ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2022 թվականի N 1290-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 18-ի
N 1290-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՆԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Չափի |քա-|Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| |միա- |նա-|գինը |գումարը |
| | |վորը |կը |(դրամ) |(դրամ) |
|___|_________________________________|_____|___|_________|___________|
|1. |Ծխագլանակ |հատ |100|7,070.43 |707,043 |
|___|_________________________________|_____|___|_________|___________|
|2. |Ազդանշանային ական |հատ |400|17,870 |7,148,000 |
|___|_________________________________|_____|___|_________|___________|
|3. |Քողարկման ցանց լեռնատափաստանային |լրա- |10 |350,000 |3,500,000 |
| |գույնի |կազմ | | | |
|___|_________________________________|_____|___|_________|___________|
|4. |Քողարկման ցանց լեռնաանտառային |լրա- |10 |350,000 |3,500,000 |
| |գույնի |կազմ | | | |
|___|_________________________________|_____|___|_________|___________|
| |Ընդամենը | | | |14,855,043 |
._____________________________________________________________________.