Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1334-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են`

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից` 9 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 22-28-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1-7-ը ներառյալ, 34 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 8-17-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ.

2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 16 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 14-23-ը ներառյալ.

3) կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորային, որոնցից` 66 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 3-12-ը ներառյալ, 5 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը ներառյալ.

4) հետախուզական մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 19-28-ը ներառյալ.

5) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ.

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 17-26-ը ներառյալ.

7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 14-23-ը ներառյալ.

8) թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1-7-ը ներառյալ.

9) տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 21-30-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2022
N 1334-Ն
Որոշում