Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 1994 թ. թիվ 459

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ապահովման կարգը (կցվում է).

i

բ) օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի դիմաց գանձվող վճարների սակագինը, համաձայն հավելվածի:

(1-ին կետի բ ենթակետը հանվել է 04.05.98 թիվ 270 որոշում)

2. Սահմանել, որ`

i

ա) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված վճարները մուտքագրվում են հանրապետական բյուջե.

(2-րդ կետի ա ենթակետը հանվել է 04.05.98 թիվ 270 որոշում)

բ) սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված փաստաթղթերի ձևերի տպագրման ծախսերը կատարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանարպետության սահմանակետերում ստեղծել մուտքի արտոնագրային ծառայություններ` նրանց ապահովելով աշխատանքի համար անհրաժեշտ տարածքով ու գույքով:

4. Սահմանել, որ առանց մուտքի արտոնագրի Հայաստանի Հանրապետության սահմանակետ ժամանած օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտքը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ կապված ծախսերը կատարվում են նրանց հաշվին:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաների տրման ժամանակավոր կարգի մասին» թիվ 1 որոշումը, բացառությամբ 3-րդ և 4-րդ կետերի, ինչպես նաև նշված որոշմամբ հաստատված ժամանակավոր կարգի 8-րդ կետի:

6. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի սեպտեմբերի 15-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994թ.

սեպտեմբերի 23-ի թիվ 459 որոշմամբ

 

Կ  Ա  Ր  Գ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` օտարերկրյա քաղաքացիներ) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի տրման ու դրա ժամկետի երկարաձգման, նրանց Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի և դրան համապատասխան փաստաթղթերի տրման ու ձևակերպման, նշված քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև աշխատանքային գործունեությամբ զբաղվելու հարցերը:

2. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում 3 ամսից ավելի ժամկետով բնակվող օտարերկրյա քաղաքացիները ենթակա են ըստ բնակության վայրի հաշվառման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների անձնակազմերի հաշվառումն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

3. Հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ կամ զբոսաշրջության հանգրվաններ ժամանած օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

4. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ունենալ իրենց ինքնությունը հաստատող` միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ (այսուհետև` անձնագիր) և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի կամ իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչների պահանջով: Օտարերկրյա քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին պետք է անհապաղ հայտնի ներքին գործերի համապատասխան մարմնին: Օտարերկրյա քաղաքացու խնդրանքով նրան կարող է տրվել անձնագիրը կորցնելու մասին տեղեկանք ( թիվ 1 ձևը կցվում է ):*)

5. Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետություն ժամանելու, բնակվելու, տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են ներքին գործերի մարմինները:

 

2. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության

մուտքի արտոնագիր տալը և դրանց ժամկետների երկարաձգումը

 

i

6. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով տրված մուտքի արտոնագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիրը տրվում է ինչպես օտարերկրյա քաղաքացու անձնագրում համապատասխան արտոնագրի ձևաթուղթ (ձև N 2) կպցնելու միջոցով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով (ինտերնետի միջոցով):

Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի էլեկտրոնային եղանակով տրամադրումը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության տրամադրման համակարգ է, որը ծածկագրված թվերի և տառերի ամբողջություն է և հավաստում է այն կրողի` Հայաստանի Հանրապետության մուտք գործելու թույլտվությունը:

(6-րդ կետը խմբ. 05.09.02 թիվ 1397-Ն որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են անձնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված` պաշտոնական կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ձևակերպված անձնական հրավեր և լրացնում դիմում-հարցաթերթիկ ( թիվ 3 ձևը կցվում է):

Առանց հրավերի Հայաստանի Հանրապետություն ժամանել ցանկացող կամ Հայաստանի Հանրապետության սահմանակետ ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր տալու որոշումը կայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինները:

Երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են ՄԻԱՎ-ի հետազոտման հավաստագիր (սերտիֆիկատ):

/լրաց. 24.07.97 թիվ 301 որոշում/

i

7.1. Էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները լրացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ինտերնետային էջում տեղադրված հարցաթերթիկը` անգլերեն (ձև N 3 (ա):

Օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրման համար հարցաթերթիկը լրացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստանում են մուտքի արտոնագրի ստացման հավաստում, որին կցվում է համապատասխան ծածկագիր:

Էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրման համար հարցաթերթիկը թերի լրացնելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը հիմք են հանդիսանում էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարմինները էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագիր տրամադրելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն են ուղարկում համապատասխան սահմանային անցման կետեր` նշելով մուտքի արտոնագրի տրամադրման ժամանակը, վայրը և ժամկետը:

(7.1-րդ կետը լրաց. 05.09.02 թիվ 1397-Ն որոշում)

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների անձնակազմերին և նրանց ընտանիքների անդամներին, օտարերկրյա պետությունների պետական պատվիրակությունների անդամներին մուտքի արտոնագրերը տրվում և դրանց ժամկետները երկարաձգվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարմինների կողմից:

9. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության սահմաններում պարտավոր են ներկայացնել մուտքի արտոնագիր, անձնագիր և լրացնել հայտարարագիր ( թիվ 4 ձևը կցվում է):

10. Ծառայողական, առևտրական կամ հասարակական գործերով, ուսման, արտադրական պրակտիկայի, որակավորման բարձրացման, աշխատելու, բուժման և հանգստի նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել նրանց ընդունող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների (այսուհետև` կազմակերպություններ) միջնորդությունների հիման վրա:

11. Անձնական հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետություն նրանց հրավիրած անձանց դիմումի հիման վրա:

12. Կազմակերպված կարգով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետությունում նրանց ընդունող կազմակերպության միջնորդության հիման վրա:

Հայաստանի Հանրապետություն ժամանած անհատ զբոսաշրջիկների մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել նրանց դիմումի հիման վրա:

13. Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետի երկարաձգման համար նրանց ընդունող կազմակերպություններն ու անձինք ներկայացնում են`

ա) գրավոր միջնորդություն (դիմում).

բ) օտարերկրյա քաղաքացու անձնագիր.

գ) մուտքի արտոնագիր.

դ) դիմում-հարցաթերթիկ:

 

3. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում

կացության կարգավիճակ տալը և դրա ժամկետի երկարաձգումը

 

14. Կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ օտարերկրյա քաղաքացիների դիմումները Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:

15. կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու համար օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են`

ա) դիմում (թիվ 5 ձևը կցվում է).

բ) հարցաթերթիկ ( թիվ 6 ձևը կցվում է).

գ) 2 լուսանկար` 4,5 x 3,5 սմ չափսի.

դ) անձնագիր.

ե) անհրաժեշտության դեպքում` աշխատանքային կամ այլ պայմանագրի պատճենը.

զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության պետական, հավատարմագրված կամ լիցենզավորված ոչ պետական բուհ ընդունված օտարերկրյա քաղաքացիները սույն կետով սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, իսկ փախստականները` փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

16. Օտարերկրյա քաղաքացիներին կացության բացառիկ կարգավիճակը տրվում և դրա ժամկետը երկարաձգվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից:

17. Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակների տրման կամ դրանց ժամկետների երկարաձգման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինը:

Կացության ժամանակավոր, սովորական և բացառիկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներին տրվում է կացության քարտ ( թիվ 7 ձևը կցվում է):

Օտարերկրյա քաղաքացիները կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը կորցնելու դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել այն տվող ներքին գործերի մարմնին, որը կորցրածի փոխարեն նրանց տալիս է նոր փաստաթուղթ:

Կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը կորցնելու համար օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցողների, պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

i

18. Կացության ժամանակավոր, սովորական և հատուկ կարգավիճակի մասին փաստաթղթերի տրման և դրանց ժամկետների երկարաձգման համար օտարերկրյա քաղաքացիները վճարում են պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

(18-րդ կետը փոփ. 04.05.98 թիվ 270 որոշում)

19. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցողների, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն աշխատանք ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու` ըստ բնակության վայրի զբաղվածության կենտրոն:

20. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Հայաստանի հանրապետությունից 6 ամսից ավելի ժամկետով բացակայել ցանկացող` կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմին են ներկայացնում դիմում, որին կցում են անձնագիրը և կացության քարտը: Հարցի դրական լուծման դեպքում օտարերկրյա քաղաքացու կացության քարտի «Նշումներ» բաժնում կատարվում է հետևյալ գրառումը` «Հայաստանի Հանրապետությունից ելքը

թույլատրված է «   »                   199  թ.», որը կնքվում և

ստորագրվում է:

Մերժման դեպքում տրվում է հիմնավորված գրավոր պատասխան:

 

4. Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա

քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից վտարման

կարգը

 

22. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անձնակազմերի կամ նրանց ընտանիքների անդամ հանդիսացող` կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունից վարչական կարգով վտարման հետ կապված հարցերը կարգավորվում են միջազգային իրավունքի նորմերով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող` միջազգային կազմակերպությունների ծառայողներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից վարչական կարգով վտարման մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրազեկ է պահում տվյալ միջազգային կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա ներկայացուցչին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

սեպտեմբերի 23-ի թիվ 459 որոշման

 

Ս Ա Կ Ա Գ Ի Ն

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ

( հանվել է 04.05.98 թիվ 270 որոշում)

 

1. Կացության կարգավիճակի փաստաթղթերի տրման կամ դրանց ժամկետների երկարաձգման դիմաց գանձվող վճարների սակագինը`

ա) կացության ժամանակավոր կարգավիճակի

      համար                              -   200 ԱՄՆ-ի դոլար.

բ) կացության սովորական կարգավիճակի

      համար` տարեկան                     -   150 ԱՄՆ-ի դոլար.

գ) կացության հատուկ կարգավիճակի

      համար                              -  1000 ԱՄՆ-ի դոլար.

դ) կացության ժամանակավոր և սովորական

կարգավիճակների ժամկետների

      երկարաձգման համար                  -   200 ԱՄՆ-ի դոլար:

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում նշված վճարները կարող են գանձվել նաև Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած տարադրամի փոխանակման կուրսից:

3. Նշված վճարների գանձումից ազատվում են`

i

ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի հանրապետության աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքների անդամները.

բ) Հայաստանի Հանրապետության մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տվող անձինք.

գ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.

դ) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում ուսանելու նպատակով ժամանած օտարերկրյա քաղաքացիները:

/լրաց. 23.05.97 թիվ 145 որոշում/

 

Ձև N 2

-------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ N

 

Ազգանունը ____________________________________________________________

Անունը _______________________________________________________________

Արտոնագրի տեսակը _____________________________________________________

Այցերի քանակը ________________________________________________________

Այցի տևողությունը ___________________________________________________

Տրված է ______________________________________________________________

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

Արտոնագիրն ուժի մեջ է մուտքի համար ___________________________________

______________________________________________________ տալու օրվանից:

Գանձում`

 

(ձև 2 լրաց. 05.09.02 թիվ 1397-Ն որոշում)

 

Ձև N 3 (ա)

(թարգմանությունը)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

ԴԻՄՈՒՄ

էլեկտրոնային վիզայի համար

 

Ազգանունը

Անունը

Ծննդյան վայրը

Ծննդյան թիվը

Քաղաքացիությունը. ընտրեք պետությունը

    Սեռը`     արական      իգական

Հասցեն

Հասցեն

Հեռախոսը

Զբաղմունքը

Այցելության նպատակը

Այցերի քանակը

Կացության ժամկետը

Ընդունող կազմակերպության անվանումը կամ հրավիրողի ազգանունը,

անունը և հասցեն

Անձնագրի տեսակը

Անձնագրի համարը

Երբ է տրված -----------------------

(օրը, ամիսը, տարին)

Վավերական է մինչև -----------------------

(օրը, ամիսը, տարին)

Էլեկտրոնային փոստի հասցեն

Քարտի տեսակը (կրեդիտ քարտ)

Քարտի տիրոջ անունը, ազգանունը

Քարտի համարը

Գործողության ժամկետը

 

(ձև 3ա լրաց. 05.09.02 թիվ 1397-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.1994
N 459
Որոշում