Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 973-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 25-26-ը աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա, Իսիկ Կուլի մարզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա, Իսիկ Կուլի մարզ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Արման Ղազարյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վահան Քերոբյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Արմեն Արզումանյանինը, Հակոբ Վարդանյանինը և Աշոտ Մուրադյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մնացական Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Աղվան Այվազյանինը և Վաչե Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ` 2022 թվականի օգոստոսի 25-ին` Երևան-Չոլպոն-Աթա, իսկ օգոստոսի 26-ին` Չոլպոն-Աթա-Երևան երթուղիներով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի օգոստոսի 24-ի

N 973-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Վ. Քերոբյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Մ. Սաֆարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Արզումանյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ս. Վարոսյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

    Ռ. Վարդանյան       - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

    Ա. Ղազարյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու

 

    Ա. Այվազյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                         պետ (19.08.2022 թ.-26.08.2022 թ.)

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա.  Աբրահամյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ.  Մեհրաբյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության

                         լուսանկարիչ

 

    Վ. Մարտիրոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                         մասնագետ (19.08.2022 թ.-26.08.2022 թ.)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.2022
N 973-Ա
Որոշում