ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԲԴԽ-74-Ո-242
2022թ.
 
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
          i 
2022 թվականի օգոստոսի 1-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
 
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1. Հանրապետության նախագահին առաջարկել Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ս. ՉԻՉՈՅԱՆ
 
2022թ. օգոստոսի 1
ք. Երևան
 
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 1 օգոստոսի 2022 թվական: