ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-77-Ո-251
2022թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
2022 թվականի օգոստոսի 5-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 9-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. 2022 թվականի օգոստոսի 5-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցի արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկության արդյունքների հիման վրա կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը` հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 5
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի օգոստոսի 5-ի
թիվ ԲԴԽ-77-Ո-251 որոշման
ՑՈՒՑԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |ՊԱՇՏՈՆԸ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|__|___________________|_____________|___________________|____________|
|1.|ԴՐՄԵՅԱՆ Լիլի |1995թ., |Վճռաբեկ դատարանի |Գլխավոր |
| |Մամիկոնի |ք. Երևան |աշխատակազմի |մասնագետի |
| | | |Իրավական |ժամանակավոր |
| | | |փորձաքննությունների|պաշտոնակատար|
| | | |ծառայություն | |
._____________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 8 օգոստոսի 2022 թվական: