040.0792.301100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2000 թվականի N 792
ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Դը Հալո Թրաստ» («The Halo Trust») բարեգործական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահանել «Codan 978 OHF» մակնիշի բարձր հաճախականության ռադիոկայաններ:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ռադիոկայանների անվտանգությունն արտահանման ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 30-ից: