ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2022 թվականի N 1058-Լ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի ծրագրի 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 14-ի
N 1058-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ներկայումս ծխախոտային համաճարակը բնակչության առողջության համար ամենամեծ վտանգներից է: Համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 մլն. մարդ, որից ավելի քան 1,2 մլն. չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը:
2. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն առաջացնում է նաև զգալի տնտեսական բեռ, ինչը, մասնավորապես, արտահայտվում է առողջապահական նշանակալի ծախսերի տեսքով` կապված ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման հետ, և մարդկային կապիտալի կորստով` կապված ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության հետ:
3. Համաձայն ԱՀԿ-ի վիճակագրության` աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են (այսուհետ` ՈՎՀ), մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացությունները (ՉՆ), շաքարային դիաբետը (ՇԴ), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕՀ), հոգեկան հիվանդությունները, վնասվածքները և թունավորումները:
4. ՈՎՀ-ի զարգացումն կապակցված է կենսակերպային առանձնահատկությունների և դրանց հետ կապված` ռիսկի գործոնների հետ: Ռիսկի գործոնների վնասակար ազդեցությունն արտահայտվում է ոչ թե անմիջապես, այլ համեմատաբար երկար ժամանակահատվածում:
5. Ռիսկի գործոնների տարածվածության կրճատումը նպաստում է առողջության ցուցանիշների բարելավմանը, մասնավորապես, կյանքի սպասվող տևողության աճին, ՈՎՀ-ի տարածվածության և դրանցից մահացության կրճատմանը:
6. ՈՎՀ-ի զարգացման հիմնական ռիսկի գործոններն են` ծխախոտի օգտագործումը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ավելցուկային քաշը, ֆիզիկական թերակտիվությունը:
7. 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան (այսուհետ` ԾՊՇԿ), որի նպատակն է մշտապես և էականորեն կրճատել ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը` ի բարօրություն ազգաբնակչության առողջությանը:
8. ԾՊՇԿ-ն մշակվել է ի պատասխան ծխախոտային համաճարակի գլոբալացման, որը սկիզբ է առել 20-րդ դարից: Կոնվենցիան ապացուցահեն պայմանագիր է, որը վերահաստատում է բոլոր մարդկանց` առողջության առավելագույն բարձր մակարդակ ունենալու իրավունքը:
9. 2020 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը (այսուհետ` Օրենք), որը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ և մերժելի վարքագծի արմատավորմանը:
10. Օրենքը համահունչ է Միացյալ ազգերի կազմակերպության «Օրակարգ 2030-ի» Կայուն զարգացման 3-րդ նպատակի 3. ա թիրախին, որն ուղղված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի իրականացման ուժեղացմանը: Մասնավորապես, օրենքով ամրագրված են ծխախոտի օգտագործման արգելք բոլոր «փակ» և որոշ «բաց» հանրային վայրերում, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերի արգելքներ, ներառված է միատեսակ փաթեթավորման և այլ պահանջներ:
11. Օրենքի ընդունումից հետո մշակվել և ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր` ուղղված Օրենքի կիրարկման ապահովմանը, մասնավորապես` Կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի «Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը հաստատելու մասին» թիվ 1398-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի թիվ 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 675-Ն որոշումը, Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 27-ի «Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» թիվ 14-Ն հրամանը, Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 25-ի և Արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի «Կալանավորվածների և դատապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 09-Ն և թիվ 47-Ն համատեղ հրամանը, Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի «Օդանավակայաններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» թիվ 22-Ն հրամանը, Առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 11-ի «Հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» թիվ 33-Ն հրամանը, Առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 1-ի «Ծխելու դադարեցմանն ուղղված բուժման և խորհրդատվական ծառայությունների» ձեռնարկը (դասավանդողի համար) հաստատելու մասին» թիվ 2075-Ա և «Ծխելու դադարեցմանն ուղղված բուժման և խորհրդատվական ծառայությունների» ձեռնարկ-ուղեցույցը (դասընթաց առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար) հաստատելու մասին» թիվ 2076-Ա հրամանները:
12. Օրենքին զուգահեռ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք հարակից օրենքներում, ինչպիսիք են` «Տեղական ինքնակառավարման մասին» «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը: Այս օրենսդրական բարեփոխումներով, մասնավորապես, հստակեցվել են Օրենքի դրույթների կիրարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:
13. Ստեղծվել է ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված աջակցության ծառայություն` գործարկվել է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծը»:
2. ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
2.1. ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
14. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված ՈՎՀ-ի զարգացումը պայմանավորված է հենց դրանց օգտագործմամբ:
15. Համաձայն 2020 թվականի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի` Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում` մահացության բուրգում ԱՇՀՀ-երը զբաղեցնում են առաջին տեղը` 53.7%, որոնց հաջորդում են ՉՆ-երը` 20.8%, ՇԴ-ը` 2.0%, ԹՔՕՀ-երը (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 1.3%:
2.2. ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
16. ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացված «Հայաստանի Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007, 2009, 2012 և 2016 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ՈՎՀ-ի զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա:
17. Ըստ ԱՀԳԳ հետազոտության` 2016 թվականին, 2012 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում ավելացել է ամեն օր ծխող անձանց մասնաբաժինը, ընդ որում, և՛ տղամարդկանց և՛ կանանց շրջանում: Եթե 2012 թվականին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում 15 և բարձր տարիքային խմբի բնակչության 23%-ը, ապա 2016 թվականին` 26.2%-ը: Ընդ որում` ամեն օր ծխող տղամարդկանց թիվն ավելացել է 48.7%-ից մինչև 53.4%, իսկ կանանց թիվը` 1.3%-ից մինչև 2.3%:
18. Համաձայն 2016 թ. ԱՀԳԳ հետազոտության` ծխախոտի օգտագործումը տղամարդկանց շրջանում թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-29 տարիքային խումբ անցնելիս:
19. Ըստ տարիքի` ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է առավելագույնի` 30-39 տարեկանների շրջանում և աստիճանաբար սկսում է նվազել:
20. ԱՀԿ «Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում» STEPS ազգային հետազոտության (այսուհետ` ԱՀԿ STEPS հետազոտություն) մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) ռիսկի գործոնների (ՌԳ) տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ազգային հետազոտությունը: Հայաստանի Հանրապետության 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում ծխախոտի օգտագործումն ուսումնասիրվել և գնահատվել է ըստ ԱՀԿ-ի կողմից ընդունված սահմանումների: Ընդ որում, ամեն օր ծխողները օրական միջինում ծխում են 24.4 գլանակ:
21. ԱՀԿ STEPS հետազոտության տվյալները վկայում են, որ ծխախոտի օգտագործման տարածվածությունը 18-69 տարիքային խմբում կազմում է 27.9%: Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, մինչդեռ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշն անհամեմատ ցածր է (տղամարդիկ` 51.5%, կանայք` 1.8%):
22. Ըստ ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության զեկույցի` կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցածր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ այդ վարքագիծը կրում է թաքնված բնույթ:
23. ԱՀԳԳ 2007, 2009, 2012 և 2016 թվականների հետազոտությունների արդյունքները փաստում են, որ կանայք չեն ցանկանում նշել իրենց ծխելու փաստը` ծխող կանանց նկատմամբ հայկական ավանդական դիրքորոշումների պատճառով:
24. Ներկայում ծխող կանանց մասնաբաժինը 18-44 տարիքային խմբում կազմում է 1.1%, որը կտրուկ աճում է 45-69 տարիքային խմբում` կազմելով 3.0%:
2.3. ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ
25. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության շրջանակում բնակչության ծխելու հաճախականությունը վերլուծվել է նաև ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի:
26. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության տվյալներն ըստ բնակավայրի վերլուծելիս կարող ենք ասել, որ երևանաբնակ հասարակության շրջանում ծխախոտի օգտագործումն ավելի տարածված բնույթ ունի` մարզային քաղաքներում բնակվողների կամ գյուղաբնակների համեմատ: Ընդ որում, հատկանշական է, որ բարեկեցության աճմանը զուգընթաց մեծանում է ծխախոտի օգտագործման տարածվածությունը:
27. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության համաձայն որքան բարձր է հարցվածի կրթական մակարդակը, այնքան մեծ է չծխելու միտումը:
28. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության համաձայն` 18-69 տարեկան կանոնավոր ծխողների 34.5%-ը հարցման պահից վերջին 12 ամիսների ընթացքում փորձել է հրաժարվել ծխելուց (տղամարդիկ` 34.0% և կանայք` 48%), իսկ բուժաշխատողների կողմից ծխելուց հրաժարվելու մասին խորհուրդ է ստացել ծխող տղամարդկանց 29.2%-ը և կանանց 39%-ը:
