ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2022 թվականի N 1049-Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
127. Դարձափոխիչային սարքավորումների սարքինության ստուգումը պետք է լինի ամենամսյա` կազմակերպության համապատասխան ծառայությունների (մեխանիկական, էներգետիկ փոշեօդափոխության) կողմից: Ստուգման արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով և գրանցվեն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված օդափոխիչ կայանքների դարձափոխիչային սարքավորումների աշխատանքների ստուգման գրանցամատյանում:
128. Գլխավոր օդափոխության յուրաքանչյուր գլխավոր և օժանդակ օդափոխիչ կայանք պետք է սպասարկվի մեքենավարի կողմից: Թույլատրվում է նաև օդափոխիչ կայանքի աշխատանքն առանց մեքենավարի` պայմանով, որ ապահովվի հետևյալ պահանջների կատարումը`
1) օդափոխիչ կայանքը պետք է ունենա ինքնագրառող սարք, որը մշտապես պետք է ամրագրի օդափոխիչի արտադրողականությունը, դրա կողմից ստեղծվող օդի ճնշումը.
2) օդափոխիչ կայանքը պետք է կահավորված լինի սարքերով, որոնք հեռահար կառավարման կետին պետք է ազդարարեն օդափոխիչի նորմալ աշխատանքի պարամետրերի, արտադրողականության, դեպրեսիայի, օդափոխիչի և էլեկտրաշարժիչի առանցքակալների ջերմաստիճանի և այլ տատանումների մասին.
3) օդամղիչ սարքի աշխատանքի հեռակառավարման կետը պետք է գտնվի դիսպետչերական կայանում, որտեղից մշտապես պետք է հսկվեն ազդարարող սարքի բոլոր գործողությունները և ազդանշանները:
129. Օդափոխիչների հանկարծակի կանգառների դեպքում, որոնք կարող են պայմանավորված լինել դրանց անսարքությամբ կամ էլեկտրացանցի հոսանքազրկմամբ, պետք է անմիջապես հայտնել կազմակերպության համապատասխան ծառայությունների ղեկավարներին` դիսպետչերական ծառայությանը (այդպիսին լինելու դեպքում), հանքի հերթապահին: Գործող օդափոխիչը չաշխատելու և պահուստային օդափոխիչը գործարկելու անհնարինության դեպքում պետք է բացել հանքահորից վերև գտնվող անցախցային (շլյուզային) շենքի դռները կամ հանքի հորաբերանը փակող բոլոր սարքավորումները:
130. Գլխավոր օդափոխիչ կայանքները պետք է էլեկտրաենթակայանից ունենան միմյանցից անկախ երկու էլեկտրաուժային գծեր, որոնցից մեկը պետք է լինի պահուստային:
131. Գեներատորային հզորությունները որպես պահուստային էլեկտրամատակարարման աղբյուր օգտագործելու դեպքում` հանքը պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակությամբ վառելիքաքսուքային նյութերի պաշարով` պահուստային էլեկտրական գեներատորների գործարկման և սպասարկման համար: Նշված պահանջը տարածվում է նաև հանքի գլխավոր ջրհան կայանքի վրա` հանքի լեռնային փորվածքները ջրածածկումից պաշտպանելու համար:
132. Տեղական օդափոխման օդափոխիչը պետք է տեղակայվի թարմ օդի շիթի վրա` դուրս եկող օդի շիթից 10 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ, իսկ հեռավորությունը օդափոխման խողովակների ծայրից մինչև փորվածքի ճակատը պետք է լինի 10 մ-ից ոչ ավելի:
133. Վերընթաց փորվածքների հորատանցման ժամանակ արգելվում է օդափոխման խողովակագծերի տեղադրման ժամանակ հանքախորշից հետ մնալ 6 մ-ից ավելի: Մեքենայացված համալիրների օգտագործմամբ վերընթաց փորվածքների հորատանցումը և փորվածքների օդափոխումը օդաջրային խառնուրդով իրականացման ժամանակ պետք է ապահովվի փորվածքից դուրս եկող օդի շիթի հեռացումը` տեղական օդափոխման ներծծիչ օդափոխիչի օգնությամբ: Յուրաքանչյուր վերընթաց փորվածք պետք է ապահովված լինի հատուկ սարքով` օդի նմուշ վերցնելու համար:
134. Օդի նմուշառման արդյունքները հորատանցման և մաքրահանման փորվածքներում, յուրաքանչյուր հերթափոխում գրանցվում են հանքի ղեկավարության կողմից հաստատված գրանցամատյանում, որը վարում է հանքի տեխնիկական պատասխանատու անձը:
135. Ստորերկրյա հանքում օդի վիճակը վերահսկելու համար`
1) յուրաքանչյուր հանք պետք է ունենա օդափոխության պլան` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից.
2) օդի բաշխման ճշտությունն ըստ հորիզոնների, հանքի թևերի, բլոկների, խցերի որոշելու համար պետք է ամիսը մեկ անգամ վերցնել օդի նմուշ և չափել դրա որակական կազմը: Մնացած փորվածքներում օդի նմուշառում նախատեսվում է կատարել եռամսյակը մեկ անգամ.
3) մարդկանց հանքախորշ մտցնելուց առաջ, ինչպես նաև պայթեցման աշխատանքներ կատարելուց առաջ և հետո, չափիչ սարքերի միջոցով պետք է որոշվի հանքախորշի գազավորվածությունը: Այնպիսի հանքերում, որոնցում անջատվում են թունավոր գազեր, պետք է պարբերաբար կատարվի օդի նմուշառում և լաբորատոր եղանակով որոշվի դրանցում թունավոր գազերի պարունակությունը.
4) գազային ռեժիմով աշխատող հանքերում օդի որակական կազմի ստուգումը և նմուշառումը պետք է կատարվեն ամիսը երկու անգամ.
5) այնպիսի հանքերում, որտեղ օդի ջերմաստիճանը 20օC-ից բարձր է, օդի քանակի չափման հետ միասին պետք է կատարվի նաև մթնոլորտի ջերմաստիճանի չափում:
136. Յուրաքանչյուր հանք պետք է ունենա ստանդարտ կոնստրուկցիաներից պատրաստված, 4 մ-ից ոչ պակաս երկարությամբ օդի չափման կայան:
137. Օդի չափման կայանները պետք է ունենան հատուկ ցուցատախտակներ, որոնց վրա պետք է գրառվեն օդի չափման ժամանակը, օդի հաշվարկային և փաստացի քանակը և դրա շարժման արագությունը:
138. Յուրաքանչյուր հանքում առնվազն երեք տարին մեկ անգամ պետք է կատարվի օդադեպրեսիոն հանույթ: Դժվար օդափոխվող հանքերում օդադեպրեսիոն հանույթը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ: Օդադեպրեսիոն հանույթի արդյունքների հիման վրա` կազմակերպության ղեկավարության կողմից պետք է մշակվեն հատուկ միջոցառումներ և կազմվի ժամանակացույց` հայտնաբերված թերությունների վերացման համար:
139. Օդի քանակը և որակը որոշելու, ջերմաստիճանը և ճնշումը չափելու համար բոլոր հանքերը պետք է ունենան համապատասխան սարքեր` անոմոմետրեր, վայրկյանաչափեր, փոշեչափիչներ, էքսպրես սարքեր` օդում ածխաթթու գազի, ծծմբային գազերի, ածխածնի և ազոտի երկօքսիդների քանակությունը որոշելու համար:
7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԱՏԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1. ՔԱՐԱՂԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
140. Քարաղի հանքավայրերում մշտապես պետք է տարվեն լեռնաերկրաբանական աշխատանքներ`
1) ճշգրտելու հանքավայրի արդյունաբերական պաշարների մշակման երկրաբանահետախուզական պայմանները.
