Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1292-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված 5 միավոր «Տոյոտա Կորոլլա» մակնիշի տրանսպորտային միջոցները` 36 370 000 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղին` Լեռնային Ղարաբաղի ոստիկանությանը վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 18-ի

N 1292-Ա որոշման

 

ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշը          |Հաշվառման  |Նույնականացման   |Թողարկ-|Հաշվե-   |

|ը/կ|                 |համարանիշը |համարը           |ման    |կշռային  |

|   |                 |           |                 |տարե-  |արժեքը   |

|   |                 |           |                 |թիվը   |         |

|___|_________________|___________|_________________|_______|_________|

|1. |Տոյոտա Կորոլլա   |689 I I 01 |JTDBZ42E70J020917|2008 թ.|6 800 000|

|___|_________________|___________|_________________|_______|_________|

|2. |Տոյոտա Կորոլլա   |595 II 01  |JTDBZ42E20J016290|2008 թ.|6 800 000|

|___|_________________|___________|_________________|_______|_________|

|3. |Տոյոտա Կորոլլա   |635 II 01  |JTDBZ42E60J018690|2008 թ.|6 800 000|

|___|_________________|___________|_________________|_______|_________|

|4. |Տոյոտա Կորոլլա   |604 II 01  |JTNBV58E703538003|2009 թ.|7 300 000|

|___|_________________|___________|_________________|_______|_________|

|5. |Տոյոտա Կորոլլա   |758 II 01  |JTDBR42E60J015112|2009 թ.|8 670 000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2022
N 1292-Ա
Որոշում