Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1198-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության ձևաչափը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և ձևաչափը տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. օգոստոսի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 4-ի

N 1198-Ն որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվություններին ներկայացվող պահանջները, կարգավորվում են հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքային մասհանումների ծախսերի մասով ընթացիկ տարվա ծրագրի (այսուհետ` ծրագիր) վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը ներկայացվում է տարեկան հաշվետվություն:

3. Հաշվետվությունը կազմվում և ստորագրվում է համայնքի ղեկավարի կողմից` սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևաչափին համապատասխան` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

4. Համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունն առանձին հրապարակվում է տվյալ համայնքի պաշտոնական կայքում համայնքի ավագանու հաստատելուց հետո` հնգօրյա ժամկետում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 4-ի

N 1198-Ն որոշման

 

Ձևաչափ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

ՀՀ __________ մարզի _____________ համայնքի

____________________ ազդակիր բնակավայրում (բնակավայրերում)

 

Համայնքային մասհանումների ծախսման իրականացված ծրագրի մասին

 

(Եթե ծրագիրն իրականացվել է համայնքի մի քանի ազդակիր բնակավայրերում, ապա նշել դրանց անվանումները)

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված` համայնքային մասհանումների ծախսման ծրագրի (այսուհետ` ծրագիր) անվանումը

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

1. ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրի իրավական հիմքերը (նշել համայնքի ավագանու որոշման և ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ամսաթիվը և համարը) _______________________

1. Ծրագրի սկիզբը և ավարտը _________________________

2. Ծրագրի նախագծային արժեքը ________ հազ. դրամ

3. Համայնքի առկա խնդիրները և նախնական վիճակի նկարագրությունը (ծրագրով նախատեսված ազդակիր բնակավայրի (համայնքի) սոցիալ-տնտեսական զարգացման առնչությամբ)

______________________________________________________________________

4. Ծրագրի նպատակը_____________________________________________________

5. Ծրագրով հաստատված վերջնական ակնկալվող արդյունքները ________________

6. Ծրագրի փաստացի արդյունքները_________________________________________

7. Ծրագրի շահառուները (նկարագրել շահառուների խումբը` ըստ տարիքային, մասնագիտական, կարիքավորության կամ այլ գործոնների և նախատեսվող թիվը)

______________________________________________________________________

8. Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները և դրանց ընտրության հիմնավորումները (նշել ծրագրի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված միջոցառումների ընտրման հիմնական պատճառները)____________________________

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Ծրագրի իրականացման փաստացի արժեքը _______ հազ. դրամ

2. Ծրագրի փաստացի շահառուները (նշել փաստացի շահառուների խումբը և թիվը ամբողջ ծրագրի ընթացքում)__________________________________

3. Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները (նշել փաստացի իրականացված միջոցառումները` յուրաքանչյուրի մասով կատարված աշխատանքների, նկարագրությամբ) __________________________________

4. Ծրագիրն իրականացնողները և աջակցողները (թվարկել ծրագրի յուրաքանչյուր միջոցառման մասով իրականացման մասնակիցների (ՏԻՄ, իրավաբանական անձ, ծրագրի իրականացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ տրամադրող անձ) անվանումները _____________________________________

5. Ծրագրի փաստացի վերջնական արդյունքների նկարագրությունը______________________________________________

6. Հաշվետվության հրապարակումը (նշել կայքէջում տեղադրման ամսաթիվը, ԶԼՄ-ներում հրապարակման դեպքում` նաև տալ հղումները) __________________

 

   _________________________       _________________________

    (զբաղեցրած պաշտոնը)               (անունը, ազգանունը)

 

_________________________

                           (ստորագրությունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1198-Ն
Որոշում