2) մշակվող հանքային դաշտի սահմաններում իրականացվեն երկրաբանական միջավայրի վիճակի մոնիթորինգի իրականացում` լեռնային աշխատանքների անվտանգության ապահովման համար:
141. Նախքան հանքահորի հորատանցումը կամ խորացումը` պետք է հանքահորի կտրվածքի կենտրոնից հորատվի հորատանցք և դրա ամբողջ խորությամբ վերցվի կեռը: Եթե հանքահորը հատվի ջրապարունակ հորիզոնի հետ, անհրաժեշտ է վերցնել ջրի փորձանմուշ, ենթարկել ստուգման` թունավոր և պայթյունավտանգ գազերի (ծծմբաջրածին, մեթան և այլն) պարունակությունը որոշելու համար:
142. Ջրապարունակ հորիզոնի հետ աղի հանքաշերտի շփման գոտում հանքախորշի մոտեցման ժամանակ նշված շփման տեղից 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա պետք է կատարվի առաջանցիկ հետախուզական հորատում:
143. Աղային շերտերի մշակման ժամանակ կարող են կիրառվել հանքաքարի հանույթի կոմբայնային, հորատապայթեցման կամ համակցված եղանակներ:
144. Բարձրահարկ շենքերով և շինություններով (երեք հարկ և ավելի) կառուցապատված բնակավայրերի տարածքների տակով անցնող հանքավայրի մշակման ժամանակ թույլատրվում է մշակել միայն աղի մեկ շերտ` մշակված տարածության պարտադիր լցափակում կատարելու պայմանով: Բնակավայրերից դուրս տարածքներում թույլատրվում է կատարել աղաշերտի մշակում այնպիսի պարամետրերով, որպեսզի հանքը պահպանվի ջրածածկումից, իսկ երկրի մակերևույթի վրա գտնվող օբյեկտները` ստորերկրյա լեռնային աշխատանքների վնասակար ազդեցություններից:
145. Պաշտպանիչ բնամասերում թողնված աղի պաշարները թույլատրվում է ամբողջապես կամ մասամբ արդյունահանել միայն հատուկ մշակված նախագծի համաձայն:
146. Հանքային դաշտի վերնամասում դժվար օդափոխվող գոտիների առկայության դեպքում դրանց արդյունավետ օդափոխման համար թույլատրվում է օգտագործել ստորերկրյա շարժական օդափոխման կայանքներ:
147. Աշխատանքային գոտիների արդյունավետ օդափոխման համար թույլատրվում է օդի կրկնակի օգտագործում` պայմանով, որ այն ենթարկվի միջանկյալ մաքրման` գազանման վտանգավոր խառնուրդներից: Օդի միջանկյալ մաքրման աստիճանը պետք է լինի այնպիսին, որպեսզի գազանման վտանգավոր խառնուրդների կոնցենտրացիան չգերազանցի սահմանային թույլատրելի խտության 30 %-ը, իսկ տաք և պայթյունավտանգ գազերով` 1 %-ը:
148. Օդի կրկնակի օգտագործում կարող է կատարվել ինչպես ամբողջ հանքային դաշտում, այնպես էլ առանձին տեղամասերում:
149. Այն հանքահորերում, որոնցով կատարվում է մարդկանց և բեռների իջեցում ու բարձրացում, օդի շարժման արագությունը չպետք է գերազանցի 14 մ/վրկ-ն:
150. Հողանցման ցանցի ընդհանուր անցողիկ դիմադրությունը չպետք է գերազանցի 10 Օմ-ը:
151. Կոմբայնների կիրառման եղանակով լեռնային փորվածքների հորատանցման ժամանակ նախատեսվում է էլեկտրական մալուխների և օդափոխման խողովակների անցկացում փորվածքի մի կողմով` միմյանցից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:
152. Կոմբայններով հորատանցված փորվածքներում ներքին այրման շարժիչներով մեքենաների շահագործման դեպքում թույլատրվում է փորվածքների երկու կողմից բացատարների փոքրացում մինչև 0,3 մ` պայմանով, որ յուրաքանչյուր 25 մետրի վրա կառուցվեն որմնախորշեր 0,7 մ խորությամբ, 1,2 մ լայնությամբ և 1,8 մ բարձրությամբ: Փորվածքի ելանցքի մոտ պետք է տեղադրվի ցուցանակ` «Տրանսպորտի երթևեկության ժամանակ անցումն արգելվում է» մակագրությամբ:
153. Հանքում եռակցման աշխատանքների կատարման տեղերում պետք է լինեն երկու 10 լիտրից ոչ պակաս տարողությամբ կրակմարիչներ, 0,2 մ3 ավազ և բահեր: Լեռնային աշխատանքների զարգացման պլաններում պետք է նախատեսվեն միջոցառումներ ջրածածկումից հանքը պաշտպանելու համար:
154. Աղի հանքերի շինարարության և շահագործման ժամանակ պետք է նախատեսվեն դրանց բացումը և մշակումը հիդրոմեկուսիչ տեղամասերով` թողնելով պաշտպանիչ հիդրոմեկուսիչ բնամասեր, ինչպես նաև որոշվեն հիդրոմեկուսիչ միջնապատերի շինությունների տեղերը` աղաջրի վթարային դրսևորումների դեպքում: Աղաջրի վթարային դրսևորումները հանքահորերում պետք է վերացվեն տամպոնացման (ցեմենտացման) եղանակով:
155. Հիդրոմեկուսիչ միջնապատերի կառուցման տեղերում չպետք է լինեն ապարների ճեղքվածքներ, երկրաբանական խախտումներ, երկրաբանահետախուզական հորատանցքեր:
156. Աղի հանքերում, որպես պաշտպանության միջոց, ջրածածկման և երկրի մակերևույթի վրա տեղակայված օբյեկտները լեռնային աշխատանքների վնասակար ազդեցությունից պահպանելու համար թողնվում են`
1) միջխցային, ընթացային պաշտպանիչ բնամասեր, ինչպես նաև բնամասեր` նախապատրաստական փորվածքների մոտ.
2) պաշտպանիչ հիդրոմեկուսիչ և պաշտպանիչ միջհանքային բնամասեր.
3) պաշտպանիչ բնամասեր հանքային դաշտի հիդրոմեկուսիչ տեղամասերով մշակման ժամանակ.
4) անոմալ երևույթների գոտու (տեկտոնական ճեղքվածքներ, թուլացման գոտիներ) տակ թողնված պաշտպանիչ բնամասեր.
5) միջհորատանցքային պաշտպանիչ բնամասեր:
157. Հանքային դաշտի սահմաններում բոլոր հորատանցքերը, որոնք հատում են ջրապարունակ հորիզոններ, պետք է ցեմենտացվեն, իսկ դրանց շուրջը, եթե դա պահանջում են հանքավայրի հիդրոերկրաբանական պայմանները` թողնվեն պաշտպանիչ բնամասեր:
158. Աղի հանքերի փորվածքներում աղաջրի և ջրի յուրաքանչյուր հոսք պետք է ժամանակին դադարեցվի աղաջրապարունակ ճեղքվածքները ցեմենտացնելու միջոցով անջրանցիկ պատնեշի կառուցմամբ, կամ ներհոսքը փակող այլ միջոցներով: Նշված եղանակի ցածր արդյունավետության դեպքում թույլատրվում է կառուցել ջրահավաք ավազաններ ու դրանցում կուտակված ջուրը պոմպերի միջոցով արտամղել երկրի մակերևույթ:
159. Անջրանցիկ պատնեշների կառուցման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`
1) աշխատանքները պետք է կատարվեն հատուկ նախագծով` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից.
2) պատնեշների տեղադրման կետից 15 մ-ից ոչ պակաս երկարությամբ, դրանց երկու կողմից, հորատման աշխատանքները պետք է կատարվեն առանց պայթեցումների.
3) կառուցվող պատնեշի մոտ 50 մ տարածության վրա չպետք է լինեն երկրաբանական խախտումներ և փորված հետախուզական հորատանցքեր.
4) պատնեշը կոռոզիայի նկատմամբ պետք է լինի կայուն:
160. Աղաջրի դեմ պայքարի անհրաժեշտ սարքավորումները, սարքերը և նյութերը պետք է պահվեն հանքահորում նախապես առանձնացված տեղում` օգտագործման համար պատրաստ վիճակում:
161. Հանքահորերից դուրս մղված աղաջրերի հավաքման տեղերը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ:
162. Ջրապաշտպանիչ շերտի նստվածքի չափը պակասեցնելու համար մաքրահանման աշխատանքների կատարման մշտական և երկարատև կանգնեցված սահմանների մոտ պետք է ստեղծվեն թուլացման գոտիներ` ի հաշիվ հանքավայրի մշակման եղանակի պարամետրերի փոփոխության կամ մշակվող տարածության լցափակման:
163. Երկրի մակերևույթի վրա տեղակայված շենքերի և շինությունների, բնապահպանական օբյեկտների պահպանման միջոցները պետք է ընտրվեն` ելնելով երկրի մակերևույթի սպասվելիք ձևախախտումներից (ձևափոխումներից)` հաշվի առնելով միջոցները` ջրածածկումից հանքերի պաշտպանության համար:
164. Աղի հանքերի փորվածքների լուծարումը և գործունեության դադարեցումը կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 319-Ն որոշման պահանջներին համապատասխան:
2. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
165. Ստորերկրյա այն հանքավայրերը, որոնց անձնակազմի բնական ճառագայթման աղբյուրներով պայմանավորված ճառագայթահարման տարեկան դոզան գերազանցում է 1 mSv-ը, համարվում են ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներ և դրանց նկատմամբ, սույն Կանոնի պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն և 1489-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով:
166. Ճառագայթային վտանգ ներկայացնող ստորերկրյա հանքավայրերը պետք է ունենան ճառագայթային անվտանգության ծրագիր, որով պետք է սահմանվեն`
1) ճառագայթային անվտանգության համար պատասխանատուները.
2) ճառագայթային վտանգ ներկայացնող գոտիները (հսկման գոտին) և դրանց հարակից այն տարածքները, ուր պետք է իրականացվի ճառագայթային մոնիթորինգ (դիտարկման գոտին).
3) ներհանքային և շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգերը.
4) անձնակազմի կատեգորիավորումը և անձնակազմի դոզիմետրիկ հսկողության համակարգը.
5) անձնակազմի անհատական պաշտպանության կազմակերպման կարգը.
6) օպտիմալացման սկզբունքի ներդրման պայմաններն ու կարգը: Ճառագայթային անվտանգության ծրագրի բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:
167. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերում պետք է լինի աշխատանքների որակի ապահովման ծրագիր:
168. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերը շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի անձնակազմի պատրաստումը ճառագայթային անվտանգության հարցերով և ներդնի ճառագայթային վտանգավոր աշխատանքների կատարման թույլտվության միջոցառումներ:
169. Ճառագայթային իրավիճակի բարձր ցուցանիշներ (օդում ռադիոակտիվ իզոտոպների բարձր խտություն, գամմա-ճառագայթման բարձր հզորություն) ունեցող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերում լեռնային աշխատանքները պետք է մշակվեն և իրականացվեն օդափոխության առավելագույն արդյունավետությամբ, ապահովելով`
1) հանքավայրի բացման, նախապատրաստման և շահագործման լավագույն եղանակների ընտրություն.
2) հանքային դաշտի մշակում հակառակ կարգով` օդատար հանքահորից դեպի օդ մատուցող հանքահորը.
3) հանքավայրի մշակման այնպիսի եղանակի ընտրություն, որը կնպաստի հանքային մթնոլորտում ռադոնի և դրա դուստր իզոտոպների անջատմանը:
170. Արգելվում է հանքի աշխատանքային տեղերում (տեղամասեր, բլոկներ, խցեր, հանքախորշեր) կատարել հաջորդաբար օդափոխում:
171. Արգելվում է կազմակերպել աշխատանքային մշտական տեղեր` հանքի հորիզոնների, լեռնանցման հանքախորշերի, բլոկների օդի ելքային շիթերի վրա: Բացառիկ դեպքերում օդի ելքային շիթերի վրա կարող են կազմակերպել մշտական աշխատանքային տեղեր` պայմանով, որ մշակվեն հատուկ միջոցառումներ, որոնք կապահովեն անձնակազմի ճառագայթային անվտանգությունը:
172. Հանքերում պետք է կատարվի հորիզոնների, տեղամասերի, բլոկների, խցերի մեկուսացում` դրանց մշակմանը համընթաց: Հանքից դուրս եկող օդի շիթը պետք է մթնոլորտ արտանետվի միայն դիֆուզորի միջոցով` օդի շիթն ուղղված վերև:
173. Անբավարար ճառագայթային իրավիճակի դեպքում հանքավայրի աղտոտված տարածքներում աշխատող անձնակազմը, փոշուց և ռադիոակտիվ աերոզոլներից պաշտպանության նպատակով պետք է ապահովված լինի շնչադիմակներով:
174. Ստորերկրյա փորվածքների հանքային ջրերը պետք է փակ ջրատարներով հեռացվեն դեպի հատուկ ջրահավաք տարաներ և առավելագույնս օգտագործվեն հանքաքարի վերամշակման տեխնոլոգիական գործընթացներում:
175. Վերանորոգման ուղարկելուց առաջ պետք է ստուգվի լեռնային սարքավորումների արտաքին ռադիոակտիվ աղտոտվածությունը, անհրաժեշտության դեպքում` իրականացվի դրանց ապաակտիվացում: Որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորումները ենթակա են պարտադիր ապաակտիվացման: Վերանորոգման ուղարկվող կամ որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորման արտաքին մակերեսի ցանկացած մասից գամմա-ճառագայթման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 0.5 mSV/հ(50մ mR/հ):
176. Ռադիոակտիվ աղտոտվածությամբ տեխնոլոգիական սարքավորումների ապաակտիվացումը պետք է իրականացվի ամուր ծածկույթ ունեցող հատուկ հարթակի վրա: Ապաակտիվացման արդյունքում առաջացած ռադիոակտիվ հեղուկները պետք է հավաքվեն հատուկ տարաների մեջ: Արգելվում է ապաակտիվացման արդյունքում առաջացած ռադիոակտիվ հեղուկների արտահոսքը շրջակա միջավայր:
177. Հանքի հիմնական արտադրական հրապարակի գոտու շուրջը պետք է ստեղծվի դիտարկման գոտի, որի չափերը սահմանվում են նախագծով:
178. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերի հսկման գոտում աշխատող անձնակազմի ելքն ու մուտքը պետք է իրականացվեն ճառագայթային անվտանգության անցակետով: Ճառագայթային անվտանգության անցակետի նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշումով և այլ իրավական ակտերով:
179. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքերի մարման ժամանակ արտադրական գործունեության հետևանքով երկրի մակերևույթի վրա խախտված հողատարածքները պետք է ենթարկվեն ռեկուլտիվացման: Ռեկուլտիվացման աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշման պահանջներին համապատասխան: Ռեկուլտիվացման նախագիծը կազմվում է լիցենզավորված մասնագիտական կազմակերպությունների կողմից: Նախագիծը ենթակա է ճառագայթային անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
180. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքերում փոշու հետ պայքարի միջոցառումների իրականացման, մթնոլորտի կազմի նկատմամբ սահմանված նորմերի և ճառագայթային անվտանգության պահպանման համար պատասխանատու են այդ հանքերը շահագործող կազմակերպությունները:
3. ՍՂՈՑԱԾ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
181. Սղոցած քարերի ստորերկրյա հանքավայրերի մշակման նախագիծը և ամրակապման ու առաստաղի կառավարման անձնագրերը կազմվում են երկրաբանաերկրաֆիզիկական տվյալների ու հորատման արդյունքների հիման վրա:
182. Հանքավայրերի շերտային հանույթի ժամանակ ամրակապման հենակները պետք է տեղակայվեն լավ մաքրված միջշերտային առափների (բերմա) վրա: Արգելվում է միջշերտային առափների որևիցե լրացուցիչ մշակում կամ կտրում քարհատ մեքենայով:
183. Բոլոր գործողությունների` բլոկների սղոցման, քարհատ մեքենաների և տրանսպորտային միջոցների դասավորության և տեղաշարժման սխեմաների, հանդիպակաց փորվածքներում աշխատանքների կատարման, քարհատ մեքենաների հավաքման և կազմատման, ամրակապման և առաստաղի կառավարման անձնագրերի, ենթահիմքային բնամասերի մեծության համար պետք է կազմվի տեխնոլոգիական քարտ` հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից:
184. Արգելվում է`
1) տրանսպորտային միջոցների մուտքը հանքախորշ` առանց քարհատ մեքենայի աշխատանքի համար պատասխանատու անձի (բրիգադիրի) թույլտվության.
2) հանքախորշի վերևի մասում ձեռքով կատարել չսղոցված քարի պոկում.
3) կատարել քարհատ մեքենայի կտրող գլխիկների տեղակայում և փոխում` առանց էլեկտրական վահանակից կամ անջատիչից այն հոսանքազրկելու.
4) գործող փորվածքների հիմքերը համահարթեցնել քարամանրուքով:
4. ՄԱՔՐԱՀԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ` ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԼՈՒԾԱԶԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ
185. Լուծազատման եղանակով ստորերկրյա հանքավայրերի մշակման նախագծերում պետք է նախատեսվեն միջոցառումներ` կանխելու արգասավոր լուծույթների մուտքը դեպի տրանսպորտային և մարդկանց տեղաշարժի փորվածքներ: Անհրաժեշտության դեպքում, արգասավոր նյութերի հնարավոր հոսքը կանխելու նպատակով, դրանց որսման գոտուց դուրս պետք է հորատվեն դիտարկման հորատանցքեր:
186. Այն աշխատանքները, որոնք կապված են քիմիական ռեագենտների օգտագործման հետ, պետք է կատարվեն անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ:
187. Ստորերկրյա լուծազատման ժամանակ մաքրահանման գոտու նկատմամբ հսկողություն իրականացնելու համար դրա ամբողջ շրջագծով պետք է հորատվեն հսկողական հորատանցքեր: Լուծազատման համար բլոկի նախապատրաստման ամբողջ ընթացքում հանքի մարկշեյդերական ծառայությունը պետք է պարբերաբար իրականացնի դիտարկում` ապարների շարժի և ձևախախտման նկատմամբ:
188. Լուծազատման աշխատանքներն սկսելուց առաջ բլոկում պետք է խցակալվեն նախկինում հորատված բոլոր հորատանցքերը (երկրաբանահետախուզական, հիդրոերկրաբանական)` բացառությամբ դիտարկման հորատանցքերի, նախապատրաստման և պարուրակավոր փորվածքներից, արգասավոր նյութերի որսման համար ջրքաշ հորիզոնից: Մինչև լուծույթը բլոկ մղելը` պետք է ջրի բացթողմամբ ստուգվի լեռնային զանգվածի ֆիլտրացման հատկությունները և լուծույթի հոսքը:
189. Ջրքաշման և ոռոգման հորիզոնները պետք է ունենան երկուսից ոչ պակաս ելքեր, որոնցից մեկը պետք է ապահովի մարդկանց ելքը դեպի վերևում գտնվող հորիզոնը:
190. Ջրքաշման և ոռոգման հորիզոնների փորվածքների օդափոխումը պետք է իրականացվի մղման սխեմայով` օդի դուրս եկող շիթի անմիջապես երկրի մակերևույթ արտամղմամբ: Արգելվում է համահանքային օդափոխման դարձափոխման ժամանակ լուծավորման տեղամասում կատարել օդի շիթի շրջում:
191. Թթու լուծույթների մղման և արտամղման խողովակագծերը պետք է պատրաստվեն թթվադիմացկուն նյութերից (հատուկ մակնիշի պողպատ, պոլիէթիլեն և այլն):
192. Պոլիէթիլենային խողովակագծերի շահագործման դեպքում պետք է նախատեսվեն տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության միջոցառումներ և պաշտպանություն` ստատիկ էլեկտրականության ազդեցությունից:
193. Լեռնային փորվածքներով խողովակագծերը պետք է անցկացնեն ուժային մալուխներից 500 մմ հեռավորության վրա: Արգելվում է պոլիէթիլենային խողովակագծերի կիրառումը գազավտանգ կամ փոշեվտանգ, ինչպես նաև ինքնաբռնկման հակում ունեցող հանքերում:
194. Քիմիական ռեագենտների, արգասիքների և թթուների լուծույթների լցավորումը ռեզերվուարներ և այլ տարողություններ պետք է կատարվի դրանց վերևի եզրից 150 մմ-ից ոչ պակաս ցածր: Նշված տարողությունները պետք է սարքավորվեն նյութերի լցավորման մակարդակը հսկող ավտոմատ սարքերով և ձայնային ազդարարիչներով: Լուծույթների լցավորված տարողությունների 200 մմ-ից ավելի չափեր ունեցող դիտանցքերը պետք է լինեն փակ: Դրանք թույլատրվում է բացել միայն լուծույթների լրիվ դատարկումից հետո: Տարողությունների սպասարկման հարթակը պետք է ունենա ցանկապատ` 1,2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:
195. Արգելվում է իրականացնել խողովակագծերի և սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում` մինչև չիրականացվեն միջոցառումներ խողովակագծերի լուծույթների անվտանգ մատուցումը (մղումը) ապահովելու համար:
5. ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԻ ՀԱԿՈՒՄՈՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
196. Լեռնային հարվածի հակումով հանքավայրերում լեռնային աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն հանքավայրի հարվածավտանգավորության դասը որոշվող փաստաթղթերով, որոնցով սահմանվում են միջոցառումներ` հանքավայրի կոնկրետ տեղամասում հարվածի վտանգի իջեցման համար:
197. Լեռնային հարվածի հակումով յուրաքանչյուր հանքավայրում կազմակերպության ղեկավարության կողմից պետք է ստեղծվի հատուկ ծառայություն` լեռնային հարվածի կանխատեսման և կանխարգելման համար: Նշված ծառայությունը, որը գործում է որպես կազմակերպության ենթակառուցվածքային ստորաբաժանում, պետք է մշակի լեռնային հարվածի դեմ պայքարի միջոցառումներ, որոնք ներառվում են կազմակերպության հեռանկարային և ամենամյա լեռնային աշխատանքների զարգացման պլաններում:
198. Յուրաքանչյուր հանքավայրում պետք է արվի երկրադինամիկական շրջանցում և լեռնային աշխատանքների կատարման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ սկզբունքները`
1) հանքավայրի բացումը, հանքային մարմինների նախապատրաստումը և մշակումը պետք է կատարվեն լեռնային զանգվածի նվազագույն կտրտվածությամբ` ապահովելով պաշարների հավասարաչափ կորզումը տեղամասերում, բնամասերում` մեղմելով լարվածության կենտրոնացումը, որոնք կարող են առաջացնել լեռնային հարված.
2) հանքի հանքահորերի, հորիզոնների և մերձհանքահորային փորվածքների տեղաբաշխվածության ընտրությունը պետք է կատարվի ոչ հարվածավտանգավոր կամ թույլ հարվածավտանգավոր ապարներում.
3) լեռնային աշխատանքները պետք է կատարվեն առանց կոշտ բնամասեր թողնելու, որոնք առավելապես չեն համընկնում մաքրահանման ճակատի հետ.
4) լեռնային զանգվածի բեռնաթափման աշխատանքները բարձր լարվածությամբ խտություններում պետք է իրականացվեն ապարների առաջանցիկ վերամշակմամբ և լրամշակմամբ` լոկալ բեռնաթափման մեթոդով (հորատում պայթանցքերով կամ հորատանցքերով, զանգվածի լարվածությունը թուլացնող ստորերկրյա` առանց մակերևութային հետքի պայթեցում):
8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՎԵՐՀԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1. ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ, ԹԵՔ ԵՎ ՈՒՂՂԱՁԻԳ ՓՈՐՎԱԾՔՆԵՐՈՎ
199. Ստորերկրյա հանքի հորիզոնական փորվածքներով 1 կմ և ավելի հեռավորությամբ աշխատատեղեր մարդիկ պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցներով:
200. Հատուկ սարքավորված ուղևորատար վագոններով մարդկանց տեղափոխման ժամանակ տրանսպորտային միջոցի շարժման արագությունը պետք է լինի 20 կմ/ժ-ից ոչ ավելի, ուղետարանցման տեղերում արագությունը պետք է իջեցվի մինչև 10 կմ/ժ:
201. Մարդկանց` տրանսպորտային միջոցներ նստեցման տեղերը պետք է ունենան բավարար էլեկտրական լուսավորություն:
202. Մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցներով թույլատրվում է փոխադրել նաև գործիքներ և պահեստամասեր` պայմանով, որ դրանց ծայրերը չպետք է դուրս գտնվեն տրանսպորտային միջոցի եզրաչափերի սահմաններից:
203. Արգելվում է`
1) մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցներով փոխադրել պայթուցիկ նյութեր, հեշտ բռնկվող կամ թունավոր նյութեր.
2) մարդկանց տեղափոխող վագոններին կցել բեռնատար վագոններ:
204. Յուրաքանչյուր հերթափոխում մարդկանց տեղափոխելուց առաջ տեխնիկական պատասխանատու անձի կողմից պետք է կատարվի տրանսպորտային միջոցի զննում: Զննման արդյունքները գրառվում են գրանցամատյանում, որի ձևը և վարման կարգը հաստատվում են կազմակերպության ղեկավարության կողմից: Մարդկանց տեղափոխող ներքին այրման շարժիչներով աշխատող ինքնագնաց տրանսպորտային միջոցի համար լրացվում է նաև ուղեգիր:
205. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է կատարվի ստորերկրյա հանքի ռելսուղիների հպակային հաղորդալարերի մաշվածության ստուգում:
206. Ռելսուղիների շահագործումն արգելվում է`
1) եթե ռելսուղիների գլխիկների մաշվածությունը Ռ-24 տեսակի ռելսերի համար կազմում է 12 մմ, Ռ-33 տեսակի ռելսերի համար` 10 մմ, Ռ-38 տեսակի ռելսերի համար` 20 մմ, Ռ-43 տեսակի ռելսերի համար` 23 մմ և Ռ-50 տեսակի ռելսերի համար` 27 մմ.
2) եթե ռելսերում առկա են լայնական և երկայնական ճեղքվածքների, ինչպես նաև հատակային մասի շեղումներ.
3) եթե ռելսուղու առանցքից ռելսի շեղումները կցվանքներում կազմում են 50 մմ-ից ավելի:
207. Բոլոր գործող փորվածքներում տարին մեկ անգամ պետք է կատարվի բացատարման ռելսուղիների մակարդակաչափում (նիվիլիրովկա) և բացվածքների համապատասխանության ստուգում:
208. Հանքի ղեկավարության կողմից յուրաքանչյուր տարի պետք է հաստատվի ռելսուղիների սխեման` դրա վրա նշելով հորանամերձ բակում և բեռնաթափման կետերում մանևրային գործողությունների կատարման կարգը, տրանսպորտային միջոցի շարժման թույլատրելի արագությունը, շարժակազմի մեծությունը, ազդանշանային սարքավորումների տեղաբաշխվածությունը, նշանները և դրանց նշանակությունը: Ռելսուղիների սխեմայի և աշխատանքների կազմակերպման հետ պետք է ծանոթ լինեն հանքի բոլոր աշխատողները:
209. Հորանամերձ բակերում, հիմնական բացատարման փորվածքներում, թեք հանքահորերում, որտեղ շահագործվում են մինչև 2,2 մ3 տարողությամբ վագոնիկներ և մինչև 7 տ կցորդման քաշով էլեկտրաքարշեր, թույլատրվում է օգտագործել Ռ-24 տեսակի ռելսեր, ավելի մեծ տարողություն ունեցող վագոնիկների դեպքում` Ռ-33 և Ռ-38 տեսակի ռելսեր: Օդափոխման և միջանկյալ հանքամիջանցքներում, որտեղ շահագործվում են մինչև 4 տ կցորդման քաշով էլեկտրաքարշեր, թույլատրվում է օգտագործել Ռ-18 տեսակի ռելսեր:
210. Թեք և ուղղաձիգ փորվածքներով, որոնք ծառայում են որպես երկրի մակերևույթ դուրս գալու ելքեր, ինչպես նաև հորիզոնների միջև վերջնական կետերի նիշերի տարբերությունը 40 մ-ից ավելի լինելու դեպքում, պետք է կազմակերպվեն մարդկանց տեղափոխում մեխանիզմներով:
211. Մարդկանց տեղափոխումը թույլատրվում է`
1) մարդատար վագոնիկներով` թեք փորվածքներով թեքման անկյունը մինչև 100 սարքավորված ռելսուղիներով.
2) ինքնագնաց մեքենաներով` ոչ ռելսային լեռնային փորվածքներով թեքման անկյունը մինչև 150.
3) միընթաց կախովի ճոպանուղիներով` եթե թեքման անկյունը մինչև 300 է:
212. Մարդկանց տեղափոխման համար նախատեսված ամեն մի շարժակազմ պետք է սարքավորված լինի հուսալի և անխափան գործող ավտոմատ հարմարանքներով` պարաշյուտներով` մետաղե ճոպանի և կցման սարքավորումների կտրման դեպքում գնացքն առանց կտրուկ ցնցումների կանգնեցնելու համար: Նշված պարաշյուտները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր վագոնիկի վրա և ընդհանուր ձգիչով կապվեն միմյանց հետ` ավտոմատ սարքերով կամ ձեռքի շարժաբերով միացման ժամանակ` դրանց միաժամանակ գործելն ապահովելու համար:
213. Յուրաքանչյուր շարժակազմ կամ վագոնիկ, որը ծառայում է մարդկանց տեղափոխման համար, պետք է ապահովված լինի լուսային ազդանշանով` տեղադրված առաջին վագոնիկի վրա` ըստ գնացքի շարժման ուղղության:
214. Թեք փորվածքներով մարդկանց տեղափոխման համար նախատեսված վագոնիկները, նախքան շահագործման հանձնելը, պետք է ենթարկվեն փորձարկման, երբ վագոնիկը (կամ գնացքը) առավելագույն բեռով և առավելագույն արագությամբ թեքությունով շարժվում է դեպի ներքև:
215. Յուրաքանչյուր հերթափոխից առաջ վագոնիկները, որոնք նախատեսված են մարդկանց թեք փորվածքներով բարձրացնելու կամ իջեցնելու համար, պետք է զննվեն, իսկ պարաշյուտները` փորձարկվեն ձեռքի շարժաբերով:
216. Մարդկանց տեղափոխման ժամանակ վագոնավարը պետք է գտնվի առաջին վագոնի առաջնամասում: Նույն տեղում պետք է գտնվի նաև պարաշյուտների շարժաբեր մասի և արգելիչ սարքվածքի ղեկալծակը:
Այնպիսի փորվածքներում, որտեղ մարդկանց տեղափոխումը կատարվում է հատուկ վագոնիկներով, ռելսուղիների տեսակը և ռելսուղիների երեսարկման ձևերը պետք է համապատասխանեն պարաշյուտների տեսակին և օգտագործվող վագոնիկների ընթացային մասին: Երկուղի փորվածքներով մարդկանց տեղափոխման համար օգտագործվող վագոնիկների որմնանցքերն ուղեմեջի կողմից պետք է փակվեն մետաղե ցանցով:
217. Մարդկանց տեղափոխող շարժակազմի վագոնիկները միմյանց հետ պետք է կցվեն երկակի կցիչներով, կամ մեկ կցիչով ապահովիչ շղթայով: Կցիչի կենտրոնական ձողիկները, կեռերը և ապահովիչ շղթաները պետք է առավելագույն ստատիկ բեռնվածության համեմատ ունենան 13-ապատիկից ավելի պաշար և փոխվեն ոչ ուշ, քան կախելուց 5 տարի հետո:
218. Մարդկանց բարձրացման և իջեցման համար նախատեսված փորվածքները պետք է սարքավորվեն վթարային և աշխատանքային ազդանշաններով: Վթարային ազդանշանը պետք է հասանելի լինի վագոնիկում կամ վերելքավանդակում գտնվող մարդկանց համար, իսկ աշխատանքային ազդանշանը պետք է մեքենավարին ցույց տա, թե որ հորիզոնից է տրված ազդանշանը: Ազդանշանների ցուցատախտակը պետք է տեղադրվի ազդանշանների տրման և ընդունման բոլոր կետերում: Մեքենավարի և մարդկանց նստեցման հարթակների միջև պետք է լինի հաղորդակցման կապ:
219. Արգելվում է մարդկանց տեղաշարժը թեք փորվածքների վերելքային բաժանմունքով: Արգելվում է նաև թեք փորվածքներում վերհան սարքավորումների աշխատանքի ժամանակ վագոնիկների կցման և անջատման հրապարակներ դուրս գալ այն անձանց, ովքեր առնչություն չունեն տվյալ աշխատանքների կատարման հետ:
220. Թեք փորվածքներով բացատարման ժամանակ ճոպանների կամ շղթաների կտրման դեպքերում վագոնիկների ցած գլորվելը կանխելու համար պետք է նախատեսված լինեն խոչընդոտող հարմարանքներ: Ծայրային ճոպաններով բացատարման ժամանակ պետք է կիրառվեն հանովի որսիչներ, որոնք պետք է դրվեն ճոպանի ամրացման նկատմամբ վերջին վագոնի վրա: Ծայրային ճոպանով բացատարման ժամանակ զրահները և կցավորման սարքավորումները պետք է փորձարկվեն ճոպանների յուրաքանչյուր վերաամրակապման դեպքում` առավելագույն բեռն իջեցնելու և բարձրացնելու միջոցով: Յուրաքանչյուր փորձարկումից հետո պետք է մանրամասն զննել ճոպանների ամրացման հանգույցի և կցավորման սարքավորումների վիճակը:
221. Ծայրային ճոպաններով բացատարման ժամանակ`
1) հորիզոնական մուտքերով թեք փորվածքների վերևի ընդունող հարթակների վրա պետք է տեղադրվի կասեցնող սևեռապնդիչ.
2) ընդունող հարթակներից վերև պետք է տեղադրվեն պաշտպանիչ արգելափակոցներ` սարքավորված ավտոմատ ամորտիզացնող սարքերով: Այնպիսի փորվածքներում, որոնք ունեն մինչև 100 թեքման անկյուն, ոչ մեծ քանակությամբ վագոնիկների (1-2 հատ շարժակազմում) դեպքում թույլատրվում է ունենալ կոշտ արգելափակոցներ.
3) ընդունող հարթակներից ներքև, ինչպես նաև միջանկյալ փորվածքների մուտքերում, պետք է տեղադրվեն հեռակառավարմամբ կոշտ արգելափակոցներ.
4) մինչև 30 մ երկարություն ունեցող փորվածքներում, որոնք նախատեսված են օժանդակ նյութերի և սարքավորումների փոխադրման համար, թույլատրվում է կիրառել ձեռքի կառավարմամբ արգելափակոցներ:
222. Ժապավենային փոխարկիչներով սարքավորված թեք փորվածքները կարող են մարդկանց համար ծառայել որպես հաղորդակցման ուղի` պայմանով, որ մեկ կողմից ունենան 0.7 մ-ից ոչ պակաս լայնությամբ անցուղի, իսկ մյուս կողմից` փոխարկիչի ցցված մասից 0.4 մ-ից ոչ պակաս լայնությամբ բացակ:
223. Ծայրային ճոպաններով բեռների բացատարման ժամանակ վագոնիկները միմյանց հետ կցելու, ինչպես նաև դրանց ճոպաններն ամրացնելու համար պետք է օգտագործվեն կցիչ սարքեր, որոնք կբացառեն դրանց ինքնակամ անջատումը: Փորվածքներում, որոնց թեքման անկյունը 180-ից բարձր է, ծայրային ճոպաններով բացատարման ժամանակ պետք է կիրառվեն հակաշղթաներ: Վագոնների կցիչ սարքերն առավելագույն բեռնվածության նկատմամբ պետք է ունենան 6-ապատիկ ամրության պաշար, իսկ ծայրային ճոպանով բեռների բացատարման ժամանակ` 10-ապատիկ:
224. Թեք փորվածքների վերևի ընդունման հարթակների վրա, ծայրային անջատիչներից հետո, պետք է տեղադրվեն արագության մարիչներ` գերբարձրացումից պաշտպանելու համար:
225. 500-ից ավելի թեքությամբ թեք փորվածքներով վագոնիկներով և վերելքավանդակներով մարդկանց տեղափոխման ժամանակ պարաշյուտների ձեռքով շարժաբերման համար հարմարանքներ, ինչպես նաև հատուկ սպասարկող վագոնավարներ չեն նախատեսվում:
226. Մարդկանց բարձրացումը և իջեցումն ուղղաձիգ փորվածքներով պետք է կատարվեն վերելքավանդակով, իսկ հորատանցման ժամանակ` բադյաներով: Մարդկանց իջեցումը և բարձրացումն ինքնաշրջվող բադյաներով թույլատրվում է բլոկավորման առկայության դեպքում, ինչը կապահովի բադյայի բարձրացումը` ընդունման հարթակից ոչ բարձր:
227. Մարդկանց բադյաներով իջեցման և բարձրացման ժամանակ`
1) բադյաները պետք է շարժվեն ուղղորդիչներով.
2) արգելվում է մարդկանց իջեցումը և բարձրացումն առանց ուղաձիգ շրջանակներ ունեցող և գլխանոցներով (զոնտ) չսարքավորված բադյաներով, ինչը կապահովի դրանց պաշտպանությունը պատահական ընկնող առարկաներից.
3) բադյայի շարժման արագությունը հանքահորով չպետք է գերազանցի 0,8 մ/վրկ, խորը հանքահորերում` 1 մ/վրկ, իսկ մինչև 15 մ հեռավորության վրա աշխատատեղին մոտենալը` 0,3 մ/վրկ-ից ոչ ավելի.
4) մարդկանց նստեցումը բադյաներ և դրանցից դուրս գալը պետք է կատարվի բադյայի կանգնած վիճակում` ներքևի ընդունման հարթակից հատուկ սանդուղքների միջոցով կամ բադյայի աստիճաններով.
5) արգելվում է մարդկանց գտնվել բադյայի մեջ կանգնած կամ դրա պռնկին նստած.
