ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2022 թվականի 908-Ա
ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին 2022 թվականի օգոստոսի 10-11-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «STARMUS F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնին առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Արթուր Մարտիրոսյանի` Վրաստան գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Մարտիրոսյանի` Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարվելու է «STARMUS UNIVERSE 2007, S.L.» կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի 9
Երևան