Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1329-Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 24-ի

N 1329-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման գործընթացներին առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) արտադրող` սույն կարգի իմաստով ցանկացած լիցենզավորված իրավաբանական անձ, որը նախագծում և (կամ) արտադրում է տիեզերական տեխնիկա կամ օբյեկտ կամ ունի նախագծված և (կամ) արտադրված արտադրանք` սեփական անվանմամբ կամ իր ապրանքային նշանի անվանմամբ շուկայահանման նպատակով.

2) պատվիրատու` սույն կարգի իմաստով իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն արտադրողի հետ կնքված պայմանագրի հիման վրա տալիս է պատվեր` ստեղծված կամ մշակված տիեզերական տեխնիկան և (կամ) օբյեկտը ձեռք բերելու համար.

3) լիազոր մարմին` տիեզերական գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին:

 

2. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման գործընթացներն արտադրողի և պատվիրատուի միջև կարգավորվում են պայմանագրային հիմունքներով` պատվիրատուի կողմից ներկայացված տեխնիկական բնութագրերին համապատասխան:

4. Աշխատանքային յուրաքանչյուր փուլի ավարտից հետո պատվիրատուի և արտադրողի մասնակցությամբ կազմվում է կատարված աշխատանքների հանձնման-ընդունման ակտ:

5. Արտադրական գործընթացների ընդհանուր համակարգումն իրականացնում է նախագծող կազմակերպությունը:

6. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծային փաստաթղթերով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանությունը և պայմանագրային երաշխիքային ժամկետները շահագործման հանձնելու պարտադիր պայմաններն են:

7. Շահագործման ենթակա արտադրատեսակի հանձնման-ընդունման գործընթացն իրականացվում է պատվիրատուի և արտադրողի համատեղ կազմած արձանագրությամբ: Հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո արտադրողը եռօրյա ժամկետում պատվիրատուին է փոխանցում շահագործման անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ամփոփ փաթեթը:

 

3. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման տեխնոլոգիական գործընթացները ներառում են տեխնոլոգիական ապահովման համակարգը (այսուհետ` տեխնոլոգիական համակարգ), որն օժանդակում է «հետազոտություն-նախագծում-արտադրություն» ցիկլի փուլերի փոխգործակցման արդյունավետ քայլերի ընտրությունը` ապահովելով նախագծման և արտադրության գործընթացներում որակի և հուսալիության պահանջվող չափանիշները:

9. Տեխնոլոգիական ապահովման համակարգը նախատեսում է`

1) տեխնոլոգիական իրագործելիության կանխատեսում, հիմնավորում և գնահատում.

2) տեխնոլոգիական խնդիրների նպատակային լուծման նախադրյալների ապահովում` զարգացման պլանների, ուղղությունների կանխատեսում և իրագործում.

3) նախագծային և փորձակոնստրուկտորական տեխնոլոգիական առաջնահերթությունների ճշգրտում և սահմանում.

4) տիեզերական սարքաշինության անհրաժեշտ արտադրական բազայի և որակի ապահովում.

5) նախագծային, փորձակոնստրուկտորական, հետազոտական և արտադրական գործընթացների և ընթացակարգերի հաջորդական իրականացման արդյունքների համակարգված տեղեկատվական հենքի ձևավորվում:

10. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների մշակումն ու ստեղծումը ներառում են հետևյալ գործընթացները`

1) տեխնիկական պայմանների (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների հստակեցում և համապատասխանեցում.

2) առաջադրված տեխնիկական պայմանների հիման վրա, փորձանմուշների (մոդելների) աշխատանքային տեխնիկական մասնագրերի կազմում, նախագծի իրագործելիության որոշում, էսքիզային և մանրամասն նախագծում, ռիսկերի կանխատեսում և գնահատում, տեխնոլոգիական գործընթացների մշակում և ճշգրտում.

3) տեխնիկական և կազմակերպչական հայեցակարգերի իրագործելիության գնահատում` արտադրության կազմակերպման ժամանակացույցի, շահագործման, պահպանման և ծախսերի հետ կապված սահմանափակումների սահմանում.

4) տիեզերական մեկնարկային համալիրների և ղեկավարման կենտրոնների նախագծում, կառուցում և տեխնոլոգիական սարքավորումներով կահավորում:

11. Նախագծակոնստրուկտորական աշխատանքները ներառում են`

1) ծրագրի ժամանակացույցի մշակում.

2) անհրաժեշտ սարքավորումների, դրանց մատակարարների վերլուծություն և ընտրություն.

3) տիեզերական սարքաշինության տեխնիկական և կազմակերպչական իրագործելիության, անվտանգության, հուսալիության և ռիսկերի գնահատում.

4) օրենքով սահմանված կարգով տեխնիկատնտեսական և (կամ) ֆինանսատնտեսական հիմնավորման մշակում.

5) նախագծային և տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում, ներառյալ` տիեզերական սարքերի և բաղադրամասերի հավաքման, ինտեգրման և փորձարկման ժամանակացույցերը.

6) տեխնիկական պայմանների համաձայն նախագծակոնստրուկտորական աշխատանքների կատարման հաջորդականության հստակեցում.

7) մշակված տեխնիկական լուծումների` արտոնագրային և հեղինակային իրավունքների հետ համապատասխանության հիմնավորում.

8) տեխնիկական կանոնակարգերով սահմանված հիմնական տեխնիկական բնութագրերի և գործառնական ցուցանիշների հիմնավորում:

12. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման) և փորձարկման աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման հիմնական պահանջների ու պայմանների պահպանումը պարտադիր է: Նման աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման հիմնական պահանջներն ու պայմաններն են`

1) տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման անվտանգության ապահովման միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը, պատասխանատվությունը և վերահսկումն իրականացնում են վերոնշյալ գործառույթներում ընդգրկված բոլոր պատասխանատու անձինք և կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև այլ փաստաթղթերով նախատեսված անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

2) տեխնոլոգիական բոլոր փուլերի պատասխանատուներն իրենց իրավասության սահմաններում իրականացնում են անվտանգության նորմատիվ փաստաթղթերի և հրդեհային անվտանգության վերաբերյալ այլ ակտերի մշակման կազմակերպումը և հաստատումը.

3) տեխնոլոգիական գործընթացների բոլոր փուլերում ընդգրկված մասնակիցների կողմից սահմանված անվտանգության նորմերի և միջոցառումների անվերապահ և ճշգրիտ կատարումը.

4) բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում լիազոր մարմնին, պետական մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին ժամանակին տեղեկացնելը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2022
N 1329-Ն
Որոշում