6) մարդկանց նստեցումը բադյաներ և նրանց իջեցումը միջանկյալ հորիզոններում և խցերում պետք է կատարվեն հետծալովի հարթակներով.
7) արգելվում է մարդկանց իջեցումը և բարձրացումը հատակից դատարկվող բադյաներով:
228. Մարդկանց և բեռների իջեցման և բարձրացման համար նախատեսված ուղղաձիգ և թեք փորվածքների անցման ժամանակ`
1) կցավորման սարքերը, նախքան դրանց կախելը, այնուհետ 6 ամիսը մեկ անգամ, պետք է փորձարկվեն կրկնապատիկ բեռնվածությամբ.
2) կցավորման սարքերը պետք է ունենան կեռի բացվածքները հուսալի փակող հարմարանքներ.
3) կցավորման սարքերը ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ, պետք է վերափոխվեն նորերով:
229. Միահարկ կախովի տախտամածները պետք է կախվեն ճոպաններից` ոչ պակաս, քան 4 տեղերից: Երկու և ավելի հարկերով տախտամածների ամրակցումը ճոպաններին պետք է կատարվի այնպես, որ չխախտվի տախտամածների հորիզոնական կայունությունը և բացառվի դրանց լռվելը:
230. Մարդկանց իջեցման և բարձրացման վերելքավանդակները պետք է ունենան մետաղե հոծ բացովի տանիք, ինչպես նաև ամուր հոծ հատակ: Վերելքավանդակի կողերի երկու կողմերից ամբողջ երկարությամբ պետք է տեղադրվեն բռնաձողեր, իսկ բարձրությամբ` երեսարկվեն անցքեր ունեցող մետաղե թիթեղներով: Վերելքավանդակների դռները պետք է տեղադրվեն ճակատային կողմերից: Դռների կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի դրանք վերելքավանդակի շարժման ժամանակ չճոճվեն: Դռները պետք է բացվեն դեպի ներս և դրսից փակվեն սողնակով: Վերելքավանդակի հատակին պետք է տեղադրվեն սևեռապնդիչներ` հանքափոշով շարժման ժամանակ վագոնիկները հուսալիորեն պահելու համար:
231. Վերելքավանդակի վերևի հարկի հեռավորությունը հատակից մինչև դրա տանիքի տակի դուրս ցցված մասերը պետք է լինի 1,9 մ-ից ոչ պակաս: Վերելքավանդակի մնացած հարկերի բարձրությունը պետք է լինի 1,8 մ-ից ոչ պակաս:
232. Վերելքավանդակի յուրաքանչյուր հարկում գտնվող մարդկանց թիվը սահմանվում է` ելնելով դրա հատակի օգտակար մակերեսից` 5 մարդ յուրաքանչյուր 1 մ2 վրա, իսկ հորատանցման բադյաների համար` 4 մարդ` յուրաքանչյուր 1 մ2 վրա:
233. Մարդկանց իջեցման և բարձրացման համար նախատեսված վերելքավանդակները պետք է ունենան հատուկ պարաշյուտներ` ճոպանների կտրման դեպքում դրանց սահուն արգելակման և կանգնեցման համար: Դատարկ վերելքավանդակի արգելակման ժամանակ դանդաղեցումը չպետք է գերազանցի 50 մ/վրկ2, իսկ առավելագույն թվով մարդկանցով ծանրաբեռնվածության դեպքում` 6 մ/վրկ2: Պարաշյուտների փորձարկումը պետք է կատարվի ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ: Վերելքավանդակները փոխելու դեպքում պետք է փոխվեն նաև պարաշյուտները:
234. ՈՒղղաձիգ և թեք փորվածքների հորատանցման, խորացման և հիմնական վերանորոգման ժամանակ թույլատրվում է մարդկանց իջեցումը և բարձրացումը կատարել ժամանակավոր վերհան մեխանիզմներով` առանց պարաշյուտային հարմարանքների:
235. ՈՒղղաձիգ և թեք փորվածքներով մարդկանց և բեռների իջեցման ու բարձրացման համար հակակշիռներով վերհան կայանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) հակակշռի և վերհանման մեխանիզմի ճոպանները պետք է ունենան միևնույն տրամագիծը.
2) միայն մարդկանց իջեցման և բարձրացման համար նախատեսված վերհան կայանքների հակակշռի զանգվածը պետք է հավասար լինի վերհան մեխանիզմի զանգվածին գումարած այդ մեխանիզմով տեղափոխվող մարդկանց քաշի կեսը.
3) բեռնատար վերհան կայանքների հակակշռի քաշը պետք է հավասար լինի վերհան մեխանիզմի քաշին գումարած տվյալ վերհան մեխանիզմով բարձրացվող առավելագույն բեռի քաշի կեսը.
4) հակակշիռները պետք է շարժվեն հատուկ այդ նպատակի համար հավաքակցված ուղղորդիչներով, իսկ բեռնամարդատար վերհան ուղղորդիչ կայանքները, բացի դրանից, պետք է սարքավորված լինեն նաև ճոպանի կտրման դեպքում հակակշիռների որսման սարքերով:
236. Առանց հակակշռի մեկ վերելքավանդակով գործող վերհան կայանքները, որոնք նախատեսված են ուղղաձիգ և թեք փորվածքներով մարդկանց ու բեռների իջեցման և բարձրացման համար, պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) մարդկանց իջեցումը պետք է կատարվի կարապիկներով ու վերհան մեքենաներով սարքավորված էլեկտրադինամիկ արգելակիչներով.
2) էլեկտրական արգելակման սխեմայի խախտման դեպքում պետք է նախատեսվի ապահովիչ արգելակի գործարկումը:
237. Վերհան մեխանիզմի ուղղորդիչ սյունակալների (բաշմակ) միջև եղած գումարային բացակը դրանց տեղադրման ժամանակ պետք է կազմի`
1) մետաղե ուղղորդիչների համար` 10 մմ.
2) փայտե ուղղորդիչների համար` 20 մմ:
3) Հանքահորի խորությամբ`
ա. ռելսային ուղղատուների համար` 10+8 մմ.
բ. փայտե ուղղատուների համար` 20+10 մմ:
238. Վերհան մեխանիզմների վրա ճկուն ուղղորդիչ ճոճման սարքերի կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովիչ սյունակալների առկայությունը` տեղադրված անմիջապես վերհան կայանքի կրող կառուցվածքի վրա:
239. Ապահովիչ սյունակալների հպումային մակերեսների և ուղղատուների միջև գումարային բացակը դրանց տեղադրման ժամանակ պետք է կազմի`
1) ռելսային ուղղատուների դեպքում` 20 մմ.
2) ուղղանկյուն կտրվածքով ուղղատուների դեպքում` 30 մմ:
3) Ուղղատուների և սյունակալների գումարային մաշվածությունն ամեն կողմից չպետք է գերազանցի`
ա. ռելսային ուղղատուների դեպքում` 10 մմ.
բ. փայտե ուղղատուների դեպքում` 18 մմ:
4) Ապահովիչ սյունակալների բացվածքի խորությունը դրանց տեղադրման ժամանակ պետք է լինի`
ա. ռելսային ուղղատուների համար` 60 մմ.
բ. ուղղանկյուն կտրվածքով ուղղատուների համար` 110 մմ:
240. Ռելսուղային ուղղատուները ենթակա են փոխման, եթե դրանց մաշվածությունը մեկ կողմի վրա կազմում է`
1) փայտե ուղղատուների դեպքում` 15 մմ-ից ավելի.
2) ռելսուղային ուղղատուների դեպքում` 8-12 մմ-ից ավելի.
