Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 օգոստոսի 2022 թվականի N 12-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

1) (68) նպատակային ֆունկցիայի օգտագործմամբ «կրիտիկական պարունակության» որոշման բանաձևը պարզեցվում է.

 

 

2) Եթե հաշվարկային բլոկում օգտակար բաղադրիչի միջին պարունակությունը մեծ է «կրիտիկական պարունակության» մեծությունից, ապա օպտիմալը այն համակարգն է, որը բնութագրվում է Kկ-ի առավել մեծ արժեքով, հակառակ դեպքում` amin-ի առավել փոքր արժեքով:

3) Այս ցուցանիշից ավելի հարմար է օգտվել հզոր և չափազանց հզոր հանքամարմինների մշակման համակարգերի ընտրման ժամանակ:

71. «Կրիտիկական հզորություն» գնահատման ցուցանիշից հարկավոր է օգտվել չափազանց բարակ, բարակ և, որոշ դեպքերում, միջին հզորությամբ հանքամարմինների մշակման համակարգերի ընտրման ժամանակ, քանի որ հզորությունների նշված խմբերի (հատկապես առաջին երկուսի) համար օգտակար հանածոյի մարմնի հզորությունը ունենում է նշանակալի ազդեցություն մշակման համակարգի ծախսերի և արդյունահանման ժամանակ հանքաքարի որակի փոփոխման գործակցի վրա:

72. «Կրիտիկական հզորության» որոշման համար անհրաժեշտ է համեմատվող յուրաքանչյուր մշակման համակարգի համար բացահայտել ծախսերի (Ծմ.ն.), արդյունահանման ժամանակ հանքաքարի որակի փոփոխման գործակցի (Kո), և վերջնական արդյունքում` (amin-ի փոփոխման օրինաչափությունները հանքամարմնի հզորությունից կախված: Ըստ համեմատվող համակարգերի (20) նպատակային ֆունկցիայի մեջ տեղադրելով (amin-ի արժեքները և ստացված արտահայտությունները հավասարեցնելուց հետո, որոշվում է որոնելի մեծությունը` m=mկր պայմանից:

73. Առավել հետաքրքրություն է ներկայացնում չափազանց բարակ հանքամարմինների մշակման համակարգերի ընտրումը, երբ անհրաժեշտ է համեմատել հանքաքարի անջատ հանույթով (պարփակող ապարների պայթեցմամբ մշակման տարածության լցմամբ կամ ենթահարկային շտրեկներով ճեղքային պոկմամբ) և համախառն հանույթով (հանքաքարի պահեստավորմամբ կամ առաստաղաաստիճանային պահանգային ամրակապմամբ) մշակման համակարգերը: Հաշվի առնելով, որ համեմատվող համակարգերը բնութագրվում են Kկ-ի գործնականում միևնույն արժեքներով, mկր-ի որոշման բանաձևը կունենա հետևյալ տեսքը.

 

 

 

որտեղ` Դmin2-ն համախառն մշակման համակարգի կիրառման դեպքում նվազագույն արդյունաբերական պարունակության դրամական արտահայտությունն է, դրամ/տ ($/տ), mմ.ն.-ը մաքրման տարածության լայնությունն է համախառն համակարգի կիրառման դեպքում, մ, amա-ն հանքաքարի հետ միասին պոկվող կողային ապարների հաստությունն է համախառն հանույթով մշակման համակարգի կիրառման դեպքում, մ, l՛1-ը հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծախսերի համամասնական բաժնեչափն է, դրամ/տ ($/տ):

1) amin և Դmin2 մեծությունների որոշման մեթոդները բերվում են սույն հավելվածի 90-92-րդ և 94 կետերում:

74. Բաց եղանակով մշակման դեպքում պաշարների հաշվարկման տարբերակներին համապատասխան գծագրական նյութերում տեխնոլոգիական նախագծման նորմերով կառուցվում են բացհանքի վերջնական եզրագծերը, որոնց սահմաններում հաշվարկվում են լեռնային զանգվածի, օգտակար հանածոյի և մակաբացման ապարների ծավալները: Բացի դա, ներկայացվում է բացհանքի դիրքն ընդունված արտադրական հզորություններին (ըստ տարբերակների) հասնելու պահին: Կոնդիցիաների ՏՏՀ-ներում անհրաժեշտ է որոշել մակաբացման միջին, շահագործական, եզրագծային, ինչպես նաև ընթացիկ (ըստ շահագործման փուլերի) գործակիցները:

75. Բացհանքի միջին տարեկան արտադրողականությունն ըստ մակաբացման ապարների և լեռնային զանգվածի որոշվում է ըստ հանքաքարի արտադրական հզորության և մակաբացման շահագործական գործակցի հիման վրա:

76. Հաշվի առնելով օգտակար հանածոյի և մակաբացման ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչպես նաև հանքավայրի լեռնաերկրաբանական, հիդրոերկրաբանական պայմանները, չափերը և ըստ հանքաքարի, մակաբացման ապարների և լեռնային զանգվածի բացհանքի տարեկան արտադրողականության տարբերակները և օգտագործելով տեխնոլոգիական նախագծման նորմերը, տեղեկատու նյութերը, նախագծերը և նմանակ կազմակերպությունների տվյալները իրականացվում է հորատման, հանութաբարձման և տրանսպորտային սարքավորումների ընտրությունը և դրանց քանակների հաշվարկը, որոշվում է հորատանցքերի և պայթանցքերի հորատմամբ և պայթեցմամբ, հանքաքարի բարձմամբ և տեղափոխմամբ զբաղված բանվորների թիվը, որոշվում է հիմնական նյութերի ծախսը, ինչպես նաև Kկ-ի և Kո-ի մեծությունները:

77. Բաց մշակման եղանակի դեպքում գործնականում միշտ տնտեսապես նպատակահարմար է իրականացնել լեռնային զանգվածի արդյունաբերական եզրագծերում առկա դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն օգտակար հանածոների անջատ հանույթը: ՈՒստի, այդպիսի դեպքերում անջատ հանույթով մշակման համակարգերի կիրառման համար անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ ծախսեր:

78. Լեռնային զանգվածի միավորի արդյունահանման ծախսերի բարձրացումը անջատ հանույթով մշակման համակարգերի դեպքում` համեմատած համախառն համակարգերի հետ, կախված բարդ հանքախորշի տեսակից և հանքաբերության գործակցից, չի գերազանցում 10-15%: 1 տ կոնդիցիոն հանքաքարի ինքնարժեքը կկազմի.

 

 

որտեղ` Ծլ.զ. -ն 1 տ լեռնային զանգվածի արդյունահանման ինքնարժեքն է (առանց մակաբացման ապարների հեռացման ծախսերի), դրամ/տ, Kթ-ն 1 տ լեռնային զանգվածի արդյունահանման թանկացման գործակիցն է, (Kթ = 1.1-1.15), Kհանք-ն հանքաբերության գործակիցն է:

79. Բաց լեռնային աշխատանքների սահմանային (օպտիմալ) եզրագծերը սահմանվում են մակաբացման սահմանային և եզրագծային գործակիցների հավասարության պայմանի հիման վրա:

80. Մակաբացման սահմանային գործակիցը որոշվում է (2) նպատակային ֆունկցիայի կիրառմամբ:

81. Մակաբացման սահմանային գործակիցը անհրաժեշտ է որոշել հետևյալ երկու հնարավոր դեպքերի համար.

1) Հանքավայրի մշակումը տնտեսապես նպատակահարմար է իրականացնել միայն բաց եղանակով:

2) Հանքավայրի մշակումը տնտեսապես նպատակահարմար է իրականացնել համակցված բաց-ստորգետնյա եղանակով:

82. Առաջին դեպքը բնութագրական է ցածրարժեք օգտակար հանածոյով ներկայացված հանքավայրերի համար, երբ ստորգետնյա մշակումը տնտեսապես բոլորովին աննպատակահարմար է, իսկ երկրորդը` այն հանքավայրերի համար, որոնց մշակումը տնտեսապես հնարավոր է ինչպես բաց, այնպես էլ ստորգետնյա եղանակով:

83. Մակաբացման սահմանային գործակիցը առաջին դեպքի համար հանքաքարային հանքավայրերի գնահատման ժամանակ որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

 

1) b1 և b2 մեծությունները որոշվում են` կախված արտադրվող վերջնարտադրանքի տեսակից:

ա. Խտանյութի արտադրման դեպքում.

 

 

 

որտեղ` Ի՛ա.վ -ն (8.7) հավասարման առաջին երկու գումարելիների գումարն է, դրամ/տ ($/տ):

բ. Մետաղի արտադրման դեպքում.

 

 

 

որտեղ` Իխվ-ն 1 տ խտանյութի տեղափոխման և մետալուրգիական վերամշակման ծախսերն են, դրամ/տ ($/տ):

 

84. Մշակման համակցված եղանակի դեպքում (II դեպք) մակաբացման սահմանային գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

1) d1 և d2 մեծությունները նույնպես որոշվում են` կախված արտադրվող վերջնարտադրանքի տեսակից:

ա. խտանյութի արտադրման դեպքում.

 

 

 

որտեղ` amin(ս)-ն ստորգետնյա մշակման եղանակի դեպքում նվազագույն արդյունաբերական պարունակությունն է, % (գ/տ), Kկ.բ.-ն և Kկ.ս.-ն արդյունահանման ժամանակ ընդերքից հանքաքարի կորզման գործակիցն է բաց և ստորգետնյա եղանակներով մշակման դեպքում, համապատասխանաբար, Kո.բ.-ն բաց մշակման դեպքում հանքաքարի որակի փոփոխման գործակիցն է:

 

բ. մետաղի արտադրման դեպքում.

 

 

 

 

(31) և (32) բանաձևերում b1-ի արժեքը որոշվում է (26) բանաձևով, իսկ (33) և (34) բանաձևերում` (28) բանաձևով:

 

85. Մակաբացման սահմանային գործակցի որոշման ժամանակ (25) և (30) բանաձևերի կիրառման ոլորտներն են. երբ amin(ս) >=a >=b2/b1, հարկավոր է օգտագործել (25) բանաձևը, երբ a > amin(ս) անհրաժեշտ է օգտագործել (30) բանաձևը:

86. Հանքաքարի և խտանյութերի վերամշակման տեխնոլոգիաների օպտիմալ տարբերակների ընտրությունը հարկավոր է իրականացնել նվազագույն արդյունաբերական պարունակության արժեքներից ամենափոքրի հիման վրա.

 

 

 

87. Տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորումը իրականացվում է Բովանդակության պահանջների 34-րդ կետի համաձայն:

88. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները բերվում են Բովանդակության պահանջների 31-րդ կետի աղյուսակ 1-ին համապատասխան:

 

9. ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

89. Պարունակությունների սահմանաքանակները (եզրագծային, նվազագույն արդյունաբերական, նվազագույնը հատույթում) որոշվում են միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հանքաքարերի համար: Բազմաբաղադրիչ հանքաքարերի գնահատման դեպքում պարունակությունների սահմանաքանակները անհրաժեշտ է որոշել նկատելի կորզվող արժողություն ունեցող օգտակար բաղադրիչների հաշվառմամբ:

90. Պարունակության սահմանաքանակները (aսահ) որոշվում են մեկ հաշվարկային բանաձևով, հաշվի առնելով վերջնարտադրանքի տեսակը:

91. Խտանյութի արտադրման դեպքում.

 

 

 

որտեղ` Դսահ-ն որոնելի սահմանաքանակի արժեքային (դրամական) արտահայտությունն է, դրամ/տ ($/տ), և որոշվում է: Եզրագծային պարունակության որոշման ժամանակ Kո =1:

 

92. Մետաղի արտադրման դեպքում.

 

 

 

Այս դեպքում ևս եզրագծային պարունակության որոշման ժամանակ Kո =1:

93. Պարունակությունների սահմանաքանակների արժեքային արտահայտությունները որոշվում են առանձին` հանքավայրի մշակման տարբեր եղանակների (ստորգետնյա, բաց) համար:

94. Նվազագույն արդյունաբերական պարունակության արժեքային արտահայտությունը (Դսահ) որոշվում է.

1) բաց մշակման եղանակի դեպքում.

 

 

 

որտեղ` Իվ-ն 1 տ հանքաքարի հավելաճող պաշարների հարստացման ծախսերն են դրամ/տ ($/տ), Իա.տ. -ն 1 տ հանքաքարի արդյունահանման և տեղափոխման ծախսերը, դրամ/տ ($/տ), Իմ. -ն 1 տ մակաբացման ապարների արդյունահանման և տեղափոխման ծախսերը, դրամ/տ ($/տ):

2) ստորգետնյա մշակման դեպքում.

 

 

 

որտեղ` Իլ.-ն 1 տ հանքաքարի արդյունահանման և վերամշակման լրիվ ինքնարժեքն է, Ծն.կ.-ն հանքաքարի նախապատրաստական-կտրման փորվածքների մարման ծախսերն են, aպ-ն հիմնական ֆոնդերի պասիվ մասի ամորտիզացիոն հատկացումների ու լեռնակապիտալ աշխատանքների մարման ծախսեր են:

95. Եզրագծային պարունակության արժեքային արտահայտությունը (Դեզր) ստորգետնյա մշակման եղանակի դեպքում որոշվում է.

 

 

 

որտեղ Ծ՛՛մ.-ն մաքրման տարածության ամբողջ լայնության համար հաստատուն ծախսերն են, որը որոշվում է հետևյալ արտահայտությամբ.

 

 

 

որտեղ` Ծմ-ն 1 տ հանքաքարի մաքրահանույթի ծախսերն են, դրամ/տ ($/տ), Ծ՛մ-ն մաքրահանույթի ծախսերի համամասնական մասն է, դրամ ($/տ):

96. Հատույթում (հատույթների խմբում) օգտակար բաղադրիչի նվազագույն պարունակության արժեքային արտահայտությունը հարկավոր է որոշել մշակման եղանակի և համակարգի, որոնելի պարունակությամբ հանքաքարերի ներառուկների տարածական տեղադրման, ձևի և չափերի հաշվառմամբ: Պարունակության այս սահմանաքանակի որոշումը պետք է խստորեն կապված լինի պաշարների հաշվարկի մեջ ներառվող դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի նրբաշերտերի առավելագույն թույլատրելի հզորություն կոնդիցիաների պարամետրի հիմնավորման հետ:

97. Պարունակությունների բնեղեն սահմանաքանակների որոշման ժամանակ համալիր հանքաքարերի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է դրանք որոշել յուրաքանչյուր բաղադրիչի համար, ընդունելով հանքաքարը որպես միաբաղադրիչ: Եթե գնահատվող հանքաքարի որակը նմուշում, միջակայքում, բլոկում բաղադրիչներից թեկուզ միայն մեկի համար բավարարում է համապատասխան պարունակության սահմանաքանակին, ապա այդ նմուշները, միջակայքերն ու բլոկներն ընդգրկվում են հաշվեկշռային պաշարների հաշվարկման եզրագծերի մեջ` անկախ մյուս բաղադրիչների պարունակություններից: Իսկ եթե բաղադրիչներից յուրաքանչյուրի պարունակությունը ցածր է միաբաղադրիչ հանքաքարի համար որոշված համապատասխան սահմանաքանակից, ապա անհրաժեշտ է, որպեսզի բոլոր բաղադրիչների գումարային կորզվող արժողությունը լինի ոչ պակաս, քան տվյալ պարունակության սահմանաքանակի արժեքային արտահայտությունն է.

 

 

 

որտեղ` Ակ -ն 1 տ հանքաքարի կորզվող արժողությունն է ըստ i-րդ բաղադրիչի, դրամ/տ ($/տ), n-ը գնահատվող օգտակար բաղադրիչների քանակն է հանքաքարում:

98. Արտադրվող վերջնարտադրանքի տեսակից կախված (15), (16), (10), (12) և (14) բանաձևերի օգտագործմամբ կազմվում է հանքաքարի կորզվող արժողությունների աղյուսակը օգտակար բաղադրիչների տարբեր պարունակությունների համար: Բաղադրիչների պարունակությունների փոփոխման քայլը ընտրվում է օգտակար հանածոյի տեսակի և տվյալ բաղադրիչի պարունակության որոշման ճշտության հաշվառմամբ: Քայլը կարող է ընդունվել ավելի մեծ` միջարկման (ինտերպոլյացիայի) կիրառմամբ:

99. Երկբաղադրիչ հանքաքարերի համար առավել հարմար է օգտագործել պարունակությունների բնեղեն սահմանաքանակների շարքերը:

100. Ուղեկից բաղադրիչների հաշվառման վերոնշյալ եղանակը զերծ է բերման գործակիցների եղանակի այն թերությունից, որի դեպքում խտանյութեր բաղադրիչների կորզման գործակիցներն, անկախ հանքաքարում դրանց պարունակությունից, ընդունվում են որպես հաստատուն մեծություններ:

101. Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակման եղանակի դեպքում օգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորություն կոնդիցիաների պարամետրը չի հիմնավորվում. հանքամարմնի այս կամ այն հզորության համար որոշվում է նվազագույն արդյունաբերական պարունակությունը` հանքամարմնի հզորությունից դրա ֆունկցիոնալ կախվածության հաշվառմամբ: Այդ դեպքում բավական է սահմանել մաքրման տարածության լայնությունը կամ մաքրման ճեղքի լայնությունը:

102. Ոչ հանքաքարային օգտակար հանածոների ստորգետնյա մշակման դեպքում օգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

 

որտեղ` Ծայլ-ն 1 տ օգտակար հանածոյի արդյունահանման ու վերամշակման լրիվ ինքնարժեքի և մշակման համակարգի ծախսերի, պասիվ հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի գումարի միջև եղած տարբերությունն է, դրամ/տ ($/տ), mբ-ն մաքրման տարածության կախված և պառկած կողերի կողմից թողնվող բնամասերի գումարային հաստությունն է, մ:

Այս մեթոդով Ավանի քարաղի հանքավայրի համար որոշվել է` mmin= 10 մ (երբ` mբ=4 մ):

103. Հանքավայրերի բաց մշակման դեպքում հիմնական օգտակար հանածոյի յուրացման համար կառուցված բացհանքի վերջնական եզրագծերում տեղադրված օգտակար հանածոների (հանքաքարային և ոչ հանքաքարային) առանձին մարմինների նվազագույն հզորությունը պետք է որոշվի երկրաբանական, լեռնատեխնիկական գործոնների, հանքային հումքի նշանակության ու արժողության և այլ գործոնների հաշվառմամբ: Դիտարկվող դեպքի համար mmin-ի մեծությունը կարող է սահմանվել 2-3 մ չափով:

104. Ստորգետնյա մշակման ժամանակ դատարկ ապարների և ըստ որակի ոչ կոնդիցիոն օգտակար հանածոյի առանձին ներառուկների բացառումը պաշարների հաշվարկից կարող է իրականացվել.

1) բնամասերի տեսքով դրանց թողնելու հնարավորության դեպքում,

2) դրանց ընտրողական հանույթի կամ մշակված տարածություն կամ արտաքին լցակույտեր հեռացման հնարավորության դեպքում:

105. Եթե դատարկ ապարների ներառուկները ներկայացված են ապարաշերտերը հատող երակների (դայկաների), հզոր տեկտոնական բեկվածքների (խզվածքների), դատարկ ապարների և այլ տիպի երկրաբանական առաջացումներով, ապա ընդերքում բնամասերի տեսքով դրանց թողնելը հեշտությամբ իրականացվելի է: Ոչ կոնդիցիոն հանքաքարերի բնամասերն ընդերքում թողնելու հնարավորության համար անհրաժեշտ է, որ դրանք ունենան համեմատաբար տարածական մեծ չափեր, բնութագրվեն կայունությամբ, եզրագծվեն երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով և արգելք չհանդիսանան մաքրման աշխատանքների տեխնոլոգիական գործընթացների իրականացման համար:

106. Կախված չափերից, կայունության աստիճանից և տարածական դիրքից` նշված բնամասերը կարող են դասավորվել ինչպես հանութային միավորների միջև, այնպես էլ դրանց ներսում: Վերջինս, օրինակ, կարող է լինել համատարած և խցասյունային մշակման համակարգերի դեպքում:

107. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ և հատկապես 3-րդ ու 4-րդ խմբերի հանքավայրերի հանքամարմիններում ոչ կոնդիցիոն հանքաքարերի ներառուկները հաճախ ունեն փոքր չափեր, և, որպես կանոն, չեն կարող թողնվել բնամասերի տեսքով: Պաշարների հաշվարկից այդպիսի բնամասերի բացառումը (հանումը) հնարավոր է միայն վերջիններիս ընտրողական հանույթի դեպքում, ինչը պահանջում է համախառն և ընտրողական հանույթով մշակման համակարգերի համեմատական գնահատում: Եթե օպտիմալ է հանդիսանում ընտրողական հանույթի կատարում ապահովող մշակման համակարգը, ապա պաշարների հաշվարկը, որպես կանոն, իրականացվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ: Բավարար ճշգրտությամբ կարելի է համարել, որ 1 տ հանքային զանգվածին ընկնող մշակման համակարգի ծախսերը գործնականում կախված չեն հանքաբերության գործակցից, իսկ 1 տ օգտակար հանածոյի հաշվարկով` հակադարձ համեմատական են այդ գործակցին.

 

 

 

որտեղ` Ծլ.զ. -ն ըստ մշակման համակարգի 1 տ լեռնային զանգվածի ծախսերն են, դրամ/տ ($/տ), Kհանք -ն հանքաբերության գործակիցն է, միավորի մասեր:

108. Եթե դատարկ ապարների (ոչ կոնդիցիոն հանքաքարերի) ներառուկները անզեն աչքով տարբերվում են կոնդիցիոն օգտակար հանածոյից, ապա 2-3 մետրանոց ներառուկների անջատ հանույթը (հանքախորշային տեսակավորումը) գործնականում իրականանալի է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է նախատեսել հանքախորշերի առաջանցիկ նմուշարկում` արագընթաց (էքսպրես) անալիզների կատարմամբ, իսկ անջատ կորզվող ներառուկի չափը մեծացնել մինչև 5-6 մ:

109. Մշակման բաց եղանակի դեպքում պաշարների հաշվարկից դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի ներառուկների դուրս հանումը հնարավոր է միայն ընտրողական հանույթի կիրառման պայմաններում: Կախված բարդ հանքախորշի տիպից, անջատ հանույթով համակարգերի օգտագործումից և ուրիշ գործոններից` պաշարների հաշվարկից դուրս հանվող միջակայքերի երկրաչափական պարամետրերը կարող են ընդունվել 3-4 մ-ից մինչև 5-10 մ:

110. Բաց լեռնային աշխատանքների սահմանային (օպտիմալ) եզրագծերը որոշվում են մակաբացման սահմանային և եզրագծային գործակիցների հավասարության հիման վրա:

111. Իբրև կոնդիցիաների պարամետր մակաբացման սահմանային գործակիցը կարող է անմիջականորեն օգտագործվել հորիզոնական և սակավաթեք տեղադրմամբ օգտակար հանածոների մարմինների եզրագծման ժամանակ` որպես բացհանքի վերջնական եզրագծերում մակաբացման ապարների ու օգտակար ստվարաշերտի հզորությունների գծային հարաբերություն:

112. Եթե հանքավայրը մշակվում է միայն բաց եղանակով, ապա բացհանքի սահմանային խորությունը միաժամանակ հանդիսանում է նաև հաշվեկշռային պաշարների հաշվարկման սահմանային խորություն: Համակցված մշակման դեպքում բացհանքի սահմանային խորությունը հանդիսանում է բաց լեռնային աշխատանքների հաշվեկշռային պաշարների հաշվարկման խորությունը:

113. Տեղանքի հարթ ռելիեֆի և ըստ տարածման օգտակար հանածոների մարմինների նշանակալի չափերի դեպքում, երբ բացհանքի կողմնային մասերը կարելի է անտեսել, բացհանքի սահմանային (օպտիմալ) խորությունը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

 

 

 

որտեղ` mհոր-ը օգտակար հանածոյի մարմնի հորիզոնական հզորությունն է, մ, բետա1-ը և բետա2-ը բացհանքի կողերի թեքության անկյուններն են կախված և պառկած կողերի կողմից, համապատասխանաբար:

114. Օգտակար հանածոների իզոմետրական ձևի մարմինների և տեղանքի հարթ ռելիեֆի դեպքում բացահանքի սահմանային խորությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

 

որտեղ` b = 2ctgսիգմաmհոր + L(ctgբետա1+ ctgբետա2), a = p(ctgբետա1+ ctgբետա2)ctgսիգմա, L-ը հանքավայրի երկարությունն է ըստ տարածման, մ, սիգմա-ն կողմնային մասերում բացահանքի կողերի թեքության անկյունն է, աստիճան:

115. Թեք ռելիեֆի դեպքում բացահանքի խորությունը փոփոխական է: ՈՒստի այն պետք է որոշել երկրի մակերևույթի այս կամ այն կետից: Եթե որպես այդպիսիք ընդունվեն օգտակար հանածոյի մարմնի երկայնական առանցքի վրա դասավորված բազմաթիվ կետեր, ապա գծային ձգված բացահանքերի համար ցանկացած լայնակի կտրվածքում օպտիմալ Hօ խորությունը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

 

 

 

որտեղ` a-ն հանքամարմնի անկման անկյունն է, աստիճան, փի-ն լայնակի կտրվածքում երկրի մակերևույթի թեքման անկյունն է, աստիճան:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
08.08.2022
N 12-Ն
Հրաման