29. Համաձայն 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացված ԾՊՇԿ-ի իրականացման ներդրումային հետազոտության տվյալների (այսուհետ` ԱՀԿ ԾՊՇԿ-ի հետազոտության) ամեն տարի ծխախոտը սպանում է Հայաստանի ավելի քան 5500 բնակչի: Այդ մահերի 52% 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է (այսինքն` վաղաժամ մահեր են):
30. Դեռահասների վարքագիծը բացահայտելու նպատակով աշխարհի 50 երկրներում ԱՀԿ-ի կողմից երաշխավորված ընդհանուր մեթոդաբանությամբ իրականացվում է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն» (այսուհետ` ԴԵԱՎ)` 11, 13, 15, 17 տարեկանների շրջանում:
31. 2017-2018 թվականներին իրականացված ԴԵԱՎ-ի տվյալները վկայում են, որ երբևիցե կյանքում ծխախոտ են օգտագործել 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը: Ընդ որում` 15-17 տարեկան տղաների շրջանում նկատվում է ծխախոտի օգտագործման ցուցանիշի կտրուկ աճ:
2.4. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԾԽԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
32. Քանի որ մեր հասարակության մեջ ընդունված վարքագիծ է տանը կամ հյուր գնալիս ծխել, բնակչության մեծամասնությունը համարվում է պասիվ ծխող:
33. Համաձայն 2016 թ. ԱՀԳԳ արդյունքների` Հայաստանի Հանրապետության ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ, իսկ 2.8%-ը պասիվ ծխողներ` շաբաթական մի քանի անգամ:
34. Հարցվածների 37.9%-ը նշել են, որ իրենց տանը բացարձակապես չեն ծխում: Հայաստանի Հանրապետությունում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխողներ են աշխատող անձանց 39.7%-ը, իսկ և բաց, և փակ տարածքում աշխատողների շրջանում պասիվ ծխողներ են 73.9%-ը:
35. Համաձայն ԱՀԿ ԾՊՇԿ-ի հետազոտության ծխախոտի պատճառով կորցված կյանքերի գրեթե մեկ հինգերորդ մասը (19%-ը) պայմանավորված է երկրորդային ծխի ազդեցությամբ, որը համաշխարհային միջինի կրկնակիից ավելին է:
2.5. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԸ
36. Վարակիչ հիվանդությունների դեպքում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարող է ոչ միայն հանգեցնել առողջության վատթարացմանը, այլև վարակի փոխանցման աղբյուր հանդիսանալ: Օրինակ, նարգիլեն սովորաբար օգտագործում են մեկից ավել մարդիկ: Գուլպանը փոխանցվում է անձից այլ անձի, և այդ նույն ծխամորճը սովորաբար օգտագործվում է բոլոր մասնակիցների կողմից: Այսպիսով նարգիլեն կարող է հանդիսանալ վարակի փոխանցման ամենաբարձր գործոն ունեցող առարկան:
37. Ուղեկցող, հատկապես ոչ վարակիչ, հիվանդություններով (շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ, շնչուղիների խնդիրներ) անձինք COVID-19-ի պատճառով հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի տակ են գտնվում, քան առողջները:
38. Քլարկի և գործընկերների (2020 թ.) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում շուրջ 855.000 անհատ (կամ բնակչության մոտ 29%) ունի առնվազն մեկ ուղեկցող ՈՎՀ, որը նրանց ավելի մեծ ռիսկի է ենթարկում և այս անհատներից 195.000-ը վարակվելու դեպքում հոսպիտալացման պահանջ կունենան:
39. Ծխախոտի օգտագործումը մեծապես նպաստում է ՈՎՀ տարածվածությանը: Բացի այդ, ծխախոտի օգտագործումը ճնշում է իմունային ֆունկցիան` մեծացնելով շնչառական ուղիների ինֆեկցիաների ռիսկը, ինչպիսիք են` տուբերկուլոզը և թոքաբորբը, ինչը կարող է վտանգել ծխախոտ օգտագործողների COVID-19-ը հաղթահարելու կարողությունը:
40. Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխելը ծանրացնում է COVID-19-ի ընթացքը և կարող է մոտ երկու անգամ մեծացնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը:
41. Ծխողների մեծ քանակը հանգեցնում է խոցելի բնակչության, COVID-19-ի ծանր հետևանքների տեսանկյունից: Հայաստանում 855.000 անհատներից, ովքեր COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի ներքո են, մոտ 14 տոկոսն ունի ուղեկցող հիվանդություններ, որ առաջացել են ծխախոտի օգտագործման հետևանքով: ՈՒստի, եթե պատկերացնենք, որ բոլոր ներկա և նախկին ծխողները երբեք չսկսեին ծխելը, ապա մոտավորապես 117600 մարդ կլիներ COVID-19-ի ծանր ընթացքի ավելի ցածր ռիսկի ներքո:
42. Համաձայն ԱՀԿ-ի տվյալների` ծխելը բարձրացնում է տուբերկուլոզով (ՏԲ) հիվանդանալու ռիսկը, վատթարացնում բուժման ելքերը, մեծացնում ՏԲ մահացության ցուցանիշը և ՏԲ կրկնելիության հավանականությունը:
43. Տուբերկուլոզի համաճարակաբանական ազդեցության վերլուծության միջոցով հաշվարկվել է, որ Հայաստանում 20-60 տարեկանների շրջանում (ծխելու տարածվածությունը 28.3%) ՏԲ դեպքերի 15.9% ծխողներ են: Ընդ որում, Հայաստանում ՏԲ հիվանդ տղամարդկանց գրեթե 67.5% ծխողներ են, ինչը վկայում է, որ ծխելու հետևանքով զարգացած ՏԲ դեպքերի մասնաբաժինն ավելի բարձր է:
44. Ծախսարդյունավետության տեսանկյունից քիչ ծախսատար, սակայն ժամանակի ընթացքում նշանակալի ազդեցություն ունեցող միջոցառումների (այդ թվում` կանխարգելիչ բնույթ ունեցող) իրականացումը (խոսքը, մասնավորապես, վերաբերում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ռիսկի գործոնների նվազմանն ուղղված միջոցառումներին (օրինակ` ծխելու դեմ պայքար, սպորտի մասսայականացում, առանցքային դեղորայքի մատչելիության բարձրացում և այլն)) էական ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունների կանխարգելման գործում:
2.6. ԾԽԱԽՈՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
45. ԱՀԿ ԾՊՇԿ-ի հետազոտության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ծխախոտի օգտագործման առողջապահական և տնտեսական ծախսերին: Մասնավորապես, նշվել է, որ 2017 թվականին ծխախոտի օգտագործումը Հայաստանի տնտեսության համար արժեցել է 273,1 մլրդ դրամ:
46. Ծխախոտի ծախսերը Հայաստանում կազմում են 273,1 միլիարդ դրամ ամեն տարի, ինչը համարժեք է երկրի համախառն ներքին արդյունքի (այսուհետ` ՀՆԱ) 4,2%-ին 2017 թվականին: Այս տարեկան ծախսերը ներառում են`
1) 76 միլիարդ դրամ առողջապահական ծախսեր.
2) 197,3 միլիարդ դրամ աշխատուժի և արտադրողականության անկման հետևանքով առաջացած անուղղակի ծախսեր:
47. Այն ծախսերը, որոնք տնային տնտեսություններում կատարվում են ծխախոտի օգտագործման նպատակով, այլ պայմաններում կծառայեին հիմնական կարիքներին, ներառյալ` սնունդը և կրթությունը:
48. Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արդյունքում արտադրողականության կորստի հետ կապված ծախսերը կազմում են ծխախոտի հետ կապված բոլոր ծախսերի 72%-ը և ծխախոտի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է բազմաոլորտային ներգրավվածություն և միջճյուղային համագործակցություն:
3. ԾՐԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
49. Ծրագրի հիմնական ուղղություններն են`
1) ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում և ծխելու դադարեցմանն ուղղված գործողություններ.
2) ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների, ինչպես նաև դրանց կանխարգելման վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում.
3) ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությանը ծխախոտի արդյունաբերության միջամտության բացառման նպատակով մեխանիզմների ապահովում.
4) ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության և չափման կարգի, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանում.
5) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջների ապահովում.
6) ծխախոտի ծխից ազատ քաղաքականության իրականացման ապահովման նպատակով մեխանիզմների մշակում.
7) ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված հարկային քաղաքականության վերանայում.
8) Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման համաճարակաբանական հսկողության իրականացում:
4. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
50. Ծրագրի խնդիրներն են`
1) բնակչության շրջանում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման կրճատումը.
2) բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը` ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ.
3) ծխելու դեմ պայքարում հասարակության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ոլորտի և մյուս շահագրգիռ կողմերի բազմակողմանի համագործակցությունը:
5. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
51. Ծրագրի հիմնական նպատակներն են`
1) ՈՎՀ-ով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում.
2) ծխախոտային արտադրատեսակներից կախվածության բուժման և խորհրդակցության վերաբերյալ մասնագետների գիտելիքների և հմտությունների բարելավում.
3) Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացում (Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Օրակարգ 2030-ի» Կայուն զարգացման 3-րդ նպատակի 3. ա թիրախ).
4) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման դեմ պայքարի նպատակով գերատեսչությունների և այլ շահագրգիռ կողմերի համապարփակ համագործակցություն:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
52. Ծրագրի միջոցառումների ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների շրջանակներում).
2) միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.
3) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
53. Ծրագրով նախանշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`
1) ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցություն.
2) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վնասակար ազդեցության, ինչպես նաև ծխախոտային կախվածությունից ազատվելու ուղիների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում.
3) բնակչության շրջանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցում առնվազն 4%-ով.
4) ծխախոտային կախվածությունից ազատվելու և դրանից բուժման ծրագրերով վերապատրաստում անցած մասնագետների առկայություն:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 14-ի
N 1058-Լ որոշման
ՑԱՆԿ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Միջոցառման անվանումը |Պատասխա-|Համակատարողը|Կատար-|Ակնկալվող |Ակնկալ-|
| |նատուն | |ման |արդյունքը |վող |
| | | |ժամ- | |ֆինան- |
| | | |կետը | |սական |
| | | | | |միջոց- |
| | | | | |ները |
|_________________________________________________________________________|
|1. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական |
|կազմակերպությունների կարողությունների զարգացում և ծխելու դադարեցմանն |
|ուղղված գործողություններ |
|_________________________________________________________________________|
|1.1. Բժշկական կազմակեր-|Առողջապա|Երևանի քա- |2024- |Տարեկան |ՀՀ |
|պությունների մասնագետ- |հության |ղաքապետարան |2025 |առնվազն 150 |պետական|
|ների համար ծխախոտային |նախարա- |(համաձայնու-|թթ. |բժշկական |բյուջե |
|կախվածությունների |րություն|թյամբ) | |մասնագետի |1003 |
|ախտորոշման սկզբունք- | |ՀՀ մարզպե- | |վերապատրաս- |ծրագրի |
|ները, խորհրդատվական | |տարաններ | |տում |11005 |
|ծառայությունները, | |Մասնագիտական| | |միջո- |
|ինչպես նաև բուժման | |ասոցիացիաներ| | |ցառում |
|ծրագրերի վերաբերյալ | |(համաձայնու-| | |ՀՀ |
|վերապատրաստման | |թյամբ) | | |օրենքով|
|դասընթացների անցկացում | | | | |չարգել-|
| | | | | |ված |
| | | | | |այլ |
| | | | | |միջոց- |
| | | | | |ներ |
| | | | | |1 մլն |
| | | | | |ՀՀ դրամ|
|_______________________|________|____________|______|____________|_______|
|1.2. Ծխախոտի օգտագործ- |Առողջապա|Միջազգային |2023- |Ծխախոտի |ՀՀ |
|ման դադարեցմանն ուղղված|հության |կազմակերպու-|2025 |օգտագործման |պետական|
|աջակցության ծառայության|նախարա- |թյուններ |թթ. |դադարեցմանն |բյուջե |
|(ծխելը դադարեցնելու |րություն|(համաձայնու-| |ուղղված |1003 |
|թեժ գծի) մասնագետների | |թյամբ) | |աջակցության |ծրագրի |
|համար վերապատրաստման | |Մասնագիտական| |ծառայության |11005 |
|դասընթացների իրակա- | |ասոցիացիաներ| |մասնագետների|միջո- |
|նացում | |(համաձայնու-| |վերապատրաս- |ցառում |
| | |թյամբ) | |տում |ՀՀ |
| | | | | |օրենքով|
| | | | | |չարգել-|
| | | | | |ված այլ|
| | | | | |միջոց- |
| | | | | |ներ |
| | | | | |200 000|
| | | | | |ՀՀ դրամ|
|_______________________|________|____________|______|____________|_______|
|1.3. «ՀՀ առողջապահու- |Առողջապա| - |2023 |Դեղերի հիմ- |ֆինանսա|
|թյան նախարարի 2021 |հության | |թ. |նական ցանկի |վորում |
|թվականի հուլիսի 28-ի |նախարա- | |հոկտեմ|վերանայում` |չի պա- |
|թիվ 56-Ն հրամանում |րություն| |բերի |ծխախոտային |հանջում|
|լրացում կատարելու | | |1-ին |կախվածության| |
|մասին» առողջապահության | | |տասն- |բուժմանն | |
|նախարարի հրամանի ընդու-| | |օրյակ |ուղղված | |
|նում | | | |դեղերի | |
| | | | |ներառմամբ | |
|_________________________________________________________________________|
|2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչ- |
|ների օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների, ինչպես |
|նաև դրանց կանխարգելման վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի |
|բարձրացում |
|_________________________________________________________________________|
|2.1. Բնակչության |Առողջապա|Կրթության, |2022- |Բնակչության |ՀՀ |
|շրջանում ծխախոտային |հության |գիտության, |2024 |շրջանում |պետական|
|արտադրատեսակների և |նախարա- |մշակույթի և |թթ. |ծխախոտային |բյուջե |
|դրանց փոխարինիչների |րություն|սպորտի նախա-| |արտադրա- |1003 |
|օգտագործման հետևանքով | |րարություն | |տեսակների և |ծրագրի |
|առաջացած վնասների | |Հասարակական | |դրանց փոխա- |11005 |
|կանխարգելման և նվազեց-| |կազմակերպու-| |րինիչների |միջո- |
|ման, ինչպես նաև ծխախո-| |թյուններ | |օգտագործման |ցառում |
|տային կախվածությունից | |(համաձայնու-| |հետևանքով |ՀՀ |
|ազատվելու ուղիների | |թյամբ) | |առաջացած |օրենքով|
|վերաբերյալ գիտելիքների | |Միջազգային | |վնասների և |չարգել-|
|տարածում, ներառյալ` | |կազմակերպու-| |դրա հետևանք |ված այլ|
|տեղեկատվական, կրթական | |թյուններ | |ների կանխար-|միջոց- |
|նյութերի, հուշաթերթերի,| |(համաձայնու-| |գելման և |ներ |
|աստառների տարածումը, | |թյամբ) | |նվազեցման |Տարեկան|
|սոցիալական գովազդների, | | | |վերաբերյալ |10 մլն |
|քարոզարշավների կազմա- | | | |իրազեկվածու-|ՀՀ դրամ|
|կերպումը | | | |թյան մակար- | |
| | | | |դակի բարձրա-| |
| | | | |ցում, | |
| | | | |ուղղված | |
| | | | |բնակչության | |
| | | | |շրջանում | |
| | | | |ծխախոտի | |
| | | | |օգտագործման | |
| | | | |առնվազն 4% | |
| | | | |-ով նվազեց- | |
| | | | |մանը: | |
|_______________________|________|____________|______|____________|_______|
|2.2. Հանրակրթական |Կրթու- |Առողջապահու-|2022- |Երեխաների և |ֆինանսա|
|ուսումնական հաստատու- |թյան, |թյան նախարա-|2023 |դեռահասների |վորում |
|թյունների ուսումնական |գիտու- |րություն |թթ. |շրջանում |չի |
|ծրագրերում ծխախոտային |թյան, | | |ծխախոտային |պահանջ-|
|արտադրատեսակների և |մշա- | | |արտադրատեսակ|վում |
|դրանց փոխարինիչների |կույթի | | |ների, ծխախո-| |
|օգտագործման հետևանքով |և | | |տային արտա- | |
|առողջությանը հասցվող |սպորտի | | |դրատեսակների| |
|վնասների և դրանց |նախարա- | | |փոխարինիչ- | |
|կանխարգելման ուղիների |րություն| | |ների օգտա- | |
|վերաբերյալ թեմաների | | | |գործման | |
|ներառում | | | |հետևանքով | |
| | | | |առաջացած | |
| | | | |վնասների և | |
| | | | |հետևանքների | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |իրազեկվածու-| |
| | | | |թյան մակար- | |
| | | | |դակի բարձրա-| |
| | | | |ցում, ինչը | |
| | | | |կնպաստի | |
| | | | |երեխաների և | |
| | | | |դեռահասների | |
| | | | |շրջանում | |
| | | | |ծխելու կան- | |
| | | | |խարգելմանը: | |
|_______________________|________|____________|______|____________|_______|
|2.3 «Ծխախոտային |Առողջա- |ՀՀ Ոստիկա- |2022- |Շուկայում |ֆինանսա|
|արտադրատեսակների և |պահու- |նություն |2024 |առկա և նոր |վորում |
|դրանց փոխարինիչների |թյան |Շուկայի |թթ. |ի հայտ եկող |չի |
|օգտագործման հետևանքով |նախարա- |վերահսկողու-| |ծխախոտային |պահանջ-|
|առողջությանը հասցվող |րություն|թյան տեսչա- | |արտադրատե- |վում |
|վնասի նվազեցման և կան-| |կան մարմին | |սակների և | |
|խարգելման մասին» օրենքի| |Առողջապահա- | |դրանց փոխա- | |
|կիրարկումն ապահովելու | |կան և | |րինիչների | |
|նպատակով պետական կառա- | |աշխատանքի | |վերաբերյալ | |
|վարման համակարգի | |տեսչական | |տեղեկատվու- | |
|մարմինների աշխատակից- | |մարմին | |թյան տրամա- | |
|ների շրջանում իրազեկվա-| | | |դրում | |
|ծության բարձրացում | | | | | |
|_________________________________________________________________________|
|3. Ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությանը ծխախոտի արդյունաբերու- |
|թյան միջամտության բացառման նպատակով մեխանիզմների ապահովում |
|_________________________________________________________________________|
|3.1. Ծխախոտի դեմ |Առողջա- | |2022 |«Ծխախոտի դեմ|ֆինանսա|
|պայքարի ուղղությամբ |պահու- | |թ. |պայքարի» |վորում |
|առողջապահական քաղաքա- |թյան | |նոյեմ-|առողջապահա- |չի |
|կանության մշակման և |նախարա- | |բերի |կան քաղաքա- |պահանջ-|
|կիրարկման գործում |րություն| |3-րդ |կանության |վում |
|ծխախոտի արդյունաբերու- | | |տասն- |մշակման | |
|թյան միջամտության | | |օրյակ |գործընթացում| |
|կանխարգելմանն ուղղված | | | |ծխախոտային | |