3) տուփաձև ուղղատուների դեպքում` դրանց հաստության կեսից ավելի:
Ռելսուղային ուղղատարների գլխիկը հատակին միացնող տախտկամածովի մաշվածությունը թույլատրվում է դրա անվանական հաստության 25%-ից ոչ ավելի: Պարաշյուտների օգտագործման դեպքում փայտե ուղղատուներն ենթակա են փոխման, եթե կողերի գումարային մաշվածությունը 20 մմ-ից ավելի է: ՈՒղղատուների մաշվածության գործիքային ստուգումները պետք է կատարվեն մետաղե ուղղատուների համար` տարին մեկ անգամ, փայտե ուղղատուների համար` 6 ամիսը մեկ անգամ:
241. Հորատանցման վերհանման ժամանակ բացակի մեծությունը ուղղորդիչ ճոպանի միջև պետք է լինի 300 մմ-ից ոչ պակաս: Եթե հանքահորի խորությունը գերազանցում է 400 մ-ն, պետք է պարտադիր կարգով տեղադրվեն հետահար ճոպաններ, կամ բադյանների միմյանց հետ բախումը կանխող այլ սարքեր: Սարքվածքների տեղադրում չի պահանջվում, եթե ուղղորդիչների միջև եղած բացակը կազմում է 250+ H/3 մմ, որտեղ H հանքահորի խորությունն է:
242. ՈՒղղաձիգ և նոր հավաքակցված թեք սարքերի համար միաճոպան վերհան մեքենաների թմբկագլանների և ուղղորդիչ փոկանիվների վրա ճոպանների լարի շեղման անկյունը չպետք է գերազանցի 10 301, երկգլանակոնային թմբկագլանների դեպքում` փոքր թմբկագլանի կողմից լարի շեղման անկյունը թույլատրվում է մինչև 20, եթե դրա մակերեսը ակոսավոր է: Անցահատման բեռնատար կարապիկների թմբկագլանների վրա ճոպանների լարի շեղման անկյունը չպետք է գերազանցի 200 301:
243. Նոր տեղադրվող շփման փոկանիվներով միաճոպան վերհան կայանքներում ուղղորդիչ փոկանիվները բարձակների վրա պետք է դասավորվեն շփման փոկանիվների հետ միևնույն ուղղաձիգ հարթության մեջ: ՈՒղղաձիգ հանքահորերի վերհան կայանքների ճոպանի լարի թեքման անկյունը հորիզոնի նկատմամբ պետք է լինի 300-ից ոչ պակաս` լարի երկարության ավելի քան 45 մ-ի դեպքում: Ճոպանի լարի երկարությունն առանց օժանդակիչ հոլովակների պետք է լինի 65 մ-ից ոչ ավելի: Եթե լարի թեքման անկյունը հորիզոնի նկատմամբ 450-ից ավելի է, ապա թույլատրվում է լարի երկարության ավելացում մինչև 75 մ:
244. Հանքի բոլոր ընդունիչ հարթակների վրա պետք է կախվեն ցուցանակներ` վերելքավանդակի բարձման առավելագույն բեռնվածության նշումով:
245. Արգելվում է վերելքավանդակներով մարդկանց իջեցումը և բարձրացումը բեռի հետ միասին:
246. Արգելվում է վերհան արկղերով մարդկանց իջեցումը և բարձրացումը` բացառությամբ հանքահորի զննման և վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև վթարային դեպքերում:
247. Հանքահորի զննումը և վերանորոգումը թույլատրվում է կատարել չբեռնավորված վերհան տախտամածի կամ վերելքավանդակի տանիքին կանգնած: Այս դեպքում մարդիկ պետք է պաշտպանիչ գոտիներով կապվեն ճոպանին կամ կցավորման սարքերին, ծածկոցներով պաշտպանվեն վերևից ընկնող առարկաներից: Արգելվում է մարդկանց պաշտպանիչ գոտիներով կապվել հանքահորի ամրակապերից կամ ամրակապի մեջ խփված կեռերից: Ապահովիչ գոտիները պետք է ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ ենթարկվեն փորձարկման` 225 կգ ստատիկ բեռով, 5 րոպե տևողությամբ:
248. Մինչև 300 մ խորությամբ հանքահորերը պետք է վերհան կայանքի տանիքի մատչելի տեղից սարքավորվեն ազդանշանման համակարգով, որը հանքահորի զննման և ստուգման ժամանակ կապահովի ազդանշանի հաղորդումը վերին ընդունիչ հարթակ: 300 մ-ից ավելի խորությամբ հանքահորերը պետք է սարքավորվեն երկկողմանի ռադիոկապով և ազդանշանով` վերելքավանդակի մեջ գտնվող մեքենավարի, դրա ներսում կամ տանիքում գտնվող մարդկանց միջև:
249. Վերելքավանդակի առավել ցցուն մասերի և դրանում տեղադրվող վագոնիկների միջև բացակը պետք է լինի 50 մմ-ից ոչ պակաս:
250. ՈՒղղաձիգ հանքահորերում վերհան մեքենաների առավել դուրս ցցված մասերի, ամրակապի և ամրահեծանների միջև եղած շահագործման բացակը պետք է համապատասխանի սույն Կանոնի N 2 աղյուսակում ներկայացված մեծություններին:
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|NN |Հանքահորի|Ամրացման տեսակը |Բացակի |Բացա-|Ծանոթագրություն |
|ը/կ|ամրակապի |և դասավորությունը |անվանումը |կի | |
| |տեսակը | | |նվազա| |
| | | | |գույն| |
| | | | |մեծու| |
| | | | |թյու-| |
| | | | |նը, | |
| | | | |մմ | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|1. |Փայտե |փայտե և մետաղե` |վերհան անոթի |200 |փայտե ամրացմամբ |
| | |ուղղատուների |ամրակապի | |հանքահորերում |
| | |միակողմա ի և |միջև | |վերհան մեքենաների|
| | |երկկողմանի | | |առանձնապես նեղ |
| | |դասավորությամբ | | |դասավորության |
| | | | | |դեպքում թույլա- |
| | | | | |տրվում է 150 |
| | | | | |մմ-ից ոչ պակաս |
| | | | | |բացակ` ուղղատու- |
| | | | | |ների միակողմանի, |
| | | | | |ինչպես նաև |
| | | | | |երկկողմանի |
| | | | | |դասավորության |
| | | | | |դեպքերում, եթե |
| | | | | |մեքենայի առավելա-|
| | | | | |գույն դուրս ցցված|
| | | | | |մասերը ուղղատու- |
| | | | | |ների առանցքից |
| | | | | |գտնվում են 1 մ-ից|
| | | | | |ոչ ավելի հեռավո- |
| | | | | |րության վրա |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|2. |Բետոնե, |մետաղե` ուղղատու- |նույնը |150 | |
| |աղյուսե |ների միակողմանի | | | |
| |տյուբին- |և երկկողմանի | | | |
| |գային, |դասավորությամբ | | | |
| |բետոնա- | | | | |
| |քարային | | | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|3. |Բետոնե, |փայտե` ուղղատու- |նույնը |200 | |
| |աղյուսե |ների միակողմանի | | | |
| |տյուբին- |և երկկողմանի | | | |
| |գային, |դասավորությամբ | | | |
| |բետոնա- | | | | |
| |քարային | | | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|4. |Փայտե, |մետաղե և փայտե |վերհան մեքենայի|150 |հանքահորում |
| |բետոնե, |ամրահեծաններ չկրող |և ամրահեծան- | |վերհան մեքենաների|
| |աղյուսե, |ուղղատուներ |ների միջև | |առանձնապես նեղ |
| |տյուբին- | | | |դասավորության |
| |գային | | | |դեպքում այդ |
| | | | | |բացակը կարող է |
| | | | | |փոքրացվել մինչև |
| | | | | |100 մմ |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|5. |Փայտե, |վերհան մեքենաների |երկու շարժվող |200 |կոշտ ուղղատուների|
| |բետոնե, |միջև ամրահեծանը |մեքենաների | |դեպքում |
| |աղյուսե, |բացակայում է |միջև | | |
| |տյուբին- | | | | |
| |գային | | | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|6. |Փայտե, |ուղղատարների |ամրահեծանների |40 |վերհան մեքենայի |
| |բետոնե, |միակողմանի, երկկող |և վերհան մեքե-| |վրա բեռնաթափման |
| |աղյուսե, |մանի, ճակատային և |նայի դուրս | |հոլովակների առկա-|
| |տյուբին- |կողային դասավորու- |ցցված մասերի | |յության դեպքում |
| |գային |թյամբ |միջև, ուղղատու| |բացակը հոլովակի |
| | | |ների առանցքից | |և ամրահեծանի |
| | | |հեռացված 750 մմ| |միջև պետք է |
| | | |հեռավորության | |ավելացվի 25 մմ-ով|
| | | |վրա | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|7. |Փայտե, |փայտե` դասավորված |վերելքավանդակի |50 | |
| |բետոնե, |ըստ վերհան |կրող ուղղատու- | | |
| |աղյուսե, |մեքենայի կողերի |ների և | | |
| |տյուբին- | |ամրահեծանների | | |
| |գային, | |միջև | | |
| |բետոնա- | | | | |
| |քարային | | | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|8. |Փայտե, |մետաղե և փայտե` |վերհան մեքենայի|15 | |
| |բետոնե, |անկախ ուղղատուների |սյունակալի | | |
| |աղյուսե, |դասավորությունից |արտաքին եզրի և | | |
| |տյուբին- | |ամրահեծանների | | |
| |գային և | |ու սեղմիչ սար- | | |
| |բետոնա- | |քերի միջև` | | |
| |քարային | |մետաղե ուղղատու| | |
| | | |ների և սյունա-| | |
| | | |կալների ամրաց- | | |
| | | |ման համար | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|9. |Փայտե, |ուղղատուների միա- |վերհան մեքենայի| |նախագծվող հանքերի|
| |բետոնե, |կողմանի, երկկողմանի|առավել դուրս | |համար |
| |աղյուսե, |և ճակատային |ցցված և կենտրո| | |
| |տյուբին- |դասավորությամբ |նից հեռացած | | |
| |գային, | |մասերի ու | | |
