Սեղմել Esc փակելու համար:
«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1225-Ա

 

«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի «է» և 6-րդ մասի «զ» կետերը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում փայերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված (հատկացվող) դրամական միջոցների (այսուհետ` դրամական միջոցներ) հաշվին ծախսերի կազմակերպումն իրականացվում է ընկերության բանկային սպասարկումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված գանձապետական հաշվով (հաշիվներով):

2. Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով հատկացված և չծախսված դրամական միջոցների փոխանցումն ընկերության բանկային սպասարկման համար բացված գանձապետական հաշվին (հաշիվներին):

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1225-Ա
Որոշում