ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2022 թվականի N 1190-Ա
ԱՎԵՆՏԻՍ ԹԱԿՎՈՐ ՎՐԵԺԻ ԱՎԵՆՏԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ավենտիս Թակվոր Վրեժի Ավենտիսյանին (ծնվ.` 2002 թվականի օգոստոսի 17-ին, հաշվառման հասցեն` քաղ. Երևան, Խանջյան 27):
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2022 թ. օգոստոսի
Երևան