Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1268-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 11-ի

N 1268-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու տարի` 20___ թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է`                           |Ձև  N 2-ՍՋՊ               |

|_________________________________________ |                          |

|_________________________________________ |ստորերկրյա ջրերի պաշարների|

|_________________________________________ |շարժի վերաբերյալ տարեկան  |

|ՀՎՀՀ` ________________________________    |հաշվետվություն            |

|                                          |                          |

|Գտնվելու վայրը __________________________ |Հաշվետվությունը բաղկացած է|

|_________________________________________ |տիտղոսաթերթից,            |

|    (մարզը, համայնքը, հասցեն)             |աղյուսակային մասից,       |

|                                          |բացատրագրից (տեքստային    |

|Գործունեության իրականացման վայրը`         |մաս) և  գրաֆիկական        |

|________________________________________  |հավելվածներից             |

|________________________________________  |                          |

|    (մարզը, համայնքը, հասցեն)             |Ներկայացվում է`           |

|                                          |                          |

|Էլեկտրոնային փոստի հասցեն և               |ՀՀ տարածքային կառավարման  |

|հեռախոսահամարը`                           |և  ենթակառուցվածքների     |

|________________________________________  |նախարարություն            |

|________________________________________  |«Հանրապետական երկրաբանական|

|                                          |ֆոնդ» ՊՈԱԿ                |

|                                          |                          |

|                                          |(էլեկտրոնային և  2 օրինակ |

|                                          |թղթային)                  |

|                                          |                          |

|                                          |Օրինակ` _________         |

|                                          |Ղեկավար` _______________  |

|                                          |_________________ Կ. Տ.   |

|                                          |____________ 20 ____ թ.   |

._____________________________________________________________________.

 

Ընդերքօգտագործողի անվանումը

___________________________________________________________

Օգտակար հանածոյի անվանումը

___________________________________________________________

Պաշարների չափման միավորը

_____________________________________________________________

 

._______________________________________________________________________

|NN |Հանքա-|Հորա-   |Պաշար-|Հաստատված պաշարներն  |Ընդերքօգտագործման    |

|ը/կ|վայրի |տանցքի  |ների  |ըստ կարգերի          |իրավունքով տրամադրված|

|   |(տեղա-|կամ աղ- |կար-  |ա) ստորերկրյա ջուր   |պաշարներն ըստ կարգերի|

|   |մասի) |բյուրի  |գերը  |բ) ածխաթթու գազ      |                     |

|   |անվա- |համարը, |A B   |                     |                     |

|   |նումը,|տեղա-   |A+B   |                     |                     |

|   |մարզը,|դիրքը   |C1 C2 |                     |                     |

|   |տեղա- |(կոորդի-|      |                     |                     |

|   |դիրքը |նատները`|      |                     |                     |

|   |      |X, Y, H)|      |                     |                     |

|   |      |        |      |_____________________|_____________________|

|   |      |        |      |ստորերկրյա|ածխաթթու  |ստորերկրյա|ածխաթթու  |

|   |      |        |      |ջուր      |գազ       |ջուր      |գազ       |

|   |      |        |      |          |          |          |          |

|   |      |        |      |__________|__________|__________|__________|

|   |      |        |      |լ/վրկ|ծա- |գ/լ  |ծա- |լ/վրկ|ծա- |գ/լ  |ծա- |

|   |      |        |      |կամ  |վալը|կամ  |վալը|կամ  |վալը|կամ  |վալը|

|   |      |        |      |մ3/օր|    |մ3/մ3|    |մ3/օր|    |մ3/մ3|    |

|___|______|________|______|_____|____|_____|____|_____|____|_____|____|

| 1 |   2  |    3   |   4  |  5  |  6 |  7  |  8 |  9  | 10 |  11 | 12 |

|___|______|________|______|_____|____|_____|____|_____|____|_____|____|

|___|______|________|______|_____|____|_____|____|_____|____|_____|____|

|_______________________________________________________________________

|* տողերի քանակը կարող է ավելացվել ըստ անհրաժեշտության

.______________________________________________________________________.

________________________________________________________.

|Ընդերքօգտա- |Հաշվետու    |Արդյունա-   |Ընդերք  |Ընդերք-|

|գործման     |տարվա       |հանման      |օգտա-   |օգտա-  |

|իրավունքով  |ընթացքում   |նպատակը     |գործման |գործման|

|տրամադրված  |ստորերկրյա  |            |պայմա-  |իրա-   |

|պաշարների   |ջրի արդյունա|            |նագրի և |վունքով|

|արդյունա    |հանման և    |            |թույլ-  |սահման-|

|հանման      |ածխաթթու    |            |տվության|ված    |

|տարեկան     |գազի կորզման|            |համար-  |ժամկետը|

|ծավալներն   |ծավալները   |            |ները    |(տարի) |

|ըստ կարգերի |            |            |        |       |

|____________|____________|____________|        |       |

|ստոր- |ածխա-|ստոր- |ածխա-|ստոր- |ածխա-|        |       |

|երկրյա|թթու |երկրյա|թթու |երկրյա|թթու |        |       |

|ջուր  |գազ  |ջուր  |գազ  |ջուր  |գազ  |        |       |

|______|_____|______|_____|      |     |        |       |

|  մ3  | մ3  |  մ3  | մ3  |      |     |        |       |

|      |     |      |     |      |     |        |       |

|      |     |      |     |      |     |        |       |

|______|_____|______|_____|______|_____|________|_______|

|  13  |  14 |  15  | 16  |  17  |  18 |   19   |  20   |

|______|_____|______|_____|______|_____|________|_______|

|______|_____|______|_____|______|_____|________|_______|

________________________________________________________|

|

_________________________________________________________.

 

Կատարող _______ Ղեկավար ___________________     «Հանրապետական երկրաբանական

                        (անունը, ազգանունը)             ֆոնդ» ՊՈԱԿ

                                             _____________________________

                                              (ընդունող կազմակերպությունը)

Կատարող __________________         ___________________________________

        (ղեկավարի պաշտոնը,         (ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը,

        ստորագրությունը)                   անունը, ազգանունը)

 

Հեռախոս _____________                  Կ.Տ. __ _________ 20 թ.

 

____ ________ 20 թ. Կ.Տ.

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՁԵՎ N 2-ՍՋՊ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Հաշվետվության տիտղոսաթերթը լրացվում է հետևյալ կերպ`

1) «Հաշվետու տարի» տողում նշվում է հաշվետու տարվա տարեթիվը.

2) «Ներկայացնում է», «ՀՎՀՀ» և «Գտնվելու վայրը» տողերում նշվում են ընդերքօգտագործողի անվանումը, պետական ռեգիստրում գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գտնվելու վայրը: Նշված տեղեկությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքից.

3) «Գործունեության իրականացման վայրը» տողում նշվում է փաստացի վայրը` համայնքը կամ համայնքները, որոնց տարածքում իրականացվում են օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման/մշակման աշխատանքները.

4) «Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը» տողում նշվում են ծանուցման համար ընդերքօգտագործողի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

5) «Օրինակ» տողում նշվում է հաշվետվության թղթային օրինակի համարը («1» կամ «2»).

6) «Ղեկավար» տողում նշվում են ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, որին հաջորդում է ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը և կնիքը, հաշվետվությունը ներկայացնելու օրը (թվերով), ամիսը (տառերով), տարին (թվերով):

2. Հաշվետվության աղյուսակային մասը լրացվում է հետևյալ կերպ`

1) վերևի ձախ մասում` առաջին տողում նշվում են ընդերքօգտագործողի անվանումը, ընդերքօգտագործման իրավունքի համարը և հաշվետու տարին.

2) վերևի ձախ մասում` երկրորդ տողում նշվում են օգտակար հանածոյի կամ հանածոների անվանումը (անվանումները) և տեսակը.

3) վերևի ձախ մասում` երրորդ տողում նշվում է արդյունահանման նպատակը (նպատակները)` արդյունաբերական (շշալցում, ածխաթթու գազի կորզում), բուժական (ռեկրեացիոն) և այլն.

4) 1-ին սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված օգտակար հանածոյի հանքավայրի (հանքավայրերի) կամ հանքավայրի տեղամասի (տեղամասերի) հերթական համարը.

5) 2-րդ սյունակում նշվում են հանքավայրի (տեղամասի) անվանումը և գտնվելու վայրը` մարզը, համայնքը (բնակավայրը), տեղադիրքը (հեռավորությունը մոտակա բնակավայրերից, երկաթգծի կայարանից).

6) 3-րդ սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հորատանցքի կամ աղբյուրի համարը, տեղադիրքը` կոորդինատները ARM WGS-84 կոորդինատային համակարգով.

7) 4-րդ սյունակում նշվում են հանքավայրի (տեղամասի) հորատանցքի (աղբյուրի) պաշարների կարգերն ըստ գործող դասակարգման: Ըստ կարգերի պաշարների հաշվառումը և գումարումը կատարվում է հետևյալ կերպ` A, B, A+B, C1 և C2 (C1 և C2 (առկայության դեպքում) կարգի պաշարները գրվում են առանձին տողով և մյուս կարգերի պաշարների հետ չեն գումարվում).

8) 6-րդ և 8-րդ սյունակներում նշվում են հանքավայրի (տեղամասի) հորատանցքի կամ աղբյուրի ստորերկրյա ջրի և ազատ ածխաթթու գազի հաստատված պաշարների քանակներն ըստ 4-րդ սյունակում լրացված կարգերի և 5-րդ ու 7-րդ սյունակներում լրացված (ընտրված) չափման միավորների (ընտրությունը կատարվում է համաձայն պաշարների հաստատման ընթացքում ընդունված չափման միավորների).

9) 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակներում նշվում են հանքավայրի (տեղամասի) հորատանցքի կամ աղբյուրի ստորերկրյա ջրի արդյունահանման և (կամ) ածխաթթու գազի կորզման ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների քանակներն ըստ կարգերի և չափման միավորների.

10) 13-րդ և 14-րդ սյունակներում նշվում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների (ստորերկրյա ջուր, ածխաթթու գազ) արդյունահանման տարեկան ծավալներն ըստ կարգերի (չափման միավորը` մ3).

11) 15-րդ և 16-րդ սյունակներում նշվում են հաշվետու տարվա ընթացքում ստորերկրյա ջրի արդյունահանման և ածխաթթու գազի (առկայության դեպքում) կորզման ծավալներն ըստ կարգերի` հորատանցքի կամ աղբյուրի համար առանձին և գումարային ըստ հանքավայրի (տեղամասի).

12) 17-րդ և 18-րդ սյունակներում նշվում է տրամադրված օգտակար հանածոյի (ստորերկրյա ջուր, ածխաթթու գազ) արդյունահանման նպատակը` ըստ կարգերի և առանձին հորատանցքերի կամ աղբյուրների.

13) 19-րդ սյունակում նշվում են ընդերքօգտագործման պայմանագրի և թույլտվության համարները.

14) 20-րդ սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով սահմանված գործողության ժամկետը (տարի): Այստեղ առանձին տողերով նշվում են նաև ընդերքօգտագործման պայմանագրի և արդյունահանման թույլտվության սկիզբն ու ավարտը (օր/ամիս/տարի).

15) ներքևի ձախ մասում նշվում են աղյուսակը լրացնողի (կատարողի) պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսի համարը, ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի), ստորագրությունը.

16) ներքևի կենտրոնական մասում նշվում են ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը և թղթային տարբերակում կնքվում կազմակերպության կնիքով.

17) ներքևի աջ մասում նշվում են ՊՈԱԿ-ի անվանումը, կազմակերպության ղեկավարի պաշտոնը (տնօրեն), անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունման ամսաթիվը (օր/ամիս/տարի) և թղթային տարբերակում կնքվում կազմակերպության կնիքով.

18) աղյուսակային մասի լրացման ընթացքում 5-16-րդ սյունակներում որևէ ցուցանիշի բացակայության դեպքում նշվում է «-».

19) աղյուսակային մասի լրացման ընթացքում նախորդ տարիներին թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է այն նույն սյունակում, որում թույլ է տրվել սխալը.

20) հաշվետվության աղյուսակային մասը լրացվում է սահմանված «էքսէլէսէքս» («XLSX») ձևաչափով ֆայլում և տպվում է A3 ձևաչափի թերթի մեկ երեսին: Հաշվետվության աղյուսակային մասի մեկից ավելի էջերի դեպքում հաշվետվության լրացման սույն ուղեցույցի 2-րդ կետի 1-3-րդ և 15-17-րդ ենթակետերի պահանջները պահպանվում և լրացվում են յուրաքանչյուր էջի վրա:

3. Հաշվետվության բացատրագիրը (տեքստային մաս) լրացվում է հետևյալ բովանդակությամբ`

1) հանքավայրի (տեղամասի) տեղադիրքը և հորատանցքի (հորատանցքերի) կամ աղբյուրի (աղբյուրների) հորաբերանի X և Y կոորդինատները ARM WGS-84 կոորդինատային համակարգով և բացարձակ բարձրության նիշը (H).

2) ընդհանուր տեղեկություններ հանքավայրի երկրաբանական և հիդրոերկրաբանական առանձնահատկությունների մասին: Նշված տեղեկատվությունը բացատրագրում ներկայացվում է, եթե երկրաբանական հաշվետվության տվյալների և օգտակար հանածոյի արդյունահանման ընթացքում` ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների արդյունքում ստացված նոր տեղեկությունների միջև առկա են տարբերություններ: Եթե վերջիններս բացակայում են, ապա բացատրագրում կատարվում է դրա մասին համապատասխան նշում.

3) տեղեկություններ հաշվետու տարվա ընթացքում հորատանցքի (աղբյուրի) տեխնիկական վիճակի, նրա գլխամասային սարքավորումների, չափիչ սարքերի, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիների վիճակի վերաբերյալ.

4) ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների (հիդրոերկրաբանական մշտադիտարկումների) արդյունքները, դրանց վերլուծությունը, ջրային ռեսուրսներին սպառումից և աղտոտումից պահպանելու համար իրականացված և նախատեսվող միջոցառումները: Հանքային ջրերի հանքավայրերի դեպքում պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1484-Ն որոշման հավելվածով սահմանված ձևերի (ձև NN 1, 2, 3), կցելով հանքային ջրի հանքավայրի դիտարկման արձանագրությունների (ձև N 1), հանքային ջրի քիմիական անալիզի արդյունքների (ձև N 2) և հանքային ջրի ծախսի, ճնշման, մակարդակի և ջերմաստիճանի դիտարկման մատյանի (ձև N 3) լուսապատճենները (սկան) պարունակող էլեկտրոնային կրիչը (խտասկավառակ): Ջրերի այլ տեսակների համար անհրաժեշտ է առաջնորդվել դրանց համար սահմանված համապատասխան գործող կարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում` հանքային ջրերի համար սահմանված մոտեցումների նմանությամբ.

5) արդյունահանման նախագծով սահմանված և հաշվարկային ցուցանիշների տարբերությունները.

6) հաշվետվության գրաֆիկական հավելվածներում ներկայացված նյութերի անվանումները և թերթերի համարները.

7) հաշվետվության կազմման համար հիմք հանդիսացած հիմնական նյութերի ցանկը (երկրաբանական հաշվետվություն, լաբորատոր փորձարկումներ, դիտարկումներ` ցանկի տեսքով):

4. Հաշվետվության բացատրագրում անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել հանքավայրերի (տեղամասի) վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք չեն ներառվել հաշվետվության աղյուսակային մասում, եթե դրանք արժանի են ուշադրության և պահանջում են հետագա ուսումնասիրություն: Նշվում են նաև լիազոր մարմնի կողմից պաշարների հաստատման (վերահաստատման) ամսաթվի, հաստատման փաստաթղթի (հրաման, որոշում, արձանագրություն, եզրակացություն) համարի, հաստատված պաշարների օրվա դրության, ըստ երկրաբանական բարդության աստիճանի հանքավայրի խմբի մասին համապատասխան տեղեկությունները:

5. Հաշվետվության բացատրագրում պետք է հակիրճ արտացոլվեն երկրաբանական և տեխնիկատնտեսական բնույթի նոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հանքավայրը (տեղամասը), դրա արդյունաբերական նշանակությունը, հետախուզման և յուրացման հեռանկարները ճիշտ ներկայացնելու համար:

6. Հաշվետվության գրաֆիկական հավելվածներում անհրաժեշտ է ներկայացնել`

1) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հորատանցքի (հորատանցքերի) և (կամ) աղբյուրի (աղբյուրների) և ձեռնարկության բոլոր օբյեկտների տեղաբաշխման սխեման` գլխավոր հատակագիծը (1:50000, 1:25000, 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով` պաշարների հաշվարկման նյութերում և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման փաստաթղթերում ներառված նմանատիպ նյութերի մասշտաբներին համապատասխան).

2) հորատանցքի (աղբյուրի) գլխամասի կահավորման սխեման:

7. Բոլոր գրաֆիկական նյութերը պետք է լինեն դիտողական և ընթեռնելի, գունավոր տպագրությամբ:

8. Հաշվետվության թղթային տարբերակի բացատրագիրը (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածները պարտադիր ստորագրվում են կատարողի (հաշվետվությունը լրացնողի, երկրաբան, հիդրոերկրաբան) կողմից և հաստատվում ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

9. Հաշվետվության թղթային տարբերակի երկու տպագիր օրինակները տիտղոսաթերթում, աղյուսակային մասում, բացատրագրում (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածներում ստորագրված և կնքված, կազմված տեսքով և էլեկտրոնային ձևաչափերն ու կից էլեկտրոնային տարբերակով ներկայացվող նյութերը պարունակող կրիչն առանձին թղթապանակներով ներկայացվում են ՊՈԱԿ:

10. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի տիտղոսաթերթը և աղյուսակային մասը, որն ամբողջությամբ պետք է համապատասխանի թղթային տարբերակին և ֆայլերում պարունակի ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությունը, ներկայացվում է նաև [email protected] էլեկտրոնային հասցեին, նամակի վերնագրում նշելով ընդերքօգտագործման իրավունքի համարը և ներկայացվող հաշվետվության ձևը (Ձև N 2-ՍՋՊ):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2022
N 1268-Ն
Որոշում