| |բետոնա- | |ամրահեծանների | | |
| |քարային | |միջև` հաշվի | | |
| | | |առնելով ուղղա- | | |
| | | |տուների և | | |
| | | |թաթերի մաշվա- | | |
| | | |ծությունն ու | | |
| | | |մեքենայի հնարա-| | |
| | | |վոր շրջվելը | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|10.|Փայտե, |մետաղե և փայտե` |ընդունող հարի |30 | |
| |աղյուսե |անկախ ուղղատարների |թակների և | | |
| |բետոնե, |դասավորությունից |վերելքավանդակ- | | |
| |տյուբին- | |ների ռելսեր | | |
| |գային, | |միջև | | |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|11.|Ամրակապ- |բազմակի վերհանման |վերհան մեքենայի|225 |հանքահորի` մինչև |
| |ման բոլոր|ճոպանային ուղղորդիչ|և ամրակապի, | |800 մ խորության |
| |տեսակները|ներ |ամրահեծանի կամ | |դեպքում |
| | | |հանքահորում | | |
| | | |քանդվածքի միջև | | |
| | |___________________|_______________|_____|_________________|
| | | |մեկ վերհանման |265 |հանքահորի 800 |
| | | |շարժական մեքենա| |մ-ից ավելի |
| | | |ների միջև | |խորության դեպքում|
| | |___________________|_______________|_____|_________________|
| | | | |300 |բացակներն ընտր- |
| | | | | |վում են բազմակի |
| | | | | |վերհանման սարքա- |
| | | | | |վորումների ճոպա- |
| | | | | |նային ուղղորդիչ- |
| | | | | |ների նախագծման և |
| | | | | |շահագործման |
| | | | | |անվտանգության |
| | | | | |նորմերին համապա- |
| | | | | |տասխան |
| | |___________________|_______________|_____|_________________|
| | | |հարակից վերհան-|350 |շահագործման բացակ|
| | | |ների շարժական | |ները բոլոր դեպքե-|
| | | |մեքենաների | |րում պետք է լինեն|
| | | |միջև | |նախագծայինի |
| | | | | |0,75-ից ոչ պակաս |
|___|_________|___________________|_______________|_____|_________________|
|12.|Ամրակապ |միաճոպան վերհանման |մեկ վերհանման |400 |բացակներն ընտր- |
| |ման բոլոր|ճոպանային ուղղորդիչ|շարժական մեքենա| |վում են միաճոպան |
| |տեսակները|ներ |ների միջև | |վերհանման սարք- |
| | | | | |վածքների ճոպանա- |
| | | | | |յին ուղղորդիչների|
| | | | | |նախագծման և |
| | | | | |շահագործման |
| | | | | |անվտանգության |
| | | | | |նորմերին համապա- |
| | | | | |տասխան |
| | | |_______________|_____|_________________|
| | | |հարակից վերհան-|400 |շահագործման բացակ|
| | | |ների շարժական | |ները բոլոր դեպքե-|
| | | |մեքենաների | |րում պետք է լինեն|
| | | |միջև | |նախագծայինից |
| | | | | |0,75-ից ոչ պակաս |
| | | |_______________|_____|_________________|
| | | |վերհան մեքենա- |300 | |
| | | |ների ամրակապի, | | |
| | | |ամրահեծանի կամ | | |
| | | |հանքահորում | | |
| | | |քանդվածքի միջև | | |
.__________________________________________________________________________
251. Միջանայալ հորիզոններում պետք է օգտագործվեն ճոճվող հարթակներ: առանձին դեպքերում վերհան մեքենայի, ինչպես ավտոմատ կարգով, այնպես էլ ձեռքով կառավարման ժամանակ, թույլատրվում է միջանկյալ հորիզոններում օգտագործել բռնցքային սարքեր: Այս դեպքում պետք է լինեն բռնցքային սարքի և վերհան մեքենայի աշխատանքը կարգավորող բլոկավորման սարքավորումներ կամ բռնցքային սարքի դիրքի մասին մեքենավարին ազդանշան տվող հարմարանք:
252. Վերհան մեքենաները, կցավորման սարքավորումները, պարաշյուտները, ուղղորդիչ սյունակալները, ուղղատուները, սևեռապնդիչները, բռնցքային սարքերը, ճոճվող հարթակները, բեռնաբարձիչ և բեռնաթափիչ սարքավորումները, բարձարկային փոկանիվները, դրանց ներպատվածքները և առանցքակալները, հանքահորի ամրակապերը, ինչպես նաև վերհան մեքենայի տարրերը (թմբկագլան, արգելակման համակարգեր, պաշտպանիչ և կարգավորիչ սարքեր, շարժաբերներ), պետք է զննվեն և ստուգվեն ամեն օր` հանքի տեխնիկական պատասխանատու անձի կողմից: Հանքահորի ամրակապի և ամրացման վիճակի զննումները պետք է իրականացվեն վերհան մեքենաների` մինչև 1մ/վրկ արագությամբ շարժման դեպքում, իսկ վերանորոգման տակ գտնվող տեղամասերը մինչև 0.3 մ/վրկ արագությամբ շարժման դեպքում:
253. Բարձրակների վիճակի զննումը, ստուգումը և կարգաբերումը պետք է կատարվեն մասնագիտացված հատուկ կազմակերպության մասնագիտական խմբի միջոցով` հանքի կազմակերպության ղեկավարի մասնակցությամբ: Մետաղե և երկաթբետոնե բարձրակների ստուգումը պետք է կատարվի տարին մեկ անգամ, իսկ փայտե և հորատանցման բարձրակները` 6 ամիսը մեկ անգամ: Բարձրակի զննմանը պետք է նախորդի դրա ուղղաձգության գործիքային ստուգումը:
254. Վերելքավանդակային վերհանի աշխատանքի ժամանակ վերհանքային շենքի ընդունման (նստեցման) հարթակի վրա պետք է գտնվեն բռնալցակավորներ, իսկ գործող հորիզոնների մերձհանքահորային բակերում` հանքահորասպասարկողներ: Թույլատրվում է վերելքավանդակներով մարդկանց իջեցումը և բարձրացումն առանց բռնալծակավորների և հանքահորասպասարկողների հետևյալ դեպքերում`
1) եթե հորիզոններում չեն կատարվում բեռների բարձրացման և իջեցման գործողություններ.
2) եթե նստեցման հարթակները և հորիզոնները սարքավորված են ազդարարման սարքերով և հեռախոսային կապով:
255. Հանքերի բոլոր հորիզոններում հանքահորերի առջևից պետք է տեղադրվեն պաշտպանիչ ցանցապատնեշներ` վերհան բաժանմունքների միջոցով մարդկանց անցումներն արգելափակելու համար: Ցանցապատնեշը բաց լինելու դեպքում պետք է վառվի մեքենավարի մոտ գտնվող «Կանգ» ազդանշանը: Բեռների փոխանակման մեխանիզմները (վագոնները) հանքահորի բոլոր ընդունման հարթակներում պետք է ունենան բլոկավորում, որը կբացառի դրանց միացումը մարդկանց իջեցման-բարձրացման ժամանակ:
256. Բոլոր նստեցման և մեքենայական բաժանմունքներում պետք է տեղակայվեն ցուցանակներ` հետևյալ գրառությամբ`
1) մարդկանց իջեցման և բարձրացման համար պատասխանատու անձանց անունը, ազգանունը.
2) հերթափոխի մարդկանց իջեցման և բարձրացման ցուցակը.
3) ընդունվող ազդանշանների նշանակությունը.
4) վերելքավանդակի յուրաքանչյուր հարկում իջնող և բարձրացող մարդկանց սահմանային թույլատրելի քանակը:
257. Յուրաքանչյուր վերհան սարքավորում պետք է ունենա ազդարարման սարք` հանքահորասպասարկողից բռնալծակավորին և բռնալծակավորից մեքենավարին ազդանշան տալու համար, ինչպես նաև ազդարարման սարք` հանքահորի զննման և վերանորոգման համար:
258. Մարդկանց և բեռների իջեցման ու բարձրացման համար ուղղաձիգ և թեք վերհան կայանքներում (փորվածքի թեքման անկյունը 500-ից ավելի) բացի աշխատանքային և վերանորոգման ազդարարման սարքերից, պետք է նախատեսվի նաև առանձնացված էլեկտրական մալուխից սնվող պահուստային ազդարարման սարք: Եթե վերհան կայանքը սպասարկում է մի քանի հորիզոններ, ապա պետք է լինի սարք, որը ցույց կտա, թե տվյալ պահին որ հորիզոնից է տրվել ազդանշանը: Ազդասարքի սխեման պետք է լինի այնպիսին, որ հնարավոր լինի ցանկացած հորիզոնից մեքենավարին տալ «Կանգ» ազդանշանը:
259. Անցահատման կարապիկների կառավարումը խստորեն պետք է կատարվի համաձայն տվյալ ազդանշանների: Նման կարապիկների ազդարարման սարքը կարող է լինել ինչպես մեխանիկական, այնպես էլ էլեկտրական: Ազդանշանների նշանակության աղյուսակը պետք է կախվի կառավարման կենտրոնական վահանակի և կարապիկի մոտ:
260. Հանքահորը համալիր ազդարարման համակարգ ունենալու դեպքում` յուրաքանչյուր վերհան մեքենա պետք է ունենա առանձին հաղորդագիծ և սնվի էներգիայի առանձին աղբյուրից (տրանսֆորմատոր, կուտակիչային մարտկոց և այլն):
261. Արգելվում է հանքամերձ բակից ազդանշան տալ անմիջապես վերհան մեքենայի մեքենավարին` շրջանցելով բռնալծակավորին: Նշված արգելքը չի տարածվում`
1) միավանդակ վերհան կայանքների վրա, եթե ազդարարումը տրվում է անմիջապես վանդակից.
2) վերհանային տախտկամածովներով կայանքների վրա.
3) միայն բեռներ փոխադրող վանդակային շրջվող կայանքների վրա:
262. Վերհան մեքենայի մեքենավարի և բռնալծակավորի, ինչպես նաև բռնալծակավորի և հանքահորասպասարկողի միջև պետք է լինի հեռախոսային կամ ռադիո կապ:
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում