ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2022 թվականի N 993-Ա
ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Հմայակ Հակոբյանին 2022 թվականի սեպտեմբերի 6-8-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` Գնահատում իրականացնող կազմակերպությունների համագումարին մասնակցելու նպատակով:
2. Հմայակ Հակոբյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի 30
Երևան