Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1288-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` քաղաք Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 20 հասցեում գտնվող, 10561,7 հազ. դրամ սկզբնական արժեքով, 1748 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 436,8 հազ. դրամ սկզբնական արժեքով, 18.8 քառ. մետր մակերեսով ավտոտնակը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 121445,351 հազ. դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.20616 հեկտար հողամասը (այսուհետ` անշարժ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Անտառային 188 հասցեում գտնվող` 80069,940 հազ. դրամ սկզբնական արժեքով (վերագնահատված արժեքով), 884.25 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1210,128 հազ. դրամ արժեքով, 0.06107 հեկտար հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք 2, սեփականության վկայական N 05082022-01-0112) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակայման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հետ 2009 թվականի ապրիլի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 30/009 պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հետ համատեղ, իրականացնել անշարժ գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ, իրականացնել անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2022
N 1288-Ա
Որոշում