|քայլերի իրականացում | | | |արդյունաբեր-| |
| | | | |րության մի- | |
| | | | |ջամտության | |
| | | | |բացառման | |
| | | | |մեխանիզմների| |
| | | | |ստեղծման | |
| | | | |ապահովում | |
|_______________________|________|____________|______|____________|_______|
|3.2. Ծխախոտի դեմ պայ- |Առողջա- |Երևանի քա- |2022- |Ծխախոտային |ֆինանսա|
|քարին ուղղված ջանքերի |պահու- |ղաքապետարան |2026 |արդյունաբե- |վորում |
|վրա բացասաբար ազդող |թյան |(համաձայնու-|թթ. |րության |չի |
|ծխախոտի արդյունաբերու- |նախարա- |թյամբ) | |առևտրային |պահանջ-|
|թյան գործունության |րություն|ՀՀ մարզպետա-| |և այլ |վում |
|վերաբերյալ իրազեկվածու-| |րաններ | |կորպորատիվ | |
|թյան բարձրացում | |Հասարակական | |շահերից | |
| | |կազմակերպու-| |ծխախոտի դեմ | |
| | |թյուններ | |պայքարին | |
| | |(համաձայնու-| |ուղղված | |
| | |թյամբ) | |առողջապահա- | |
| | |Միջազգային | |կան քաղաքա- | |
| | |կազմակերպու-| |կանության | |
| | |թյուններ | |պաշտպանու- | |
| | |(համաձայնու-| |թյուն | |
| | |թյամբ) | | | |
|_________________________________________________________________________|
|4. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների|
|բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության և չափման |
|կարգի, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման |
|չափաքանակների սահմանում |
|_________________________________________________________________________|
|4.1. Ծխախոտային արտա- |Առողջապա|Էկոնոմիկայի |2023 |Ծխախոտային |ֆինանսա|
|դրատեսակների բաղադրու- |հության |նախարարու- |թ. |արտադրատեսակ|վորում |
|թյան և դրանցից |նախարա- |թյուն |սեպտեմ|ների բաղա- |չի |
|արտանետվող նյութերի |րություն| |բերի |դրության և |պահանջ-|
|փորձաքննության և | | |1-ին |դրանցից |վում |
|չափման կարգի, ինչպես | | |տասն- |նյութերի | |
|նաև այդ բաղադրության | | |օրյակ |փորձաքննու- | |
|և արտազատվող նյութերի | | | |թյան և չափ-| |
|կարգավորման չափաքանակ- | | | |ման կարգի, | |
|ների սահմանում | | | |ինչպես նաև | |
| | | | |այդ բաղադրու| |
| | | | |թյան և արտա| |
| | | | |զատվող նյու-| |
| | | | |թերի կարգա- | |
| | | | |վորման | |
| | | | |չափաքանակ- | |
| | | | |ները | |
| | | | |սահմանող ՀՀ | |
| | | | |կառավարու- | |
| | | | |թյան որոշման| |
| | | | |առկայություն| |
|_________________________________________________________________________|
|5. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների փաթեթավորմանը և |
|մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջների ապահովում |
|_________________________________________________________________________|
|5.1. Ծխախոտային արտա- |Էկոնոմի-|Առողջապահու-|2023 |«Ծխախոտային |Ֆինանսա|
|դրատեսակների միատեսակ |կայի |թյան նախարա-|թ. սեպ|արտադրանքի |վորում |
|փաթեթավորմանը ներկայաց-|նախարա- |րություն |տեմ- |մասին» |չի |
|վող պահանջների մշակում |րություն| |բերի |տեխնիկական |պահանջ-|
|և «Ծխախոտային արտա- | | |1-ին |կանոնակար- |վում |
|դրանքի մասին» տեխնի- | | |տասն- |գում (ՄՄ ՏԿ | |
|կական կանոնակարգում | | |օրյակ |035/2014) | |
|(ՄՄ ՏԿ 035/2014) | | | |համապատասխան| |
|համապատասխան փոփոխու- | | | |փոփոխու- | |
|թյունների առաջարկի | | | |թյունների | |
|ներկայացում Եվրասիական | | | |առաջարկի | |
|տնտեսական հանձնաժողով | | | |ներկայացում | |
| | | | |Եվրասիական | |
| | | | |տնտեսական | |
| | | | |հանձնաժողով | |
|_________________________________________________________________________|
|6. Ծխախոտի ծխից ազատ քաղաքականության իրականացման ապահովման նպատակով |
|մեխանիզմների մշակում |
|_________________________________________________________________________|
|6.1 «Ծխախոտային արտադրա|Առողջապա|ՀՀ Ոստիկա- |2022- |«Ծխախոտային |ՀՀ |
|տեսակների և դրանց |հության |նություն |2016 |արտադրատեսակ|պետական|
|փոխարինիչների օգտագործ-|նախարա- |Տեսչական |թթ. |ների և |բյուջե |
|ման հետևանքով |րություն|մարմինների | |դրանց փոխա- |1003 |
|առողջությանը հասցվող | |աշխատանքների| |րինիչների |ծրագրի |
|վնասի նվազեցման և | |համակարգման | |օգտագործման |11005 |
|կանխարգելման մասին» | |գրասենյակ | |հետևանքով |միջո- |
|օրենքի դրույթների | |Շուկայի | |առողջությանը|ցառում |
|կիրարկման ապահովման | |վերահսկողու-| |հասցվող |ՀՀ |
|նպատակով մշտադիտար- | |թյան տեսչա- | |վնասի |օրենքով|
|կումների իրականացում | |կան մարմին | |նվազեցման և |չարգել-|
| | |Առողջապահա- | |կանխարգելման|ված այլ|
| | |կան և աշխա-| |մասին» |միջոց- |
| | |տանքի տեսչա-| |օրենքի |ներ |
| | |կան մարմին | |դրույթների |20 մլն |
| | |Հասարակական | |կիրարկման |ՀՀ դրամ|
| | |կազմակերպու-| |ուղղությամբ |տարեկան|
| | |թյուններ | |տարեկան | |
| | |(համաձայնու-| |առնվազն | |
| | |թյամբ) | |1000 օբյեկտի| |
| | | | |մշտադիտար- | |
| | | | |կում | |
|_______________________|________|____________|______|____________|_______|
|6.2 «Ծխախոտային |Առողջապա| |2022- |Օրենքի |Ֆինանսա|
|արտադրատեսակների և |հության | |2026 |դրույթների |վորում |
|դրանց փոխարինիչների |նախարա- | |թթ. |խախտումների |չի |
|օգտագործման հետևանքով |րություն| | |վերաբերյալ |պահանջ-|
|առողջությանը հասցվող | | | |առկա տեղեկա-|վում |
|վնասի նվազեցման և | | | |տվության | |
|կանխարգելման մասին» | | | |համակարգում | |
|օրենքի դրույթների | | | |և դրանց | |
|խախտումների վերաբերյալ | | | |վերաբերյալ | |
|տեղեկատվության հավաքա- | | | |էլեկտրոնային| |
|գրում Առողջապահության | | | |շտեմարանի | |
|նախարարություն | | | |ստեղծում | |
| | | | | | |
|_________________________________________________________________________|
|7. Ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված հարկային քաղաքականության |
|վերանայում |
|_________________________________________________________________________|
|7.1 Ծխախոտային արտադրա-|Ֆինանս- |Առողջապահու-|2023 |Ծխախոտային |Ֆինանսա|
|տեսակների համար |ների |թյան նախարա-|թ. |արտադրատեսակ|վորում |
|սահմանված հարկային |նախարա- |րություն |նոյեմ-|ների և |չի |
|քաղաքականության վերա- |րություն| |բերի |դրանց փոխա- |պահանջ-|
|նայում` Հարկային օրենս-|Պետական | |3-րդ |րինիչների |վում |
|գրքում լրացումներ և |եկամուտ-| |տասն- |նկատմամբ | |
|փոփոխություններ |ների | |օրյակ |կիրառվող | |
|կատարելու միջոցով: |կոմիտե | | |հարկային | |
| | | | |դրույքա- | |
| | | | |չափերի | |
| | | | |վերանայում | |
|_________________________________________________________________________|
|8. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրատեսակների և դրանց |
|փոխարինիչների օգտագործման համաճարակաբանական հսկողության իրականացում |
|_________________________________________________________________________|
|8.1 Ծխախոտային արտադրա-|Առողջապա|Երևանի |2023- |Ծխախոտային |ՀՀ |
|տեսակների և դրանց |հության |քաղաքապե- |2026 |արտադրատեսակ|օրենքով|
|փոխարինիչների օգտագործ-|նախարա- |տարան |թթ. |ների և |չարգել-|
|ման տարածվածության |րություն|(համաձայնու-| |դրանց փոխա- |ված այլ|
|վերաբերյալ հետազոտու- | |թյամբ) | |րինիչների |միջոց- |
|թյան իրականացում | |ՀՀ մարզպե- | |օգտագործման |ներ |
| | |տարաններ | |տարածվածու- |4 մլն |
| | |Հասարակական | |թյան վերա- |ՀՀ դրամ|
| | |կազմակերպու-| |բերյալ | |
| | |թյուններ | |հետազոտական | |
| | |(համաձայնու-| |տվյալների | |
| | |թյամբ) | |առկայություն| |
| | |Միջազգային | | | |
| | |կազմակերպու-| | | |
| | |թյուններ | | | |
| | |(համաձայնու-| | | |
| | |թյամբ) | | | |
| | | | | | |
._________________________________________________________________________.