |

|   |միջոցառումներ      |անդամակցությունը            |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|7. |                   |ԱՊՀ երկրների ապահովագրական  |2002 թվականի|ՀՀ ֆին. |

|   |                   |վերահսկողության մարմինների  |I եռամսյակ  |և  էկ.  |

|   |--------»--------  |կոորդինացիոն խորհրդի        |            |նախ.    |

|   |                   |հերթական նիստի անցկացումը   |            |        |

|   |                   |Երևանում                    |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|8. |Ֆինանսական շուկայի |Ապահովագրողների, բանկերի,   |2001        |ՀՀ ֆին. |

|   |այլ հատվածների հետ |ֆինանսական շուկայի այլ      |թվականից    |և  էկ.  |

|   |ինտեգրացմանն       |մասնակիցների սեմինար-       |պարբերաբար  |նախ.    |

|   |ուղղված            |խորհրդակցությունների        |            |        |

|   |միջոցառումներ      |կազմակերպումը               |            |        |

|___|___________________|____________________________|____________|________|

|9. |Սույն ծրագրի       |Միջազգային ապահովագրական    |2001        |ՀՀ ֆին. |

|   |իրականացման հետ    |կազմակերպությունների և      |թվականից    |և  էկ.  |

|   |կապված ենթածրագրերի|հիմնադրամների, WB-ի, IMF-ի, |պարբերաբար  |նախ.    |

|   |ֆինանսական         |UN-ի UNCTAD-ի, TACIS-ի,     |            |        |

|   |ապահովմանն ուղղված |USAID-ի, Եվրասիա հիմնադրամի |            |        |

|   |միջոցառումներ      |և  այլ կազմակերպությունների |            |        |

|   |                   |հետ համագործակցությունը և   |            |        |

|   |                   |բանակցությունների վարումը   |            |        |

.__________________________________________________________________________.

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2000
N 48
Արձանագրային որոշում