ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-78-Ո-253
2022թ.
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2022 թվականի օգոստոսի 8-ի թիվ ՆՀ-216-Ա, թիվ ՆՀ-217-Ա, թիվ ՆՀ-218-Ա, թիվ ՆՀ-219-Ա, թիվ ՆՀ-220-Ա, թիվ ՆՀ-221-Ա, թիվ ՆՀ-222-Ա և թիվ ՆՀ-223-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին տրամադրել դրոշմակնիքներ`
1) Հակակոռուպցիոն դատարանի անվանմամբ` «8-11» հերթական համարներով,
2) Վերաքննիչ քրեական դատարանի անվանմամբ` «24» հերթական համարով,
3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի անվանմամբ` «20-22» հերթական համարներով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 11
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 11 օգոստոսի 2022 թվական: