Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0799.271100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2000 թվականի N 799

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան վերակառուցման, համապատասխան աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացման, անհրաժեշտ միջոցառումների հստակեցման, ծրագրավորման ու կապալային աշխատանքների իրականացմանն օժանդակելու և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Ա. Բադալյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի

                      տեղակալ (խմբի ղեկավար)

    Հ. Աբգարյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ

    Ս. Օհանյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                      բնական ռեսուրսների վարչության պետ

    Գ. Ղափլանյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության կապիտալ

                      ծախսերի կատարման ֆինանսական ծրագրավորման վարչության

                      պետ

    Վ. Մելիքյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                      արարողակարգի ծառայության պետի պաշտոնակատար

Ռ. Ջուլհակյան   - «Երևաննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության

արվեստանոցի վարիչ

    Մ. Ոսկանյան     - ՀՀ Նախագահի աշխատակազմի «Կոնդ» ամառանոցային

                      տնտեսության տնօրեն

    Թ. Իկնոյան      - «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

 

2. Աշխատանքային խմբին` մեկշաբաթյա ժամկետում ապահովել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան թերությունների մասին ակտի, անհրաժեշտ տեխնիկական և նախագծային առաջադրանքների կազմումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան համալիր աշխատանքների ավարտը` մինչև 2001 թվականի ապրիլի 30-ը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.11.2000
N 799
Որոշում