ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2022 թվականի N 1361-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված 1 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` համաձայն հավելվածի:
2. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի
Երևան