ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2022 թվականի N 972-Ա
ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 2-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)` «Բարեվարքությունը միջազգային արբիտրաժում» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Սարգսյանի` Շվեդիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի 23
Երևան