Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱ ...

 

 

040.0799.051200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2000 թվականի N 799

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պատանիների շրջանում տարվող դաստիարակչական աշխատանքների բարելավման ու մանկապատանեկան զբոսաշրջության զարգացման նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Արագածոտնի մարզի Բյուրականի հանգստյան տունը` 4022 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և, իբրև Հայաստանի Հանրապետության սեփականություն, սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության անունից «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության հետ նշված հանգստյան տան նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել անհրաժեշտ հողամասի` սահմանված կարգով ձևակերպումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2000
N 799
Որոշում