Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 հուլիսի 2022 թվականի N 397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԼՐԱԿԱԶՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները, լրակազմերը և դրանք դասակարգել հետևյալ կերպ.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 182 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 55 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 52 անձ,

գ. ցածր անվտանգային գոտի` 5 անձ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 70 անձ.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 93 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 150 անձ,

գ. ցածր անվտանգային գոտի`  30 անձ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 100 անձ.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ` 548 անձ, որից`

ա) միջին անվտանգային գոտի` 484 անձ,

բ) ցածր անվտանգային գոտի`  64 անձ.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 265 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 25 անձ, այդ թվում` կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 15 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 55 անձ,

գ. ցածր անվտանգային գոտի` 65 անձ,

դ. անչափահասների քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտի` 40 անձ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 անձ.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 780 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 105 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 200 անձ,

    գ. ցածր անվտանգային գոտի`    5 անձ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 470 անձ.

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 339 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 15 անձ, այդ թվում` կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 74 անձ,

գ. ցածր անվտանգային գոտի` 120 անձ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 130 անձ.

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 240 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 60 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 85 անձ,

գ. ցածր անվտանգային գոտի` 5 անձ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 90 անձ.

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 30 անձ, այդ թվում` կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 2 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 324 անձ,

գ. ցածր անվտանգային գոտի` 10 անձ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 100 անձ.

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 7 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 8 անձ,

գ. կալանավորվածներին պահելու վայր` 45 անձ.

10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 անձ, որից`

ա. բարձր անվտանգային գոտի` 192 անձ, այդ թվում` կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 12 անձ,

բ. միջին անվտանգային գոտի` 323 անձ,

գ. ցածր անվտանգային գոտի` 5 անձ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 720 անձ:

(1-ին կետը փոփ. 23.12.2022 թիվ 787-Ն հրաման)

2. Սույն հրամանի 1-ին կետի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.07.2022
N 397-Ն
Հրաման