Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ

(ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի հաստատված ծրագրի (հարցաշարի) հիման վրա սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի հարցաթերթը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 28-ի

N 1149-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐ (ՀԱՐՑԱՇԱՐ)

 

1. ՀԱՍՑԵԱՄԱՍ

 

1. Տնային տնտեսության հասցեն` մարզ, համայնք, բնակավայր

2. Մարդահամարի հաշվային տեղամասի համարը

3. Բնակելի միավորը (պողոտա/փողոց, նրբանցք/փակուղի, տան/շենքի, բնակարանի համարը)

4. Հեռախոսի համարը (համաձայնությամբ)

 

2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

1. Անուն

2. Անձի հանրային ծառայությունների համարանիշը

3. Տվյալ հասցեում անձի հաշվառված (գրանցված) լինելը

4. Ծննդյան օր, ամիս, տարի և տարիքը` լրացած տարիներով` (ըստ անձնագրի)

5. Սեռը

6. Ազգակցական կապը տնային տնտեսության առաջինը գրված անդամի հետ.

1) Տնային տնտեսությունում առաջինը գրված անդամ

2) Կին/ամուսին/զուգընկեր

3) Դուստր/որդի

4) Խնամակալության տակ գտնվող երեխա

5) Մայր/հայր

6) Քույր/ եղբայր

7) Սկեսուր/սկեսրայր/զոքանչ/աներ

8) Հարս/փեսա

9) Տատ/պապ

10) Թոռ

11) Խնամատար երեխա

12) Այլ ազգական

13) Ոչ ազգական (ներառյալ` սպասարկող անձնակազմը)

 

7. Ծննդավայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը, համայնքը և բնակավայրը

8. Քաղաքացիության երկիրը

 

1) Երկքաղաքացիների համար նաև քաղաքացիության երկրորդ երկիրը

2) ՀՀ քաղաքացիների համար քաղաքացիություն ձեռք բերելու եղանակը.

ա. Ծննդով

բ. Քաղաքացիություն շնորհելու

գ. Այլ

3) Քաղաքացիություն չունեցողների համար`

ա. Փախստական ճանաչված` Ադրբեջանից բռնագաղթված

բ. Փախստական ճանաչված` այլ երկրից բռնագաղթված

գ. Ապաստան հայցող

դ. Չփաստաթղթավորված քաղաքացիություն չունեցող անձ (ապաքաղաքացի)

ե. Անհայտ

 

9. Ազգությունը

1) Առկա է նաև «Հրաժարվում է պատասխանել» տարբերակը

 

10. Լեզուներ

1) Մայրենի լեզու

2) Այլ լեզու, որին ազատ տիրապետում է

3) Հրաժարվում է պատասխանել

4) Չի տիրապետում

 

11. Մարդահամարի հաշվառման պահին անձը եղել է`

1) Մշտապես ներկա

2) Ժամանակավոր ներկա

3) Բացակա

 

12. Մարդահամարի հաշվառման պահին բացակա կամ ժամանակավոր ներկա անձի համար.

 

1) Բացակայության/ժամանակավոր բնակության տևողությունը (ամիսներով)

2) Բացակայության պատճառը/ժամանակավոր բնակության նպատակը.

ա. Աշխատանքը

բ. Ամուսնությունը/ընտանիքի վերամիավորումը կամ ընտանիք կազմելը

գ. Բնակություն հաստատելը

դ. Ուսումը/վերապատրաստումը

ե. Մարդասիրական

զ. Առողջական/վերականգնողական

է. Մասնավոր այցը

ը. Զբոսաշրջությունը

թ. Այլ

 

3) Հաշվառման պահին բացակա անձի գտնվելու վայրը` ա. երկիրը, Հայաստանի դեպքում` բ. մարզը, գ. համայնքը, դ. բնակավայրը

4) Հաշվառման պահին ժամանակավոր բնակվող անձի մշտական բնակության վայրը` ա. երկիրը, Հայաստանի դեպքում` բ. մարզը, գ. համայնքը, դ. բնակավայրը

 

13. Ծննդյան օրից տվյալ բնակավայրում անձի անընդմեջ բնակվելը` այո/ ոչ

 

Եթե «ոչ»

 

1) Տարեթիվը և ամիսը, որից սկսած անընդմեջ բնակվում է տվյալ բնակավայրում

2) Նախորդ բնակության վայրը` ա. երկիրը, Հայաստանի դեպքում` բ. մարզը, գ. համայնքը, դ. բնակավայրը

3) Ինչպիսի բնակավայրից է եկել` քաղաքային/գյուղական

4) Բնակության վայրը փոխելու հիմնական պատճառը.

ա. Այլ երկրներում պատերազմական գործողությունները

բ. Այլ երկրներում ռասսայական, ազգային, կրոնական պատկանելությունը, սոցիալական որևէ խմբի անդամակցության կամ քաղաքական հայացքների համար հալածանքի ենթարկվելու հիմնավոր վախը

գ. Ընտանեկան հանգամանքները

դ. Բնակություն հաստատելը

ե. Ուսումը

զ. Աշխատանքը

է. Հայրենադարձությունը

ը. Ժամանակավոր պաշտպանություն փնտրելը

թ. Կլիմայի փոփոխությունը

ժ. Այլ

 

5) Երբևէ առնվազն 6 ամիս ժամկետով անձն ապրե՞լ է օտարերկրյա պետությունում (բացի 13-րդ հարցի 2-րդ կետի դեպքից), որից հետո վերադարձել է Հայաստան` այո/ոչ

 

Եթե «այո»

 

ա. Ե՞րբ է ժամանել Հայաստան (վերջին ժամանումը)` տարին, ամիսը

բ. Ո՞ր երկրից է ժամանել

 

14. Գոյության միջոցի հիմնական աղբյուրը.

1) Վարձու աշխատանք

2) Ինքնազբաղվածություն (այդ թվում` գյուղացիական տնտեսությունում)

3) Սեփական սպառման համար ապրանքների արտադրություն

4) Եկամուտ սեփականությունից

5) Ավանդների, խնայողությունների օգտագործում և կապիտալի վաճառք

6) Կենսաթոշակ

7) Հաշմանդամության կենսաթոշակ

8) Պետական նպաստ

9) Ընտանեկան նպաստ

10) Սոցիալական նպաստ

11) Կրթաթոշակ

12) Պետական ապահովության (պահպանության) ներքո

13) Ոչ պետական բարեգործական հասարակական կազմակերպությունների ապահովության (պահպանության) ներքո

14) Դրամական օգնություն

ա. Պետական, համայնքային աղբյուրից

բ. Օտարերկրյա պետությունում բնակվող հարազատներից, բարեկամներից, ծանոթներից

գ. Հայաստանում բնակվող հարազատներից, բարեկամներից, ծանոթներից

դ. Օտարերկրյա պետությունում ապրող/աշխատող ընտանիքի բացակա անդամից

15) Խնամքի տակ

16) Այլ

 

15. Համարում է արդյո՞ք անձն իրեն որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ

 

1) Համարում է`

 

    ա. Հայ առաքելական      զ. Եհովայի վկա       ժա. Հեթանոսական

    բ. Կաթոլիկ             է. Բողոքական         ժբ. Մահմեդական

    գ. Ուղղափառ            ը. Մորմոն            ժգ. Հուդայական

    դ. Նեստորական          թ. Մոլոկան           ժդ. Կրիշնյա գիտակցության

    ե. Ավետարանական        ժ. Շարֆադինական      կամ Հարե կրիշնյա

                                                ժե. Տրանսցենդետալ մեդիտացիա

                                                ժզ. Այլ

 

2) Չի համարում

3) «Հրաժարվում է պատասխանել»

 

16-18-ՐԴ ՀԱՐՑԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ 2016 Թ. ԵՎ ԴՐԱՆԻՑ ԱՌԱՋ ԾՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ

 

16. Անձի կրթական մակարդակը, գիտական աստիճանը.

1) Չունի տարրական

2) Տարրական

3) Հիմնական

4) Միջնակարգ

5) Նախնական մասնագիտական (արհեստագործական)

6) Միջին մասնագիտական

7) Բակալավր

8) Մագիստրոս

9) Դիպլոմավորված մասնագետ

10) Հետբուհական (ասպիրանտուրա, դոկտորանտուրա, ինտերնատուրա, օրդինատուրա)

11) Գիտության թեկնածու

12) Գիտության դոկտոր

 

17. Տարրական կրթություն չունեցող անձը` գրաճանա՞չ է` այո/ ոչ

18. Ուսումնական հաստատություն հաճախելը` այո/ ոչ

Եթե «այո», ապա ուսումնական հաստատության տեսակը.

1) Տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ)

2) Միջին դպրոց (5-9-րդ դասարաններ)

3) Հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ)

4) Ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ)

5) Վարժարան (5-12-րդ դասարաններ)

6) Միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ)

7) Նախնական մասնագիտական (արհեստագործական)

8) Արհեստագործական ուսումնարան

9) Քոլեջ

10) ԲՈՒՀ` բակալավրի կրթական ծրագիր

11) ԲՈՒՀ` մագիստրոսի կրթական ծրագիր

12) ԲՈՒՀ` դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր

13) Հետբուհական` ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագիր

14) Հետբուհական` կլինիկական օրդինատորի, ինտերնի կրթական ծրագիր

15) Ոչ ֆորմալ կրթական ծրագիր

 

ՀԱՋՈՐԴՈՂ ՀԱՐՑԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ 15 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ

 

19. Անձի ամուսնական կարգավիճակը.

1) Երբևէ չամուսնացած

2) Ամուսնացած` գրանցված

3) Ամուսնացած` փաստացի

4) Ամուսնացած` միայն եկեղեցու կանոնական ծեսով

5) Այրի/կնակորույս

6) Ամուսնալուծված

7) Փաստացի բաժանված/չգրանցված

 

Իգական սեռի ներկայացուցիչների համար

20. Քանի երեխա է ծնել

21. Նրանցից քանիսն են ողջ

22. Մարդահամարին նախորդող 7 օրերի ընթացքում` սկսած հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 12-ը, անձը գոնե մեկ ժամ կատարել է թվարկվածներից որևէ մեկը`

1) Որևէ աշխատանք` վարձատրության դիմաց կամ բիզնես/ սեփական գործ` թեկուզև փոքր, ինքնուրույն կամ գործընկերոջ հետ

2) Եկամուտ ստանալու նպատակով ցանկացած գործունեություն (օր.` պատահական/ոչ կանոնավոր աշխատանք)

3) Օգնություն ընտանեկան բիզնեսում` առանց վարձատրության

4) Ոչ մի եկամտաբեր գործունեություն` նույնիսկ մեկ ժամ տևողությամբ

 

Եթե կատարել է`

 

23. Զբաղմունքը հիմնական աշխատավայրում

24. Հիմնական աշխատավայրի` կազմակերպության կամ դրա մասնաճյուղի տնտեսական գործունեության տեսակը

25. Զբաղվածության կարգավիճակը

1) Վարձու աշխատող (դրամական և/կամ բնաիրային վարձատրությամբ աշխատող)

2) Ինքնազբաղված/արտահաստիքային աշխատող (առանց վարձու աշխատողների մշտական ներգրավման)

3) Գործատու (սեփականատեր` վարձու աշխատողի (աշխատողների) ներգրավմամբ)

4) Առանց վարձատրության օգնող` ընտանեկան բիզնեսում կամ գյուղացիական տնտեսությունում

5) Որպես վարձատրվող աշակերտ/աշկերտ/փորձնակ

6) Այլ

26. Անձի աշխատավայրը`

1) Տվյալ բնակավայրում է (մարզ /ք. Երևան).

2) ք. Երևանում է

3) ՀՀ այլ մարզում է (քաղաք/գյուղ).

4) Արցախում է (քաղաք/գյուղ).

5) Այլ երկրում է (քաղաք/գյուղ).

6) Չկա որոշակի աշխատավայր

7) Դժվարանում է պատասխանել

 

27. Մարդահամարին նախորդող վերջին մեկ ամսվա ընթացքում (ներառյալ հետազոտվող շաբաթը) հիմնականում տնային տնտեսության կամ ընտանիքի սպառման համար անձը գոնե մեկ ժամ զբաղվե՞լ է հետևյալ գործունեություններից որևէ մեկով` որպես ինքնազբաղված կամ ընտանիքի առանց վարձատրության օգնող անդամ`

1) Հողագործություն կամ բանջարաբուծություն հողամասում կամ բանջարանոցում

2) Գյուղատնտեսական կենդանիների բուծում և/կամ թռչնաբուծություն

3) Ձկնորսություն, ձկնաբուծություն, խեցգետինների որս և այլն

4) Որսորդություն, վայրի հատապտուղների, սնկի և այլ պտուղների հավաքում

5) Սեփական սպառման այլ ապրանքների արտադրություն

6) Ոչ

 

Վարձատրվող աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք չունեցող անձանց համար

 

28. Մարդահամարին նախորդող մեկ ամսվա ընթացքում անձը փնտրե՞լ է աշխատանք/փորձե՞լ է սկսել սեփական գործ

1) Այո, փնտրել է վճարովի աշխատանք

2) Այո, փորձել է սկսել սեփական գործ

3) Ոչ

 

Եթե «այո»

 

29. Առաջին անգա՞մ է փնտրել աշխատանք / փորձել սկսել սեփական գործ`

այո/ ոչ

30. Եթե հարմար աշխատանք առաջարկվի, պատրա՞ստ է անձն անցնել աշխատանքի առաջիկա երկու շաբաթների ընթացքում` այո/ ոչ

Եթե չի փնտրել աշխատանք`

31. Պատճառը`

1) Նախկինում դիմել է աշխատանքի ընդունվելու համար և սպասում է պատասխանի

2) Արդեն գտել է աշխատանք և կանցնի աշխատանքի առաջիկա 3 ամսվա ընթացքում

3) Վարում է տնային տնտեսություն

4) Աշխատանք գտնելու հույս չունի

5) Չգիտի` որտեղ կամ ինչպես փնտրել աշխատանք

6) Նախկինում առաջարկված աշխատանքի վարձատրման չափը բավարար չի եղել

7) Չունի մասնագիտական համապատասխան հմտություններ

8) Աշխատելու անհրաժեշտություն/ ցանկություն չունի

9) Սովորում է

10) Տարիքային (համարվում է շատ երիտասարդ/ տարեց)

11) Առողջական

12) Ընտանիքի անդամի խնամք (հիվանդ, ծեր)

13) Պատրաստվում է հեռանալ ՀՀ-ից

14) Պատրաստվում է տեղափոխվել ՀՀ այլ բնակավայր

15) Այլ

16) Դժվարանում է պատասխանել

 

32-37-րդ հարցերը չեն վերաբերում երկարատև (12 ամսից ավելի) բացակա անձանց

32. Անձն ունի՞ տեսնելու դժվարություններ, անգամ եթե ակնոց է դնում

33. Անձն ունի՞ լսելու դժվարություններ, անգամ եթե լսողական սարք է օգտագործում

34. Անձը դժվարանու՞մ է քայլել կամ աստիճաններ բարձրանալ

35. Անձը դժվարանու՞մ է հիշել կամ ուշադրությունը կենտրոնացնել

36. Անձը դժվարանու՞մ է ինքնուրույն լվացվել/լողանալ կամ հագնվել

37. Անձը դժվարանու՞մ է հաղորդակցվել, հասկանալ կամ հասկացվել միևնույն լեզվով խոսելիս

 

32-37 հարցերի հնարավոր պատասխանները` 1-չունի որևէ դժվարություն, 2- մի քիչ դժվարանում է, 3-շատ է դժվարանում, 4-ընդհանրապես անկարող է:

 

3-րդ և 4-րդ բաժինների հարցերը չեն վերաբերում ժամանակավոր բնակվող տնային տնտեսություններին

 

3. ՀԱՐՑԵՐ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ու՞մ սեփականությունն է բնակելի միավորը

1) Տվյալ տնային տնտեսության անդամի (անդամների)

2) Պետության

3) Համայնքի

4) Իրավաբանական անձի

5) Այլ անձի/անձանց

2. Անշարժ գույքի տեսակը

1) Բնակելի տուն (առանձնատուն)

2) Բնակելի տան մի մաս

3) Բազմաբնակարան շենքի բնակարան

4) Բնակարանի մի մաս

5) Բարաք/ ժամանակավոր կացարան

6) Հասարակական նշանակության շենք/շինություն

7) Համատեղ բնակության շինություն

8) Այլ` բնակության համար հարմարեցված շինություն

3. Շահագործման տարին

1) Մինչև 1950 թ.

2) 1951-1970 թթ.

3) 1971-1980 թթ.

4) 1981-1990 թթ.

5) 1991-2000 թթ.

6) 2001-2011 թթ.

7) 2012-2022 թթ.

 

4. Շինության արտաքին պատերի շինանյութը

 

1) Քար

3) Մոնոլիտ

5) Խառնակազմ նյութ

2) Պանել

4) Փայտ

6) Այլ

 

5. Տնային տնտեսության զբաղեցրած սենյակների քանակը

 

6. Բնակելի միավորի ընդհանուր մակերեսը, քառ. մ

 

7. Ներտնային ֆիքսված հեռախոսի առկայությունը` այո/ ոչ

8. Բջջային հեռախոսի առկայությունը` այո/ ոչ

9. Համակարգչի առկայությունը` այո/ ոչ

10. Համացանցի առկայությունը (այդ թվում` բջջային հեռախոսի միջոցով)

 

1) Այո, մշտապես

2) Այո, բայց ոչ մշտապես

3) Ոչ

 

11. Ջեռուցման հիմնական միջոցը

1) Բնական գազով կամ էլեկտրական էներգիայով աշխատող ջեռուցման անհատական համակարգ

2) Փայտով աշխատող ջեռուցման անհատական համակարգ

3) Պինդ կենսավառելիքի այլ տեսակներով (բրիկետ, պալետ) աշխատող ջեռուցման անհատական համակարգ

4) Կենտրոնացված ջեռուցում

5) Գազի վառարան

6) Էլեկտրական տաքացուցիչ

7) Փայտով ջեռուցվող վառարան

8) Պինդ կենսավառելիքի (բրիկետ, պալետ) այլ տեսակներով ջեռուցվող վառարան

9) Արևային ֆոտովոլտային կայան

10) Այլ

11) Ջեռուցման հիմնական միջոց չունի

 

12. Ջրամատակարարման հիմնական աղբյուրը

1) Կենտրոնացված ջրամատակարարում բնակելի միավորում

2) Կենտրոնացված ջրամատակարարում շենքում, բայց ոչ բնակելի միավորում

3) Բերովի/գնովի ջուր

4) Ջրակուտակման սեփական համակարգ

5) Գետեր/աղբյուրներ

6) Ստորերկրյա քաղցրահամ ջուր

7) Այլ

 

13. Ջրահեռացման (կոյուղացման) համակարգը

1) Միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին

2) Ունի տեղական (լոկալ) ցանց

3) Արտանետվում է ջրային ռեսուրս (գետ, լիճ, առու և այլն)

4) Այլ

 

14. Լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը

1) Առկա է բնակելի միավորում

2) Առկա է շենքում, բայց ոչ բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման համար

3) Առկա է շենքում, բայց ոչ բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման համար

4) Առկա է շենքից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման համար

5) Առկա է շենքից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման համար

6) Առկա չէ

 

15. Զուգարանի առկայությունը

1) Ողողվող

ա. Բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման համար

բ. Բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման համար

գ. Բնակելի միավորից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման համար

դ. Բնակելի միավորից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման համար

2) Չողողվող

ա. Միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման համար բ. Համատեղ օգտագործման համար

գ. Այլ

 

16. Աղբահանությունը

1) Շենքի աղբատար խողովակ

2) Կանոնավոր հեռացվող աղբարկղ

3) Աղբի տեսակավորման աղբարկղ

4) Անկանոն հեռացվող աղբարկղ

5) Չնախատեսված վայր

6) Այլ

 

4. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

 

1. Վերջին 12 ամիսների ընթացքում տնային տնտեսությունում արձանագրված`

1) Կենդանի ծնվածի/ ծնվածների թիվը`

ա. ՔԿԱԳԳ-ում գրանցվածներ

բ. ՔԿԱԳԳ-ում չգրանցվածներ

2) Մահվան դեպքերի թիվը`

ա. ՔԿԱԳԳ-ում գրանցվածներ. սեռ, ծննդյան տարեթիվ` օր, ամիս, տարի

բ. ՔԿԱԳԳ-ում չգրանցվածներ. սեռ, ծննդյան տարեթիվ` օր, ամիս, տարի

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1149-Ն
Որոշում