Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1187-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հետ կնքել կոմիտեի և Երևան համայնքի միջև 2018 թվականի մարտի 1-ին կնքված նվիրաբերության NN 01-2018 և 02-2018 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր` սահմանելով, որ համաձայնագրերի կնքման և դրանցից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Երևան համայնքի միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ Երևան քաղաքի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող գույքը կամրացվի կոմիտեին, իսկ Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող գույքը` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:

3. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրերի կնքումից հետո 30-օրյա ժամկետում, Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող` Երևան քաղաքի Ռուսթավելու N 17 և Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեներում գտնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի «Երևանի համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 83-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1187-Ա
Որոշում